Հայ ժողովուրդն այսօր ապրում է իր ինքնության ամենախորը ճգնաժամերից մեկը․ Սամվել Ֆարմանյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․
«Սա ներքին արտագաղթ է։
Հայ ժողովուրդն այսօր ապրում է իր ինքնության ամենախորը ճգնաժամերից մեկը: Կուզեք անվանեք դա դենացիֆիկացիա: Դա ամենադժվարը տանում են քննադատական մտածողությամբ օժտված մարդիկ:
Տևականորեն չկարողանալով փոխել անընդունելի իրականությունը, բայցև չհարմարվելով այդ իրականությանը, մտածող մարդիկ, որպես հասու ելք, արտագաղթում են: Փոքր մասը բառի բուն իմաստով՝ լքում են Հայաստանը: Ճնշող մեծամասնությունը ևս արտագաղթում է: Միայն, թե դա ներքին արտագաղթ է: 2020 թ. ի վեր գրեթե բոլոր մտածող մարդիկ մեզանում իրականում արտագաղթել են:
Դա այն է, երբ պարփակվում ենք ինքներս մեր մեջ, անգամ չենք արտահայտվում, կտրում կամ նվազագույնի ենք հասցնում մեր շփումները շրջապատող այն իրականության հետ, որին մենք չենք հարմարվում: Ապրում ենք իներցիայով: Ինքնամեկուսանում ենք այն միջավայրից ու իրականությունից, որն ամեն րոպե մեզ հիշեցնում, թարմացնում է մեր մեծ տրավման, որը շարունակ ապրում... վերապրում ենք»։