Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական խախտումներն ու մանևրները․ 168.am

168.am-ը գրում է․

Հոկտեմբերի 31-ին 168.am-ը գրել էր, որ 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ դռնփակ նիստ հրավիրելու համար ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նամակով առայժմ չի դիմել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

Նա մեզ գրավոր հայտնել է, որ նամակը կուղղվի դեկտեմբերի առաջին տասնօրյակին, մինչդեռ Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերի սկզբին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ հոկտեմբերին է նամակով դիմելու խորհրդարանի նախագահին դռնփակ նիստ հրավիրելու համար:

Այսինքն, Քննիչ հանձնաժողովի զեկույցը դեռ սեպտեմբերից պատրաստ է, սակայն Անդրանիկ Քոչարյանը քաղաքական բարենպաստ, հանդարտ, շահեկան պահի է սպասում ԱԺ նախագահին դռնփակ նիստ հրավիրելու նպատակով նամակ ուղարկելու համար:

168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ զեկույցը չի ուղարկվել նաև համապատասխան գերատեսչություններ, և երբ զեկույցը կուղարկվի, և կունենան նրանց կարծիքը, այդ ժամանակ էլ կորոշվի զեկույցի բաց կամ փակ լինելու հարցը: Այս պատասխանից կարելի է ենթադրել, որ, հնարավոր է՝ զեկույցի ներկայացման բաց մաս չլինի։

Ի դեպ, օրերս Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ 44-օրյային առնչվող տեղեկատվության բաց լինելն իրենց «փրկությունն» է՝ հիշեցնելով Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթը, որից հետո հարցաքննությունը շարունակվել է դռնփակ:

Սակայն Ալեն Սիմոնյանը մոռացել է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ հրապարակային հարցաքննությունից:

Փոխարենը՝ ԱԺ նախագահը լրագրողներին ասել է, որ եթե պատերազմի հետ կապված որևիցե ինֆորմացիա փակ է, պատճառը միջպետական հարաբերություններն են։

Նշենք, սակայն, որ դա միակ պատճառը չէ, որ իշխանությունները փակ են պահում պատերազմական տեղեկատվությունը, հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանը և՛ պատերազմից առաջ, և՛ պատերազմի ժամանակ, և՛ դրանից հետո գաղտնիության տարրեր պարունակող տեղեկություններ է հաղորդել, այդ թվում՝ միջպետական և դաշնակցային հարաբերություններին առնչվող:

Մասնավորապես, ընթացիկ տարվա ապրիլի 11-ին ԱԺ-ում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Եթե ՀԱՊԿ-ն ասում է՝ «չէ, ես չեմ գալիս ձեզ օգնելու», եթե պայմանագիրը չի աշխատում…, դուք գիտե՞ք, որ դեպք է եղել, որ օրենքով սահմանված է, որ մեր հրամանով պետք է համատեղ ՀՕՊ–ը միանա, մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը չի միացել, չեմ կարա ասեմ, բայց էդ պատմությունները բոլորը ֆիքսված են»:

168.am-ը ապրիլի 12-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե ե՞րբ է կայացվել այդ որոշումը, ո՞ւմ կողմից, ի՞նչ պայմաններում, դա 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերի՞ն է եղել, թե՞ այլ ժամանակահատվածում, և ի՞նչ հիմնավորմամբ չի միացել համատեղ ՀՕՊ-ը:

Մեկ ամիս հետո՝ մայիսին, ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատասխան գրության մեջ նշել էր, որ «ներկայացված հարցադրումների վերաբերյալ տրված պաշտոնական պարզաբանումներից զատ հավելյալ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 232 անգամ
Լրահոս
ՔՊ-ական իշխանության հերթական ձախողված բարեփոխումը Շահումյանի անձնագրայինում Պատշգամբի փլուզումից տուժած տղամարդը վերակենդանացման բաժանմունքում է. մանրամասներ Վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ. նոր մանրամասներ Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին ՔՊ-ն Գյումրիում սցենար է փոխում. ժողովրդին կխաբեն անկուսակցական թեկնածուով. 168.am Կոռուպցիան պոզով, պոչով մեր կողքին է և մենք հանդուրժում ու հանդուրժում ենք․ Ծաղիկ Վարդանյան Հայկական քաղավիացիան մոտ է ԵՄ «սեւ ցուցակից» դուրս գալուն․ «Հետք» Երկրի ղեկին մի ռեժիմ է, որ ժողովրդին տանում է ոչ թե պայքարի, այլ ստրկության Լուկաշենկոն Պուտինից «Օրեշնիկ» համակարգեր է խնդրել Գագիկ Մելքոնյանի նկատմամբ վարույթ չնախաձեռնելու դեմ բողոքի հիման վրա դատարանը վարույթ է հարուցել Սիրիական ընդդիմության նպատակն ըստ Էրդողանի Սենատորը պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ Արցախի դեմ հանցագործությունների համար Գևորգ Փարսյանը պատասխանել է Վահագն Ալեքսանյանին Դատարանը մերժել է ՆԳՆ-ին Վահե Ղազարյանի կողմից հեռացված փորձառու կադրերը դիմել են ՆԳ նորանշանակ նախարարին Մակրոտնտեսական ցուցանիշների բացասական միտումները խորանում են․ Թադևոս Ավետիսյան ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար է նշանակվել Թուրքիայի նախկին արտգործնախարար Սինիրլիօղլուն Բախվել են «Opel» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ ՀՖՖ Կարգապահական կոմիտեն տուգանել է «Վեստ Արմենիա»-ին «Սորոսի դրամաշնորհներից որոշ սնվողներ տարածում են... առանց մեկ վայրկյան տատանվելու, թքեք ճակատին». Նաիրի Հոխիկյան Դիմակավորված անձինք փորձել են ներխուժել ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանի տուն ԵԽ Նախարարների կոմիտեն պահանջում է Ադրբեջանից կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին տեղեկությունը սուտ է․ ՊՆ Իմ լեքսիկոնից եք խոսում, բա ձեր ԲԴԽ անդամ Ալեքսանդր Սիրունյանը տեսե՞լ եք՝ ինչպես է խոսում․ Սաղաթելյան (video) Պատկերացնու՞մ եք՝ դատախազն ինքնախոստովանություն աներ ու ասեր՝ հետապնդում են իրականացնում․ Մելիքյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am