Նպատակ ունեն հնարավորինս արագ մոռացության մատնել իրենց իսկ մեղքով կրած պարտությունը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկու օրից կլրանա 44-օրյա պատերազմի պաշտոնական ավարտի 4-րդ տարին: Հիշեցնենք, որ այդ պատերազմի պաշտոնական ավարտ է համարվում նոյեմբերի 9-ը, այն օրը, որի երեկոյան հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի թիկունքում կապիտուլ յացիոն հայտարարություն է ստորագրել: Հարկավ, հետագայում նույն Փաշինյանի ու նրա ռեժիմի վնասարար գործողությունների բովանդակությունն ու նյութն այնպիսին էին և են, որ նույնիսկ այդ կապիտուլ յացիոն եռակողմ հայտարարությունը դրանց խորապատկերում ինչ-ինչ նպաստավոր դրույթներ պարունակող է թվում: Բայց հարցն այդ չէ միայն: Ավելի ճիշտ, դա հարցերից միայն մեկն է:

Ինչո՞ւ և ինչպե՞ս եղավ այդ պատերազմը: Այդ հարցը համակողմանի դիտարկելու բազում առիթներ են եղել: Վերջին 4 տարում արձանագրվածի համատեքստում կարելի է հիմնավորված պնդել, որ Փաշինյանն ու իր գլխավորած ռեժիմը միտումնավոր տապալեցին բանակցային գործընթացը, անհավասարակշիռ ու գրգռիչ հայտարարություններով էլ Ադրբեջանի ու Թուրքիայի համար որոշակի հող նախապատրաստեցին՝ Արցախի ու Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի դիմելու պլաններն իրականացնելու համար: Նախքան պատերազմը հետևողականորեն փչացրեցին հնարավոր դաշնակիցների հետ հարաբերությունները, բուն պատերազմի նախաշեմին հրաժարվեցին համատեղ զորավարժությունների (որոշակիորեն զսպիչ քայլի)՝ ՀԱՊԿ-ի, նույնն է թե՝ Ռուսաստանի առաջարկությունից: Բուն պատերազմի ընթացքում կայացրեցին անընկալելի ու ռազմական իրադրությամբ չարդարացված որոշումներ՝ կորստի մատնելով պատերազմի գոտում եղած առավել մարտունակ կազմավորումները:

Ավելին, պատերազմի ընթացքում Փաշինյանն ու նրա ռեժիմը մերժեցին ռազմական գործողությունների ընթացքը դադարեցնելու ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի նախաձեռնությունները, ինչի մասին մերկացնող հայտարարություններ արել են թե՛ ՌԴ նախագահը, թե՛ Իրանի այդ ժամանակվա ԱԳ նախարարը: Բայց նշվածները հիմնականում քաղաքական կամ ռազմաքաղաքական, արտաքինքաղաքական բաղադրիչներ են: Ըստ որում՝ ոչ ամբողջական ու համընդգրկուն: Ակնարկված համընդգրկունը կլինի, երբ իշխանափոխությունից հետո տեղի ունենա, այսպես ասենք՝ «հայկական Նյուրնբերգը», որտեղ կպարզվի, թե այդ ռեժիմի ֆունկցիոներներից ով ինչ դերակատարում է ունեցել Արցախն աղետի մատնելու և Հայաստանն էլ հարվածի տակ դնելու սև գործում: Այս անգամ մենք կկենտրոնանանք բարոյահոգեբանական, հասարակական մի քանի, ինչպես մեզ է թվում, էական հանգամանքների վրա:

Այսպես. 2020-ի նոյեմբերի 9-ից անցել է արդեն 4 տարի: Անողոք փաստն այն է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանության որևէ ներկայացուցիչ պաշտոնապես չեն հրապարակել իրենց հրահրած պատերազմում զոհված, իրենց իշխանության մեղքով կորստի մատնված մեր զինվորականների անունները, ավելի ճիշտ՝ ամբողջական անվանացանկը, նշումով, թե ով է զոհված, ով է անհայտ կորած համարվում, ով՝ գերեվարված: Այո, ժամանակ առ ժամանակ ինչ-որ թվեր հայտարարել են ու հայտարարում են: Բայց թիվն՝ ի՞նչ: Փաշինյանն ու նրա իշխանավորները մի թիվ են ասում, ընդդիմադիրները՝ այլ: Շատերն անհամեմատ ավելի մեծ թվեր են հայտարարում: Բայց... զոհվածները թվեր չեն, զոհվածները մեր տղաներն են, մեր զինվորները, որոնք ունեն անուն-ազգանուն, ունեն կենսագրություն, թեկուզ այս իշխանության պատճառով՝ կարճ: Իսկ թե ինչու չեն հրապարակում անուն առ անուն, արդեն այլ հարց է, գուցե վախենում են, որ այդպիսով հնարավոր է լինելու (կամ՝ հնարավոր կլիներ) շատ ավելի հստակ պարզել, թե իրականում որքան է կազմել զոհերի թիվը, գուցե այլ պատճառներ կան:

Հնարավոր է՝ հետագայում նաև այդ պատճառները պարզվեն: Իսկ մինչ այդ... Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը բազմապատկել են Եռաբլուրն ու Հայաստանի այլ «Եռաբլուրները»: Այո, երբ քամուց, ասես՝ հրամանով փողփողում են եռագույն դրոշները, այդ ձայնից անհնար է չսարսռալ: Նրանք, ովքեր վերջին 4 տարվա մեջ թեկուզ մեկ անգամ եղել են «Եռաբլուրում», կհաստատեն: Բայց մենք պետք է իմանանք մեր բոլոր զոհվածների, անհայտ կորած համարվողների ու գերության մեջ հայտնվածների անունները: Բոլորի: Չէ՞ որ նրանք իրենց երիտասարդ կյանքերը դրել են հանուն այն բանի, որ մենք շարունակենք ապրել: Իսկ ի՞նչ է հայտնի մեր հասարակությանը այդ պատերազմում ծանր վիրավորում ստացած, հաշմված տղաների ու նրանց կյանքի մասին: Ցավոք, էլի շատ քիչ բան:

Ինչ վերաբերում է փաշինյանական իշխանությանը, ապա այս ընթացքում բազմիցս ենք տեսել նույն Փաշինյանի ցուցադրական խոնարհումները պատերազմում զոհված մեր որևէ հայրենակցի շիրիմին: Բայց դա կեղծավորություն է, ձևականություն ու «փիար»: Մինչդեռ, Փաշինյանի ու նրա իշխանության իրական ու բուն վերաբերմունքը, որն անջնջելիորեն խարանված է այլևս իրենց իշխանախմբի բոլոր ներկայացուցիչների ճակատներին, զոհվածների ծնողներին ու հարազատներին «Եռաբլուրում» զանազան սևակարմիր «բերետների» միջոցով հոշոտելքաշքշելն է:

Զոհվածի ծնողին քաղաքական պատճառներով հետապնդելը, շինծու մեղադրանքներ ներկայացնելը և այդպես շարունակ: Սա՛ է փաշինյանական իշխանության իրական վերաբերմունքն ու էությունը: Մի՞թե պատահական է, որ ամեն մի անհեթեթության համար լիուբոլ փող ունեցող, սնուփդոգերի չեղած համերգին միլիոններ վճարող, հրավառություններ սարքող, տաշի-տուշի «փառատոններ» անցկացնող իշխանությունը ամբողջ 4 տարվա մեջ այդպես էլ ոչ մի լումա չգտավ՝ 44- օրյա պատերազմի զոհերի հիշատակը մարմնավորող մեկ ամբողջական հուշակոթող նախաձեռնելու համար: Իրենց դա պետք չէ: Իրենք, հակառակը, նպատակ ունեն հնարավորինս արագ մոռացության մատնել իրենց իսկ մեղքով կրած պարտությունն ու կորուստները:

Ի դեպ, հենց այնպես չենք նշում՝ «պատերազմի պաշտոնական ավարտ» արտահայտությունը: Պատերազմն, ըստ էության, շարունակվում է: Եվ շարունակվելու է, քանի դեռ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն են...


Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Հենց այդ պահին Սամվել Կարապետյանն ազատ է արձակվելու, և․․․ աջակից (video) Ի՞նչ վիճակ է Գորիսում․ գորիսեցիները մի կոնկրետ բան են ուզում․․․ Իրինա Յոլյան (video) Ֆավորիտ ուժի ղեկավարը գտնվում է կալանքի տակ, չի կարող մասնակցել քարոզարշավին. Թագուհի Թովմասյան (video) Փաշինյանը ինձ թողել է առանց գործ․ ինձանից 2500 դոլար կաշառք պահաջեցին (video) Նիկոլը դպրոցում խայտառակ վատ էր սովորում, 2 բառ սկի հայերեն չէր կարողանում ասել․ Փաշինյանի ուսուցիչ (video) Խաղաղությունը գլխիդ կպնի․ վեց տարվա մեջ չորս պատերազմ ես բերել մեր գլխին․ քաղաքացի (video) Վախկո՛տ, կռիվ ունե՞ս մեզ հետ, տղամարդկություն ունեցի արի մեր հետ կռվի․ Ղազինյանը՝ Փաշինյանին (video) Իշխան Սաղաթելյանը փակագծեր է բացում. ընդդիմության միասնական հանրահավաք և… (video) «Ինչ են նաև փորձելու անել տարբեր մաստերի նիկոլական քարոզիչները, բացի ձայները փոշիացնելուց». Տիգրան Քոչարյան «Հրապարակ». Հողի վեճ, մահափորձ ու երկար դատավարություն Հրաժարվելու եմ Կիպրոսի եւ ՌԴ-ի քաղաքացիությունից. ինչ հայտնեց Սամվել Կարապետյանը դատարանին Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ուկրաինայի շուրջ բանակցությունները. Լավրով Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին #ՈՒՂԻՂ. «Ես ձեր թշնամի՞ն եմ». Պուտինը Փաշինյանի դիմաց մի հարց էլ է դրել. Հայկ Այվազյան (video) Վթարային ջրանջատումներ Երևանում և մարզերում Երեկ մաhացած զինվորը նամակ է թողել․ ի՞նչ է գրել․ մանրամասներ Սամվել Կարապետյանը կհրաժարվի Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից Մի շարք երկրներ կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում Հայաստան մատակարարվող ռուսական բենզինը կթանկանա՞ Վարորդներին «վերահսկիչի» դեր պարտադրելը ոչ միայն անտրամաբանական է, այլև վտանգավոր․ Մեսրոպ Առաքելյան Էրդողանի նախկին քաղաքական մրցակիցը դատապարտվել է շուրջ 1 տարվա ազատազրկման Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ արձակողին ու դեպքի մասնակիցներին Արցախի պատվիրակությունը քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հնարավորությունը Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-12 աստիճանով. եղանակի տեսություն Երևանում 62-ամյա տղամարդը բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am