Չի ավարտվելու նոյեմբերի 9-ը, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացել․ Տաթև Արցախ

2020 թվականի նոյեմբերի 9-ին խայտառակ կապիտուլյացիայի հետևանքով հանձնվեց Արցախի Հանրապետությունը, մինչ օրս Բաքվում կան հայ գերիներ:

Արցախցի ակտիվիստ, 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով 4 տարի առաջ տեղի ունեցածին, ասել է. «Ես նույնիսկ սարսափում եմ հիշել 2020 թվականի նոյեմբերի 9-ը: 4 տարի առաջ այս օրը հետևանքն էր 2018 թվականի ապրիլի: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում հայ ժողովուրդը 2018 թվականին իր երկրի անվտանգության բանալիները հանձնեց Հայաստանում Ադրբեջանի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանին: Հօգուտ թշնամի պետության՝ Հայաստանի կառավարումն անցել է այդ մարդու ձեռքը: Դեռ այդ ժամանակներից ամեն ինչ կանխատեսելի էր:

2020 թվականի նոյեմբերի 9-ը տեսնում ենք ամեն օր: Մեզ համար ամեն օր 2020 թվականի նոյեմբերի 9 է, այն երբեք չի ավարտվել: Նոյեմբերի 9-ով սկսվեց գործընթացների առավել ագրեսիվ փուլը, և Հայաստանում չի ավարտվելու նոյեմբերի 9-ը, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացել:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցածը, Հայաստանից գյուղերի հանձնումը, սրանք այն բանի վկայությունն են, որ Հայաստանում ամեն օր նոյեմբերի 9 է: Եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ին Շուշին, Հադրութը, Բերձորը, Աղդամը և մնացյալը հանձնվեցին, ապա հիմա արդեն Հայաստանն է հանձնվում:

Քանի մենք չենք ձերբազատվել Ադրբեջանի ներկայացուցիչներից, ոչինչ չի փոխվելու: Առանց պատերազմ ենք զիջում, ամեն օր զոհեր են լինում, Հայոց բանակի որակն այնքան է ընկել, որ զենքը ձեռքին տղերքին ազերիները գերի են վերցնում: Ասում էին՝ ստորագրում ենք, որ 25 հազար զինվորի կյանք փրկենք, քանի՞ զինվոր զոհվեց դրանից հետո, քանի՞ քաղաք հանձնվեց թուրքին….»,- նշել է նա:

դիտվել է 184 անգամ
Լրահոս
Մարդիկ չգիտեն՝ ո՞նց են փակելու վարկերն ու պարտքերը (video) Հայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ ու ինչ «կռճոներ» կշպրտեն. Աբրահամյան Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգվել է Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամեն ինչ այդքան լավ է, ինչու չի ստորագրվում խաղաղության պայմանագիրը Գեղարքունիքում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվել ՀՀ-ում աղիքային վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակի մասին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալը պատուհանի ճաղավանդակից կախվել է Բաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարել Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հեռանկարներն են քննարկում Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել «Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածու Ուկրաինայում ամերիկացի զինվորներ չեն լինի. Թրամփ «Ուզում էի հասկանալ՝ ծանո՞թ է, թե՞ ոչ, անսպասելի խփեց»․ Գնել Սարգսյան Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ձևավորման մեկնարկը տրված է (video) Գիշերը հարձակվել և ծեծի են ենթարկել Ալեն Սիմոնյանի մտերիմ Գնել Սարգսյանին Իշխան Սաղաթելյանի ու Գառնիկ Դանիելյանի հարցը կհետաձգվի. «Հրապարակ» Սրանք դեռ միայն ծաղիկներն են․ սպասվում է ավելի տխուր ու դաժան պատկեր (video) Ձեր պարագայում, այո', երկար կենսագրություն ունենալը պարտադիր չէ Ալիևն այդքան էլ հետաքրքրված չէ Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Շվեյցարացի պատգամավոր Քամու հետևանքով գրանցվել է 10 արտակարգ դեպք Դիանա Գասպարյանը չի բացառել, որ անգամ իրեն կալանքի տանեն. «Իրավունք» Հայաստանում «փողերի լվացումը» պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում. հայտարարություն Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am