Ցանկացած փորձ, որը ստվեր կգցի հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, անընդունելի է․ դեսպանը՝ Զուրաբիշվիլիի հրապարակման մասին

Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն անընդունելի է համարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի քայլը, որը ֆեյսբուքի իր էջում կիսվել էր վրացական տուրօպերատորներից մեկի հրապարակմամբ, որտեղ Հայաստանի Լոռու մարզը ներկայացվել էր որպես «պատմական Վրաստան»։

Դեսպանը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

-Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան անձնական էջում կիսվել էր վրացական զբոսաշրջային օպերատորներից մեկի գրառմամբ, որը որոշակի կրքեր է բորբոքել հայ հասարակության շրջանում։ Ի՞նչպես կմեկնաբանեք այն։

-Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են մեր ժողովուրդների դարավոր ամուր բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա։ Վրաստանն ու Հայաստանը հաստատակամորեն և անվերապահորեն աջակցում են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Բացի այդ, մեր երկրները հաջողությամբ համագործակցում են տարբեր ոլորտներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։

2024 թվականին Վրաստանի և Հայաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը այդ հարաբերությունները բարձրացրել են որակապես նոր մակարդակի վրա, որն ապագայում էլ ավելի կխորացնի մեր բազմաբնույթ համագործակցությունը և դրականորեն կազդի տարածաշրջանի կայունության և զարգացման վրա։

Անընդունելի է ցանկացած փորձ, որը ստվեր կգցի մեր երկրների օրինակելի համագործակցության և վրաց և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օրերս ֆեյսբուքի էջում կիսվել էր վրացական տուրօպերատորներից մեկի հրապարակմամբ, որում Հայաստանի Լոռու մարզը ներկայացվել էր որպես «պատմական Վրաստան»։ Վրաստանի նախագահի հրապարակումից որոշ ժամանակ անց վրացական տուրօպերատորը խմբագրել էր իր ռեպորտաժը՝ նշելով, որ տուր են կազմակերպում դեպի Հայաստան։

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Կոլումբիան ռմբակոծություն է իրականացրել Վենեսուելայի սահմանի մոտ Ամենայն հայոց Կաթողիկոսը այցելել է Հնդկաստան #ՀԻՄԱ․ «Նիկոլին գցել են ծանր վիճակի մեջ․․․ ԱԺ-ում ինքնատիրապետումը կորցրել էր, որովհետև․․․»․ Վարդանյան (video) Ավելի արագ, քան Ֆորմուլա 1-ի վարորդները․ Կարապետյանի գործը ողջ աշխարհում ամենաարագընթացն է․ Մելոյան Իշխանությունը վերջին օրերին նոր բլեֆի է անցել․ Տիգրան Աբրահամյան Աբովյանում կատարված սպանության մեջ կասկածվող երկու անձինք ձերբակալվել են Երևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին Աստծո խոսքը չի շղթայվում. Արագածոտնի թեմ Շատ դրական եմ վերաբերվում Սևակ Խաչատրյանի գլխավորած «Հաղթանակ» դաշինքին. Հոխիկյանը` Վաղարշապատի ընտրությունների մասին Սիրելի՛ Էջմիածնեցիներ, խնդրում եմ ձեր քվեով նենց անեք, որ Վաղարշապատում այս ուրացողները մերժվեն. Ռուբեն Մելիքյան Որքան շատ ենք լսում՝ «Սիրում եմ ձեզ», այնքան արձանագրում ենք սգո և տառապանքի օրեր. Ռուբեն Վարդապետ Փաշինյանը Մայր Աթոռ չի մեկնելու. «Հրապարակ» Նիկոլի Ալե'ն, "Հայր Մերն" իմանալո՞վ Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը, Գանձասարն, Ամարասն ու հարյուրավոր վանքեր նվիրեցիք թուրքին «Փաստ». Երբ ամբողջ իրավապահ համակարգը դրված է մեկ անձի սպասարկման ներքո, վիճակն էլ այս պետք է լինի «Հրապարակ». Փաշինյանը կաթողիկոսին գահընկեց անելու ծրագրի «տակ է մնացել». Ինչ է նա մտածում «Ժողովուրդ». «Պոզով եւ պոչով կոռուպցիայի» դեմ պայքարը սահմանափակվում է ընդամենը 300 հազար դրամ տուգանքով «Փաստ». Ինչպես են Միքայել Հարությունյանի որդիները «պատվիրել» եվրո-ամերիկյան սանկցիաներ Նիկոլ Փաշինյանը Կարեն Անդրեասյանին գործուղում է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան վրա ոչ թե ռուսական, այլ ամերիկյան հրթիռ է ընկել. ТАСС Կրկին Բագրատ Սրբազանի հետ քննչական կոմիտեում հարցաքննության էինք. պաշտպան Ղարաբաղ այցելած մեր թղթակցին մտադիր են արտաքսել Հայաստանից. WarGonzo Շրջանցելով Ադրբեջանը. Ռուսաստանից առաջին գնացքը ժամանել է Իրան Հյուսիս-Հարավ միջանցքով ՔՊ թեկնածուին ձայն տվողը ընտրում է ՀՀ ինքնիշխան տարածքներն Ադրբեջանին զիջածին․ Աբրահամյան Հայաստանի ապագան այսօր զգալիորեն կախված է վաղարշապատցիների ընտրությունից․ քաղաքագետ 2-ամյա տղան իրենց տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am