Ու՞ր են Մարտունու ԲԿ-ի միլիոնավոր դրամներն ու թանկարժեք գույքը. Yerkir.am

Yerkir.am-ը գրավոր երկու հարցումով (ս.թ. հուլիսին և հոկտեմբերին) դիմել էր համապատասխանաբար վարչապետի աշխատակազմին ու առողջապահության նախարարին և պարզաբանման ենթակա մի շարք հարցեր ուղղել վերջիններիս՝ կապված Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման սկզբնական նախագծի, դրա փոփոխման, նախագծի փոփոխման դրդապատճառների, փոփոխմամբ պայմանավորված ֆինանսական ծախսերի ավելացման կամ կրճատման, դրանց արդյունավետության, նախագծման աշխատանքների մրցույթի, ծրագրի նախնական արժեքի, Բժշկական կենտրոնի համար ձեռքբերված գույքի արժեքի, օգտագործված գույքի ճակատագրի և այլնի հետ: Պահանջվել էր նաև յուրաքանչյուր հարցին առնչվող համապատասխան փաստաթղթերի փաթեթը, որոնք, սակայն, չեն տրամադրվել:

Շատ հարցերի խուսափողական, կիսատ-պռատ և լղոզված պատասխաններից, այուամենայնիվ, հնարավոր եղավ առանձնացնել հետևյալ կետերը:

1 . Առաջին հարցմանն ի պատասխան՝ առողջապահության նախարարությունը նշում է, որ, հիմք ընդունելով Մարտունու ԲԿ-ի տնօրենի գրությունը՝ ավելացրել ենք մահճակալների թիվը և ստեղծել ռադիոլոգիական բաժանմունք, որի համար ծախսվել է լրացուցիչ 224.309.515 գումար: Սակայն մեր հաջորդ հարցմանը ի պատասխան, այն է՝ ո՞ր մասնաճյուղում է ստեղծվել ռադիոլոգիական բաժանմունքը, ինչո՞ւ մինչև COVID-19-ը և ռազմական դրությունը նախատեսված չի եղել ռադիոլոգիական բաժանմունք, և ի՞նչ հագեցվածություն ունի այն, ԱՆ-ն պատասխանում է՝ ռադիոլոգիական բաժանմունքն ի սկզբանե նախատեսված է եղել և գործում է Ա մասնաշենքում: Երկրորդ պատասխանը հակասում է առաջինին: Այսինքն՝ արձանագրում ենք, առաջին գրությամբ նախարարը փաստում է, որ հավելյալ գումարը ծախսվել է լրացուցիչ (ռադիոլոգիական) բաժանմունք ստեղծելու համար, սակայն, երկրորդ գրությամբ պնդում է, որ այդ բաժանմունքը նախատեսված է եղել ի սկզբանե հաստատված ծրագրով, ինչի համար, բնականաբար, հատկաված է եղել գումար: Հետևաբար, չի հիմնավորվում, թե ինչի վրա է ծախսվել պատկառելի գումարը՝ 224.309.515 դրամը:

2. Հարցին՝ 14 մահճակալները ո՞ր բաժանմունքում են ավելացրել, ԱՆ-ն պատասխանում է, որ դա արտակարգ իրավիճակներում ծառայություններ մատուցելու համար է և կոչվում է ընդհանուր նշանակության բաժանմունք, որը ծավալվել է նկուղային հարկում: Փաստենք, որ արդեն շուրջ 5 ամիս է, ինչ մարտունեցի երեխաները հոսպիտալիզացվում են այդ նկուղային հարկում, այլ ոչ նրանց համար նախատեսված մանկական բաժանմունքում: Հարց է առաջանում՝ եթե Մարունիում մանկական ինֆեկցիաների առումով արտակարգ իրավիճակ է (ելնելով նախարարի պատասխանից), ապա ինչո՞ւ չկա պատկան մարմինների կողմից, օրինակ, կառանտին հայտարարելու որոշումներ, ի՞նչ վիրուս է «թևածում» Մարունիում և ստեղծում արտակարգ իրավիճակ: Իսկ եթե մարտունեցի երեխաներին նկուղում բուժելու որոշումը նախարարի, մարզպետի և ԲԿ-ի տնօրենի քմահաճույքն է, ապա ո՞վ է թույլ տվել նրանց կայացնել նման որոշում և մարտունեցի երեխաներին բուժել նկուղում՝ խախտելով մի շարք սանիտարական նորմեր: Իսկ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որը հավանաբար զբաղված է նախարարին հաճոյանալով, այս և այլ խախտումների լուռ ականատեսն է:

3. Մարտունու ԲԿ-ի օգտագործված գույքին առնչվող մեր հարցերը մնացին անպատասխան: 2020-2023 թվականներին, երբ դեռ Մարտունու ԲԿ-ն գործում էր հին մասնաշենքում, մարզպետարանը խախտումներով կատարված գնումների արդյունքում (ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023 թ. դեկտեմբերի 26-ի թիվ 187-Ա որոշում) տրամադրել էր թանկարժեք բժշկական սարքավորումներ, իսկ ԲԿ-ի արդեն նոր մասնաշենքի բացման ժամանակ նախարարը հայտարարեց, որ գույքը ամբողջությամբ նոր է: Այն է՝ գույքը չի բերվել հին մասնաշենքից և այն գնվել է Համաշխարհային բանկի համապատասխան վարկային ծրագրով: Այսինքն 1-2 տարվա թանկարժեք բժշկական սարքավորումների ճակատագիրը մնում է անհայտ: Նաև հարց է առաջանում՝ եթե ընդամենը 1 տարվա ընթացքում պետք է նոր գույք ձեռք բերվեր Մարտունում ԲԿ-ի նոր մասնաշենքի համար, ապա ինչո՞վ էր արդարացված հին մասնաշենքի համար միլիոնավոր դրամ արժողությամբ գույքի գնումը պետական միջոցներով, այն էլ մրցույթի խախտումով:

4. ՀՀ կառավարության 14 հունիսի 2024 թվականի N 874-Ա հրամանով Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի օգտագործմանը հանձնված՝ պետական սեփականություն համարվող 462,650,000 դրամ արժեքով գույքը ներդրվել է «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում`համաձայն հավելվածի: Խոսքը արդեն ԲԿ-ի նոր մասնաշենքի համար ձեռք բերված գույքի մասին է: Հավելվածում ներկայացված գույքի արժեքները խիստ անհասկանալի են և տարակուսելի, որը համապատասխան մարմիների կողմից ստուգման անհրաժեշտություն ունի (հուշում՝ համեմատել շուկայական գների և մեկ ամիս հետո բացված Վայքի ԲԿ-ի գույքի գների հետ):

 

 

դիտվել է 230 անգամ
Լրահոս
«Հատիկ առ հատիկ» հաշվեք թշնամուն հանձնված հողերի գինը. Դավիթ Կարապետյան Ընկերոջը աջակցելու համար՝ նվաստացում. ՔՊ արժեհամակարգը Այդքան ահռելի գումարներ դուրս գրելով՝ ինչո՞ւ չի լուծվում տանիքների հարցը Նահատակությունը միայն մեռնելու մասին չէ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հունվարի 1-ից պետությունը չի թույլատրում, որ փաստաբաներն անվճար իրավական օգնություն ցույց տան․ Գոռ Գևորգյան ՔՊ-ն ինքն իր մեջ պայթում է․ Մարգարիտ Եսայան Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու դեմ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով. Հայտնի է որոշման օրը Հետաքրքիր է ինչ են անում քաղաքային իշխանությունները խցանումների հարցը լուծելու համար. Արթուր Խաչատրյան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին բախվել են «BMW»-ն, «Opel Sentra»-ն ու «Opel Astra»-ն․ կա 8 վիրավոր ԱԱԾ-ն հայտնում է սահմանախախտման հավանական փորձի մասին Արցախի 19-րդ դարի հայկական ժառանգությունն ադրբեջանական հայաջինջ քաղաքականության թիրախում Մերկասառույց ճանապարհի պատճառով մի քանի կմ-անոց խցանում է ստեղծվել․ մեքենաների թիվը անցնում է 250-ը Մեր արտաքին գերատեսչությունը պետք է օր ու գիշեր խոսեր այս ամենից, բոլոր առիթները մաքսիմալ օգտագործեր Թրաշված Նիկոլը 28-րդ անգամ պետությանը վերադարձրեց անթրաշ Նիկոլի կողմից 37 անգամ վերադարձրած շենքը․ Երվանդ Վարոսյան Այսօրվա դատավարության նիստը կրկին անգամ չեղարկեցին. Արթուր Չախոյան Նոյեմբերի դրությամբ ՀՀ-ում 14,9 %-ով թանկացել է 2 տարի առաջ այս օրը` դեկտեմբերի 12-ին «...Տպավորություն է, որ շուտով մեր փոքրիկ քաղաքը վերածվելու է մի ընդհանուր դուքանի և կվերանվանվի «դուքան-գրադ»», Գյումրի, 19-րդ դարի 50-ականներ Շիրակի մարզպետի ազատման հարցը կառավարության օրակարգում չի եղել. Փաշինյանը նրան ազատված է համարել՝ առանց որոշման Թրամփը պատերազմ է սկսելու Իրանի դեմ․ Time Հնդիկ 18-ամյա գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշը դարձավ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am