Հայաստանում մեծ ծավալի կոռուպցիա և ապօրինություն կա. Փաշինյանի խոստովանությունը (video)
Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ մասնակցել է կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Նախ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը զեկուցել է կոմիտեի 2024 թվականի գործունեության ընթացքի վերաբերյալ: