Ինչպե՞ս վրացիները քվեարկեցին. Միջազգային արձագանքը, և ի՞նչ զարգացում սպասել Վրաստանում

Վրաստանի ընտրությունները կարելի է գնահատել որպես ամենադեմոկրատականներից մեկը՝ հետխորհրդային տարածքում, սկսած՝ 1991 թվականից: Սա փաստում են, գրեթե բոլոր արևմտյան փորձագտները: Սակայն արևմտյան կառավարությունների գնահատականներն այլ ուղղվածություն ունեն:

Եվ դրա պատճառը չափազանց անկեղծ ներկայացրեց Եվրախորհրդարանի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին, հայտարարելով բառացիորեն հետևյալը.

«Ոչ մի դիտորդ չի կարողանա հաստատել կեղծիքը։ Սակայն Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածը պարտավորեցնում է պետությանն ինտեգրվել Եվրամիությանը։ Ընտրությունների «հաղթողը» ակնհայտորեն դեմ է այդ պարտավորությանը։ Հակասահմանադրական արդյունքներ տվող ընտրությունները պետք է կրկնվեն»:

Լագոդինսկու հայտարարության բովանդակային մասը կրկնեց նաև ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, նշելով հետևյալը.

«...Վրաստանի Սահմանադրությունը, որն առաջարկվել և աջակցվում է ներկայիս իշխող կուսակցության կողմից, պահանջում է անդամակցել այս եվրատլանտյան ինստիտուտներին: Բոլոր կուսակցությունները քարոզարշավ են իրականացնում՝ ի պաշտպանություն այս նպատակի: Սակայն իշխող կուսակցությունը այս կուրսին հակասող միջոցներ ձեռնարկեց: Վրաստանի կառավարությունը կարող է վերահաստատել իր հավատարմությունը ժողովրդավարական եվրաատլանտյան կուրսին` հարգելով օրենքի գերակայությունը, շտկելով ընտրական գործընթացի թերությունները, չեղյալ համարելով հակաժողովրդավարական օրենսդրությունը և զգալի ջանքեր գործադրելով ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բարեփոխումների առաջարկությունների իրականացման համար: Մենք այս տարի հետևողականորեն կոչ ենք արել Վրաստանի կառավարությանը հրաժարվել իր հակաժողովրդավարական գործողություններից և վերադառնալ եվրատլանտյան ուղի...»:

Եթե ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցչի այս խոսքերը դիվանագիտական լեզվից թարգմանենք հասարակ մարդկային լեզվի, ապա կստացվի հետևյալը. ամերիկացիները խոստովանումեն, որ ընտրություններում լուրջ կեղծիքներ չեն եղել, սակայն վրաց ժողովուրդը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ, սակայն «Վրացական երազանքը» շեղվել է այդ ուղուց: Եթե իշխանությունը շարունակի այդ ուղին, ապա ԱՄՆ-ն կհայտարարի այս ընտրությունները «ոչ լեգիտիմ»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Հասկանալով այս մեսիջը, Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հայտարարում է, որ գալիք տարվա հունվարից իշխանությունը պատրաստ կլինի վերսկսել ԱՄՆ-ի հետ հարաբերություններ հաստատելու քաղաքականությունը, հույս ունենալով, որ այդ ժամանակ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում կընտրվի Թրամփը:

Հիշեցնենք, որ «Վրացական երազանքին» Եվրոպայում աջակցեց միայն Հունգարիայի վարչապետ Օրբանը, ով համարվում է Եվրոպայում Թրամփի միակ դաշնակիցը:

Այս տեսանկյունից բոլորը սպասելու են, թե ով կընտրվի ԱՄՆ-ի հաջորդ նախագահ, որից հետո էլ պարզ կլինի, թե ինչ ուղիով կընթանան վրացական գործընթացները:

Ինչպե՞ս իրականում անցան ըևնտրությունները, և որ տեղերում էր իշխանությունը թույլ կամ ուժեղ

Ինչպես հայտնի է, «Վրացական երազանքն» ընտրություններում հավաքեց ձայների ավելի քան 53 տոկոսը: Իսկ ընտրություններին մասնակցեց ընտրողների ավելի քան 58 տոկոսը:

Անցած ընտրությունների համեմատ, քվեարկողների ակտիվությունը ավելացեր էր մոտ 270 հազարով, ինչը լուրջ ցուցանիշ է:

Սակայն մարդկանց ակտիվությունը պայմանավորված էր գերլարված պայքարով և բևեռացվածությամբ, ինչը մղել էր մարդկանց անպայման ընտրություններին մասնակցել:

Իսկ հիմա տեսնենք, թե երկրի որ մասը ինչպես էր քվեարկել:

Վրաստանի չորս խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսիում, Բաթումիում և Ռուսթավիում, իշխանությունները հավաքել էին ձայների 45 տոկոսը: Նույնքան հավաքել էին նաև միացյալ չորս ընդդիմադիր ուժերը:

Ընդ որում, Թբիլիսիի շրջաններից ամենաակտիվները Վակեն էր, Դիդուբեն, Սաբուրթալոն և Մթածմինդան: Վակեն քաղաքի կենտրոնն ու գործարար մասն է համարվում, Մթածմինդան՝ քաղաքի տուրիստական մասը, Սաբուրթալոն՝ երկրորդ կարևոր մասերից է, ինչպես որ Երևանի Արաբկիր վարչական շրջանը:

Եվ այս չորս շրջաններում, ընդդիմությունը չնչին առավելությամբ հաղթանակ էր տարել իշխանության հանդեպ: Սակայն Թբիլիսիում, բոլոր շրջաններից ստացած ձայների հաշվարկով, իշխանությունն ու ընդդիմությունը ստացել են հավասար ձայներ՝ մոտ 45 տոկոսի սահմաններում:

Ինչ վերաբերվում է շրջաններին, ապա այստեղ պատկերը այլ էր:

Ներկայացնենք մասնակիցների քանակը, ըստ մարզերի.

Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի – 67,93% (19.771)

Աջարիա – 62,93% (199.557)

Գուրիա – 62,65% (64.476)

Մցխեթա-Մթիանեթի – 61,59% (54.714)

Թբիլիսի – 60,77% (626.577)

Սամցխե-Ջավախեթի – 61,52% (88.336)

Կախեթի – 59,97 (176.814)

Շիդա Քարթլի – 59,69% (140.707)

Սամեգրելո - Զեմո Սվանեթի – 55,27% (185.604)

Իմերեթի – 59,41% (306.547)

Քվեմո Քարթլի – 49,23% (197.309)

Կարող ենք ասել, որ «Վրացական երազանքը» հաղթել է հայերի և ադրբեջանցիների շրջանում, երկրի արևելյան մասում և կենտրոնական մասերում:

Այսպիսով, իշխանության ցուցանիշները լավը չեն Մենգրելիայում և խոշոր քաղաքներում, ինչը պայմանավորված է տվյալ տարածքներում ոչ կառավարական կազմակերպությունների մեծ քանակով:

Եթե կոպիտ ձևակերպենք, ապա՝ Արևմուտքը իրենով էր արել երկրի «ակտիվ փոքրամասնությանը» և դրա շնորհիվ կառավարում էր երկիրը ավելի քան 30 տարի:

Արևմուտքը կշարունակեր կառավարել, եթե չլիներ ռուս-ուկրաինական պատերազմը, որտեղ բացահայտվեց, որ Արևմուտքի համար նորանկախ երկրները, ոչ այնքան պետք են որպես ԵՄ անդամ, որքան՝ որպես «աշխարհաքաղաքական» մանրադրամ, որոնք պիտի «օգտագործվեն» Ռուսաստանի դեմ:

Ուկրաինական պատմությունը և դրան գումարած 2008-ի վրացական փորձը դաս եղան ներկայիս Վրաստանի իշխող վերնախավի համար, և նրանք որոշեցին մերժել «մանրադրամ» դառնալու որոշումը, միաժամանակ, հաստատելով, որ կողմ են, որպեսզի Վրաստանը «հանգիստ պայմաններում դառնա ԵՄ անդամ»:

Սակայն պարզվեց, կոլեկտիվ Արևմուտքին այդ մոտեցումը շահավետ չէ, քանի որ իրենց համար ԵՄ-ի ընդլայնումն ավելի շատ աշխարհաքաղաքական նպատակ ունի, և ոչ ոք չի պատրաստվում «ավելորդ բերան» տեսնել իրենց միավորման մեջ:

Վրացիները, ուկրաինացիների օրինակը տեսնելով, չեն ուզում «թնդանոթի» միս դառնալ և հայտարարում են, որ սպասում են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին, որպեսզի դրանից հետո շաքրունակեն իրենց գործընթացը:

Արևմուտքը մերժում է Վրաստանի իշխանության այս գործելաոճը և պահանջում՝ գին վճարել ԵՄ անդամ դառնալու ճանապարհին:

Վրացական ընտրության արդյունքում փոխվեց նաև գլխավոր համարվող ընդդիմադիր ուժը

Առաջին անգամ, 2012 թվականից, Վրաստանում գլխավոր ընդդիմադիր ուժը այլևս չի ասոցացվում Սաակաշվիլու հետ:

Նրա կողմից աջակցվող ուժը հայտնվեց երրորդ տեղում, զիջելով իր նախկին թիմակիցներին, որոնք հայտարարում էին, որ Սաակաշվիլու գործոնը ավելի շատ խանգարում է, այլ ոչ թե օգնում է ընդդիմությանը՝ հաջողության հասնելու համար:

Ճիշտ է, այդ տարբերությունը չնչին էր, սակայն հաշվի առնելով քաղաքական բևեռացվածությունը, կարելի է նշել, որ Սաակաշվիլու թիմակիցներն այս ընտրության ժամանակ էլ ստացան քաղաքական բոնուս, որը հաջորդ անգամ արդեն չի լինի:

Մինչդեռ իշխանության համար հաջորդ ընտրություններում ավելի բարդ կլինի հասնել հաջողության, քանի որ Սաակաշվիլու հակառեյտինգի գործոնը այլևս հնարավոր չի լինի գործի դնել:

Ինչպե՞ս կզարգանան հետագա գործընթացները

Եթե իշխանությանը հաջողվեր ստանալ 60 տոկոսից ավել ձայն, ապա նա կունենար սահմանադրական մեծամասնություն, և ընդդիմության բողոքի հնարավորությունները ավելի քիչ կլինեին:

Սակայն իշխանությունը հաղթեց ընդդիմությանը երկրի մարզերի հաշվին, ինչը նշանակում է, որ ընդդիմությունը ստանացավ հնարավորություն՝ մեծ ցույցեր անցկացնել Թբիլիսիում և մյուս խոշոր քաղաքներում: Եթե դրան ավելացնենք նաև կոլեկտիվ Արևմուտքի միահամուռ աջակցությունը, ապա կարող ենք նշել, որ Իվանշվիլու թիմին սպասվում է դժվար կյանք:

Խնդիրը կարող է փոխվել, եթե ԱՄՆ-ում հաղթանակ տանի Թրամփը, և որից հետո, Հունգարայի վարչապետ Օռբանի միջնորդությամբ, սկսվեն սերտ բանակցություններ Թրամփի և Իվանիշվիլու միջև:

Չի բացառվում, որ դրանից հետո իրավիճակը կլիցքաթափվի:

Զգալով այս վտանգն իրենց համար՝ վրացական ընդդիմությունը փորձելու է գնալ սադրանքների:

Եվ զարմանալի չէ, որ ընդդիմության կառկառուն գործիչներից մեկը՝ Գելա Վասաձեն, հայտարարում է, որ իրենց համար ոչ ԵՄ-ն, ոչ էլ ԱՄՆ-ն չպիտի գլխավոր գործոն ընկալվեն իրենց հետագա պայքարի շարունակման համար:

Այդ տեսանկյունից Վրաստանի քաղաքական փխրուն վիճակը կարող է անկայունության նոր աղբյուր դառնալ, ինչը իր բացասական հետևանքները կարող է թողնել նաև Հայաստանի վրա: Բայց դրա մասին ավելի մանրամասն կխոսենք մեկ ուրիշ անգամ:

Արտակ Հակոբյան
Zham.am
Ֆոտո-կոլլաժը՝ Zham.am-ի

դիտվել է 348 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Հայաստանը կտրելու են ոչ թե Սյունիքից, այլ՝ Երասխից․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ի՞նչ էր ցուցադրում Աննան Փարիզում․․․ (video) «Ի՞նչ է արել Հովիկ Աղազարյանը Աննա Հակոբյանին» (Մամուլի տեսություն) (video) Էլինար Վարդանյանը՝ ՄԻՊ-ի խայտառակ պահվածքի մասին․․․ (video) «Սասու՛ն, բացահայտվելու է՝ ինչպես է քո Կադիրով որդին ծեծում-ջարդում Հրազդանում»․ գնդապետ (video) Նեթանյահուն ժամանել է Թել Ավիվի դատարան՝ ցուցմունք տալու կաշառակերության, խարդախության և հանրային վստահության չարաշահման գործերով «Բացե՛ք «Գոյ»-ի դռները. «Գոյ»-ը մի վայր է, որտեղ հազարավոր մարդիկ գտել են իրենց հոգևոր և մշակութային «սնունդը», իսկ սերունդները մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո. հայտարարություն 12:45 • 10.12.24 ԳԹԿ-ն դեկտեմբերի 15-ից սկսում է բուհերի միասնական քննությունների առաջին փուլի հայտագրումը Էրդողանը նորից թիկունքից խփեց Պուտինին․ ծանր զարգացումներ են սպասվում․ Բոզոյան (video) ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին դատարանը մեղավոր է ճանաչել․ դատապարտվել է ազատազրկման Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում ամիսներ առաջ մահացած տղամարդու մահվան պատճառը եղել է ֆիզիկական միջամտությունը. կա ձերբակալված «Պատվիրված հոդվածների համար պատասխանատվություն եք կրելու». Արմեն Փամբուխչյանը պնդում է՝ «Լեդի Հակոբ»-ի ու «Թոխմախի Մհեր»-ի որդիներից նվերներ չի ստանում «Վերին Լարս» անցակետում կուտակված բեռնատարների թիվը կտրուկ նվազել է Ինչ սպասել Սիրիայի դեպքերից հետո, ինչպես իրենց կպահեն ՌԴ-ն ու Իրանը՝ Ադրբեջանի հարձակման դեպքում (video) «Մի ասա այն, ինչ չգիտես», խրատում է դասականը, այնուհետև շարունակում է. «մի ​​ասա այն, ինչ գիտես» ՀՀ-ում անշարժ գույքի շուկայում գնի իջեցում տեղի չի ունենա․ Կառուցապատողների ասոցիացիայի նախագահ (video) Էմինեմը կրկնօրինակե՞լ է Ռոնալդուին․ ֆուտբոլիստի և ռեփերի երկրպագուները սկսել են վիճել Նույնիսկ միջազգային դերակատարներն են հրապարակային արձանագրում, որ Արցախի հարցը փակված չէ. Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլի ու Աննայի ողորմելի վիճակն ու տաճարի փայլը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Հայաստանն ու Ադրբեջանն այնքան էլ չեն լսում խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկները՝ նախընտրելով բոլոր հարցերն ինքնուրույն լուծել. Նարիշկին Փաշինյանն ատելության խորհրդանիշ է, չունի որևէ վարկանիշ․ Անդրանիկ Թևանյան (video) ՄԱԿ-ի ԱԽ-ն Սիրիայի հարցով դռնփակ նիստ է գումարել Պատերազմում հաղթող կողմը հազվադեպ է պարտվողին խաղաղություն առաջարկում․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է Եռաբլուր Լարված իրավիճակ՝ Լոռու մարզում․ Մեծավանցիները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am