Խայտառակության և ամոթի այս օրը պիտի վերափոխենք. Բագրատ Սրբազան

Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ Եռաբլուրից։

Բագրատ Սրբազանը նշել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ը ամոթի և խայտառակության օր է, երբ խաբվեց ամբողջ ազգը։

«Եվս մեկ անգամ ապրում ենք այն ստորացման ու նվաստացման զգացումը, որը 2020 թ․ նոյեմբերի 9 լույս 10-ի գիշերը դավաճանական և թշնամական ստորագրությամբ դրվեց մեր բոլորի կյանքի վրա։ Մեր ժողովուրդը խաբվեց, գիշերվա քողի տակ դրվեց այդ չարաբաստիկ կապիտուլյացիոն ստորագրությունը՝ հանձնման, ստորացման ու նվաստացման ստորագրությունը, որով հպարտանում են այսօրվա դեռևս իշխանավորները, որոնց պատճառով այսօր մենք չունենք Արցախ, հազարավոր զոհեր ունենք, անհայտության մեջ գտնվող եղբայրներ ունենք, ռազմագերիներ ունենք՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, մեր գերեվարված տղաները, միևնույն ժամանակ՝ վտանգված ու գրավված տարածքներ ունենք Հայաստանի Հանրապետությունից, ունենք գողացված ուրախություն, գողացված պատիվ»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նա միևնույն ժամանակ պատգամեց՝ ամոթի և խայտառակության այս օրը պիտի վերափոխենք․

«Եռաբլուրի այս բարձունքը մեզ ևս մեկ անգամ կոչում է, որ ամոթի և խայտառակության այս օրը մենք կարող ենք սրբել մեր ուխտի և վրեժի զգացումով․ ուխտ, որը կնքված է երկնքի հետ և վրեժի, որ այդ ուխտը կարողանանք իրականացնել»։

Բագրատ Սրբազանը շեշտեց՝ Եռաբլուրում տղաների շիրիմների առջև գլխիկոր ենք կանգնած, բայց կոչված ենք նրանց վերադարձնել իրենց հաղթանակն ու հայրենիքը։

դիտվել է 338 անգամ
Լրահոս
Ուկրաինացիները պահում են իրենց դիրքերը նույնիսկ ռուսական շարունակական գրnhների պայմաններում. Հեգսեթ Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին ՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս․ Արա Այվազյան Փաշինյանին գործարք եմ առաջարկում. Հովհաննես Ավետիսյան Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Սրա համար իրենք պատասխան են տալու․․․ թող սպասեն․ Գերասիմ Վարդանյան (video) «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան «Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, Լարսում իրավիճակը սարսափելի է (video) Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ» Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ռեպրեսիվ ապարատն են գործի դնում Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ ողջ գիշեր քննվել է Ղազինյանի կալանքի միջնորդությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am