Անհաջող մարդու «հաջողակ» կինը. Աննա Հակոբյանը գնում է Մեհրիբանի հետքերով

Աննա Հակոբյանը, ով Նիկոլ Փաշինյանի կինն է և խփում է պադավատապետության, թիկնազորապետության բոլոր ռեկորդները, մտել է նախընտրական քարոզարշավի մեջ: Ձեռքի հետ էլ փող է հավաքում: Հիմա դրան «Ընթրիք՝ հաջողակ տղամարդկանց հետ» են ասում: Այդ անհաջող հաջողակներից 53 հատ ներկայացել էին ընթրիքի: Մարդա 1 միլիոն էր մուտքը: Իսկ թե ինչքան էր ելքը, Աննա Հակոբյանը կիմանա:

Ասում են՝ հավաքում ենք, որ ուրիշներին օգնենք: Ժողովրդական լեզվով՝ հարսի համապատասխան տեղով փեսուն են լավություն անում:

Աննա Հակոբյանի հետ ընթրիքին մասնակցողները նրա համար ֆոնային կամ ժամանակակից լեզվով ասած՝ «ռիլզային» դերակատարում ունեին, քանզի Տիկին Հակոբյանը նրանց 1 միլիոնի կարիքն իրականում չունի (Արցախի հանձնումը շատ բարձր եկամտաբերություն է ապահովել Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգին, ու եթե սրան էլ գումարում ենք Լֆիկի ու մյուս «հեղափոխական» օլիգարխների մուծումները, ապա պատկերը գերօլիգարխիկ է դառնում): Դա ընդամենը ֆոն է: Վարչապետ դառնալու ցանկություն հայտնող Աննայի համար ապահովվող ֆոն:

Դատելով Հակոբյանի վարքագծից, արժեհամակարգից, արևելյան աշխարհայացքից ու այլ բաներից՝ նրա կուռքը կամ ընդօրինակման առարկան Մեհրիբանն է՝ Իլհամ Ալիևի կինը:

Մինչև 2020-ի պատերազմն Ադրբեջանում խոսում էին այն մասին, որ Իլհամը կնոջն է փոխանցելու իշխանությունը: Կամ էլ՝ Փաշաևների ընտանիքն է Ալիևից վերցնելու աթոռը: Այն օրերին Իլհամի գործերը լավ չէին. Թուրքիան դրդում էր պատերազմի, իսկ Իլհամը վախենում էր: Նիկոլն ամեն ինչ արեց, որպեսզի Իլհամը ոչ միայն չվախենա, այլ նաև անցնի գործի: Արդյունքները հայտնի են:

Ի դեպ, Աննա Հակոբյանը պատերազմից առաջ սկսել էր քիրվայության քարոզն ու Արցախը հանձնելու նախապատրաստումը: Նրա հայտնի կարգախոսն էր՝ «Մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի»: Նիկոլը կյանքի կոչեց այդ կարգախոսը, բայց «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» գոռգոռոցների ներքո:

Հիմա եկել է Հայաստանը Թուրքիայի տակ մտցնելու փուլը, որի անունը դրել են «Խաղաղության խաչմերուկ»: Դրսի ուժերը մտավախություն ունեն, որ գործը կարող է գլուխ չբերվել. Նիկոլը կարող է թռնել: Դրա համար էլ մի քանի ուղղությամբ աշխատում են, այդ թվում՝ «ռասկրուտկա» են անում Աննա Հակոբյանին: Արդեն իսկ արևմտյան փողերով շրջանառության մեջ են դրվել տեսահոլովակներ, որտեղ խոսվում է այն մասին, որ կանայք ավելի լավ բանակցող են ու ավելի շուտ խաղաղություն կբերեն: «Տակից» հասկացնում են, որ Աննային է պետք բրդել առաջ, որ, իբր, խաղաղություն բերի:

Ըստ ամենայնի՝ Աննան «զապասնոյ» տարբերակ է արևմտաթուրքական ուժերի համար: Սա այն դեպքում, եթե Նիկոլով չձգեն, կամ էլ՝ անդրանիկքոչարյանները որոշեն նոր «հոկտեմբերի 27» անել (այդ մասին Անդրանիկ Քոչարյանն ակնարկել է):

Երկու վախ կամ երկուսի վախ

Աննայի ակտիվացումը պայմանավորված է նաև նրա ու իր անհաջող ամուսնու վախերով ու կասկածամտությամբ: Նիկոլը ոչ մեկին չի վստահում, Աննան էլ: Վերջինս, ըստ տարածված տեղեկությունների, հսկայական ազդեցություն ունի քաղաքական որոշումներում և Հայաստանի թրքացման հիմնական օպերատորներից է: Իրենք վախենում են, որ կարող են շատ ծանր վիճակում հայտնվել ու դրա համար էլ պատրաստվում են հնարավոր բոլոր սցենարներին: Այս ամենին գումարվում են նաև Աննայի հավակնությունները:

Բոլորն էլ գիտեն, որ Նիկոլը որպես տղամարդ «պադկաբլուչնիկ» է: Չի բացառվում, որ Աննան որոշել է ֆորմալիզացնել ոչ ֆորմալը և զբաղեցնել ամուսնու տեղը, ինչը ենթադրում է միջնադարյան ոճի պալատական խարդավանքներ:

Թե այս ամենից ո՞ր գործոնն է հատկապես Աննային մղել ակտիվության, դժվար է ասել: Ամենայն հավանականությամբ՝ բոլոր գործոններն էլ կան: Հայաստանի թրքացման սրանց սցենարը ենթադրում է նաև Աննայի մեհրիբանացում, պարզապես ավելի գեղցի տարբերակով:

Լուծումը մեկն է՝ քաղաքական աղբանոց ուղարկել Հայաստանն այս վիճակին հասցրած զույգին:

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1630 անգամ
Լրահոս
Ի՞նչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից․ ներկայացրեց դատախազը Միայն ԱՄՆ-ը կարող է ստիպել Իսրայելին դադարեցնել պատերազմը. Պաղեստինի փոխնախագահ «Վերջ տվեք. ես հղի չեմ». Իվետա Մուկուչյանը՝ իր անվան շուրջ պտտվող լուրերի մասին «Նրանք այդ պահին պետք է լինեն գիշերազգեստով, հողաթափերով, նրանց ձեռքերը պետք է ոլորեն և առևանգել» Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Կուրսկի շրջանում Գիշերային ցրտեր, ցրտահարություն և ջերմաստիճանի անկում մինչև -5°C․ ՌԴ-ում անոմալ եղանակ է Խոշոր վթար, «Չայնիի» ոլորաններում «Վիլիս»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել արգելապատնեշներին Ելիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում 44-օրյայի կեղծ լուրերի մունետիկի՝ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններն ուսումնասիրեք. Մինասյանը՝ գլխավոր դատախազին Լեհաստանը կփակի Կրակովում ՌԴ հյուպատոսությունը, Մոսկվան արձագանքել է «Նիկոլի մասին մի՛ խոսեք, նա հրեշ է, մարդ չի»․ քաղաքացիներ (video) Պուշկինի անվան դպրոցի ծնողները հավաքվել են ԿԳՄՍՆ դիմաց Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է լուծարման մասին Տիգրանի ծնողները մասնակցել են պատարագի և աղոթել փոքրիկին շուտափույթ գտնելու համար Այս իշխանությունը կորցրել է իր սոցիալական բազան, ապրում է մեկ լրացուցիչ օրվա հոգեվիճակով, բայց դա հակաիշխանական ուժերի համար հաղթանակի երաշխիք չէ. Հովհաննիսյան Արևմտյան առաջնորդները խորհուրդ են տվել Կիևին ընդունել Պուտինի առաջարկը. ԶԼՄ-ներ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է լուծարման մասին Էրդողանը կքննարկի Ուկրաինայի շուրջ բանակցությունները կառավարության հետ Դիվահարվում եք, հենց կոռուպցիայի մասին ենք խոսում․ հոգեբուժական բժշկական քննություն պետք է անցնեք (video) Հնդկական Akash ԶՀՀ-ի երկրորդ խմբաքանակի մատակարարումը սպասվում է հուլիսին. IADN Թրամփի վարչակազմը Կատարից որպես նվեր կընդունի շքեղ օդանավ՝ փոխարինելու նախագահական ինքնաթիռը Քրոջս կյանքին վտանգ է սպառնում. Գերմանիայից վերադառնում եմ Հայաստան. Լիլիթ Աղեկյանի քույր (video) «De France» սրճարանում տղամարդու մարմին է հայտնաբերվել Փաշինյանը շրջանառությունից հանել է պետականության ողնաշարն ու պատվարը հանդիսացող բանակի թեման. Հայկ Դեմոյան Իմպիչմենտը ածանցյալ է, կարևորը՝ ակտիվ փողոց գեներացնելն է ու այն պահելը․ Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 12-ին` ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Թևանյանը Մայիսի 12-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մայիսի 12-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Մայիսի 8-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մայիսի 8-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 8-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 8-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 8-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 7-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am