Ընտրակեղծիքը շարունակվում է․ ինչու է Նիկոլ Փաշինյանը թաքցնում արտահերթ ընտրությունների ժամկետը

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում գնաց հետընտրական ընտրակեղծիքի։ Հերթական անգամ։

Կուլիսային գործարքների, ճնշումների ու խարդավանքների միջոցով վերանայվեց գյումրեցու քվեն, որը մերժել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Նիկոլենք հիմա ուզում են իշխանազավթում իրականացնել։ Սամվել Բալասանյանի դասալքությունից ու փախուստից հետո պետք է լինեն նոր ընտրություններ։ Արտահերթ։

Նիկոլենք մի կողմից ուզում են ժամանակ շահել, որպեսզի իշխանազավթման միջոցով կարողանան իրենց հաստագլուխ թեկնածուին «ռասկրուտկա» անել, բայց մյուս կողմից էլ՝ օրենքը պարտադրում է քաղաքապետի պաշտոնի թափուր մնալու դեպքում գնալ արտահերթ ընտրությունների, ինչից իրենք ամեն դեպքում վախենում են։

Եթե ՔՊԿ–ն որոշի գնալ կրկնակի ապօրինության, ապա արտահերթ ընտրություններ կարող են չնշանակվել և Գյումրին կկառավարվի ժամանակավոր պաշտոնակատարի միջոցով։ Սա ավելի ճչացող ապօրինություն կլինի, քան Վանաձորում եղավ։

ՔՊԿ–ական «ուսապարկ» Կարեն Սարուխանյանը հայտարարել է, որ լինելու են արտահերթ ընտրություններ, բայց ժամկետ չի նշել։

Դատելով ամենից՝ ՔՊԿ–ն ուզում է մինչև վերջին պահը թաքուն պահել ժամկետների պահը, քանզի իրենք ներքին վախեր ունեն։ Հա՛մ արագ արտահերթն է վախենալու իրենց համար, հա՛մ արտահերթի հետաձգումը։ Երկու դեպքում էլ ռիսկեր ունեն։ Իրենք ուզում են առավելագույնս ապաքաղաքականացնել ընտրությունները և քաղաքացիների մասնակցության ցածր տոկոս ապահովել։ Դրա համար են թաքուն պահում ընտրությունների նշանակման օրը։ Իրենց կարծիքով՝ ուզում են հանկարծակիի բերել գյումրեցիներին ու իշխանազավթման օպերացիան ավարտին հասցնել։ Բայց դե խիարը մի շատ «նագլի» հատկություն ունի՝ թարս բուսնելու։ Հատկապես գյումրեցիներն են սիրում թարս բուսնեցնել խիարը բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, որ ինչ և ինչպես ուզեն կանեն գյումրեցիների հետ։

Մի հոգի կար այդպես մտածող։ Քաշվեց։ Տարոսը Նիկոլին։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1203 անգամ
Լրահոս
Ում հետ պետք էր՝ հանդիպել եմ. Բագրատ Սրբազանը նոր փակագծեր է բացում (video) Միքայել Սրբազանի կարևոր հայտարարությունը Հովիկ Աղազարյանը կգնա դժոխք. Նարեկ Մալյան (video) Անահիտ Մանասյան, եկե՛ք, խոսե՛ք քաղաքական բանտարկյալների հետ. այդ մարդիկ այստեղ են. Ռուբեն Մելիքյան (video) Կանխվել է Իրանից Թուրքիա ավելի քան 3000 միգրանտի անօրինական մուտք Գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել. ԿԲ նախագահ Քոչարյանի և Սարգսյանի օրոք ՀՀ 20 տարվա բյուջեների գումարը 147 մլրդ դոլար էր․ տեսնենք՝ Փաշինյանի հետ բերածը քանի՞ տոկոսն է կազմում․ Առաքելյան Բացե՛ք «Գոյ»-ի դռները. hազարավոր մարդիկ մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո․ հայտարարություն Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պետք է լիակատար իրավունք ունենան մասնակցելու մեր երկրի կյանքին․ Բագրատ Սրբազան Գեղարքունիքում «ՎԱԶ 2107»-ը շրջվել է. կա 4 տուժած Արցախի խորհրդարանը փակ նիստ է հրավիրել, որին մասնակցում են նաև Սամվել Բաբայանի ու Արայիկ Հարությունյանի քաղաքական թիմերը Բրազիլիայի նախագահը վերակենդանացման բաժանմունքում է Մառախուղի պատճառով մի շարք ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում, կա հետաձգված թռիչք․ ՀԺ 6 միլիոն դրամ կբռնագանձվի հօգուտ Երևան համայնքի #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Հայաստանը կտրելու են ոչ թե Սյունիքից, այլ՝ Երասխից․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ի՞նչ էր ցուցադրում Աննան Փարիզում․․․ (video) «Ի՞նչ է արել Հովիկ Աղազարյանը Աննա Հակոբյանին» (Մամուլի տեսություն) (video) Էլինար Վարդանյանը՝ ՄԻՊ-ի խայտառակ պահվածքի մասին․․․ (video) «Սասու՛ն, բացահայտվելու է՝ ինչպես է քո Կադիրով որդին ծեծում-ջարդում Հրազդանում»․ գնդապետ (video) Նեթանյահուն ժամանել է Թել Ավիվի դատարան՝ ցուցմունք տալու կաշառակերության, խարդախության և հանրային վստահության չարաշահման գործերով «Բացե՛ք «Գոյ»-ի դռները. «Գոյ»-ը մի վայր է, որտեղ հազարավոր մարդիկ գտել են իրենց հոգևոր և մշակութային «սնունդը», իսկ սերունդները մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո. հայտարարություն 12:45 • 10.12.24 ԳԹԿ-ն դեկտեմբերի 15-ից սկսում է բուհերի միասնական քննությունների առաջին փուլի հայտագրումը Էրդողանը նորից թիկունքից խփեց Պուտինին․ ծանր զարգացումներ են սպասվում․ Բոզոյան (video) ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին դատարանը մեղավոր է ճանաչել․ դատապարտվել է ազատազրկման Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում ամիսներ առաջ մահացած տղամարդու մահվան պատճառը եղել է ֆիզիկական միջամտությունը. կա ձերբակալված
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am