Ազդեցության գոտիների նոր բաժանման արդյունքում Հարավային Կովկասը կանցնի՞ ՌԴ-ի հսկողության տակ

«Փաստ» օրաթերթը գրում է. ԱՄՆ-ում ավարտվեցին նախագահական ընտրությունները, կրկին նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը։ Շատ փորձագետներ վստահ են, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներն իրենց ազդեցությունն են ունենալու ընդհանրապես աշխարհաքաղաքական վիճակի, այդ թվում՝ Հարավային Կովկասում և ՀՀ-ում ստեղծված ստատուս-քվոյի վրա։

«Փաստի» հետ զրույցում ամերիկագետ Սուրեն Սարգսյանը հիշեցնում է, որ Թրամփի պաշտոնավարման առաջին չորս տարին տեսել ենք այս տարածաշրջանի նկատմամբ պասիվ քաղաքականություն, բայց հիմա իրավիճակը մի քիչ այլ է: «Միացյալ Նահանգները գոնե վերջին չորս տարին այստեղ ակտիվ աշխատել է, ակտիվ ներգրավվածություն է ունեցել հայադրբեջանական բանակցություններում: Չեմ կարծում, որ Թրամփն ընդհանրապես մեզանով չզբաղվի, ինչպես չէր զբաղվում չորս տարի առաջ՝ իր նախագահության օրոք: Որոշակի ակտիվություն կարող է լինել այս ուղղությամբ՝ մասնավորապես պայմանավորված նաև այն հանգամանքով, որ իր շրջապատում հիմա կան մարդիկ, որոնք հայկական խնդիրներին քաջատեղյակ են, գիտեն ընդհանրապես, թե որտեղ է, այսպես ասենք, Հայաստանը, ինչ խնդիրներ ունի և այլն»,-ասում է նա:

Թեմային անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը, որը հայտնի է իր վերլուծություններով: Ըստ հեղինակների, Թրամփի համար առաջնահերթություն են լինելու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, ուկրաինական պատերազմն ու Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները։ «ԱՄՆ-ի նորընտիր նախագահը հայտարարել է, որ իր համար առաջնահերթ են լինելու պատերազմների դադարեցումն աշխարհում։Ուկրաինական պատերազմի ավարտը նշանակելու է ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում նոր էջ՝ աշխարհի նոր բաժանում՝ գեոպոլիտիկ ազդեցության գոտիների»,- նշված է հոդվածում:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նշվում է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն տարիներ շարունակ վարում են հակառուսական արտաքին քաղաքականություն՝ ցանկանում են սառեցնել բոլոր ռազմաքաղաքական կապերը Մոսկվայի հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում։ «ԱՄՆ-ի համար ՌԴ-ն շարունակելու է հանդիսանալ գեոպոլիտիկ մրցակից, սակայն Վաշինգտոնի համար թիվ մեկ հակառակորդը Չինաստանն է և Չինաստանի աճող հզորությունը։ Թրամփը ցանկանալու է չսրել ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ հույս ունենալով, որ ՌԴ-ն՝ ուկրաինական պատերազմի ավարտից հետո կարող է վերականգնել կապերը ԵՄ-ի, Արևմուտքի հետ և չգնալ Չինաստանի հետ ավելի սերտ ռազմա-քաղաքական դաշինքի։

Աշխարհում ազդեցության գոտիների նոր բաժանման արդյունքում Հարավային Կովկասն անցնելու է ՌԴ-ի հսկողության տակ. ԱՄՆ-ն թույլ է տալու ՌԴ-ին ավելի խոր ինտեգրացիայի գնալ հետխորհրդային երկրների հետ, և ՀՀ-ն այս պայմաններում հայտնվելու է ռուսական ազդեցության գոտում։ Վրաստանում ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Վրաստանը չի ցանկանում կրկնել Ուկրաինայի ճակատագիրն ու դառնալ հակառուսական պլացդարմ։ Վրաստանն ու Ադրբեջանն անցնում են ռուսական ազդեցության գոտի՝ այս պահին Ադրբեջանն ունի խոր տնտեսական, էներգետիկ, քաղաքական կապեր Մոսկվայի հետ, Վրաստանը վերականգնում է ՌԴ-ի հետ կապերը՝ չնայած Արևմուտքի բողոքներին, իսկ այս ստատուս-քվոյում Փաշինյանին և ՔՊ-ին ոչինչ չի մնում, քան վերադառնալ Մոսկվայի հետ խորը դաշնակցային կապերի վերահաստատմանը։

Այլ պարագայում Փաշինյանն ու թիմը պետք է հրաժարական տան և ՀՀ-ում իշխանության գան ռուսամետ ուժեր, ինչպես դա եղավ Վրաստանում»,-կարծում են հեղինակները։ Նշվում է նաև, որ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում սպասվում է որոշակի ջերմացում. Ուկրաինայի ճակատագիրն որոշվելու է Պուտին-Թրամփ բանակցություններում, ինչն էլ ազդելու է Հարավային Կովկասի և ՀՀ-ի ապագայի վրա։ ԱՄՆ-ն Մոսկվային կարող է խոստանալ չփորձել հետխորհդային տարածքներից ստեղծել հակառուսական պլացդարմներ, իսկ այդ պարագայում Փաշինյանի հակառուսական հռետորաբանությունն ու ՔՊ-ի՝ ՌԴ-ի դեմ ուղղված քարոզչությունն այլևս ակտուալ և պահանջված չեն լինելու Վաշինգտոնում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 07․ 11․ 24 թ համարում։

դիտվել է 284 անգամ
Լրահոս
Ո՞վ է ԲԴԽ նորընտիր նախագահը Սատանան Նիկոլի միջոցով փորձում է հայից գողանալ նրա ապրելու, վերածնվելու ու հոգևոր սիմվոլը՝ Արարատը. Շարմազանով Իրանի գերագույն առաջնորդը մեկնաբանել է իրավիճակը Սիրիայում Դիլիջանի քաղաքապետը եղբորը համայնքային հողատարածք է օտարել. պնդում է՝ օրենք չի խախտել. azatautyun.am Մեր կառավարությունը պատրաստ է երկխոսություն սկսել Թրամփի վարչակազմի հետ. Իրանի փոխնախագահ Այս ճակատագիրը սպառնում է բոլոր ՔՊ-ական պատգամավորներին, եթե հակառակն իրենք չանեն. Ղազարյան ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Մոսկվան Երևանին է առաջարկել մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծը․ Վահե Դավթյան Խոշոր ավտովթար՝ Երևանում Ռուսաստանում ոստիկանները թմրանյութ տեղափոխող ռոբոտ շան են «բերման ենթարկել» Ալիևի՝ «պատմական հայրենիք» վերադառնալու պատրանքը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների «կարգավորման» ֆոնին Հայտնի է, երբ կսկսվի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը Կիրանցում 96 տնային տնտեսությունների տրամադրել է դրամական աջակցություն Էրդողանի դուստրը հպարտանում է Հալեպում ծածանվող Թուրքիայի դրոշով (լուսանկար) Ես ի՞նչ եմ արել, Գեղամ, որ ինձ ներում ես․․․ Աղազարյանը մանդատը վայր չի դնում, քանի որ վախեր ունի՝ հենց մանդատը վայր դնի, իրեն կկալանավորեն. Armlur.am ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը Ավինյանի տոմսը դեպի ԱՄՆ արժեցել է 7.6 մլն դրամ. Factor.am Դեկտեմբերին կանխատեսվում է նորմայից 1-2 աստիճանով բարձր ջերմաստիճան Մատիտի պատճառով 4 աշակերտներ հայտնվել են հիվանդանոցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am