ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարումից և Արցախի ամբողջական հայաթափումից անցել է ավելի քան 1 տարի, սակայն ՀՀ իշխանությունները ոչ միայն քայլեր չեն ձեռնարկել վերջիններիս հայրենիք վերադարձի ուղղությամբ, այլև իրենց թշնամահաճո քայլերով ու հայտարարություններով է՛լ ավելի են ամրապնդել Բաքվի հանցավոր ռեժիմի դիրքերը ինչպես նշյալ, այնպես էլ Բաքվում մի քանի տարի շարունակ պահվող այլ գերիներին չվերադարձնելու գործում:
Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության համաժողովը (COP29) ևս մի առիթ է՝ հիշեցնելու աշխարհին, որ Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան և մշակութասպան վարքագիծը:
Համաժողովին ընդառաջ պահանջում ենք մասնակից երկրների բոլոր պատվիրակներից՝ ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի վերջինս շուտափույթ ազատ արձակի Բաքվի բանտերում ապօրինի պահվող անձանց:
Իրավունք չունե՛նք լռելու և համակերպվելու: Բաքվի ռեժիմի և նրա խամաճիկ ՀՀ իշխանության հանցավոր ընթացքը պետք է կասեցվի՛»:
Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հուլիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը