Գյումրին գնում է արտահերթ ընտրությունների․ Բալասանյան դաշինքը վայր է դնում մանդատները
Գյումրիում ներքաղաքական կրքերը չեն հանդարտվում։ MediaHub-ի հստակ տեղեկություններով՝ մինչև այսօրվա վերջ կամ վաղը առավոտ իշխող Բալասանյան դաշինքի ավագանու անդամները վայր կդնեն մանդատները։ Արդյունքում նոր ՏԻՄ ընտրություններ կնշանակվեն։
Տեղեկությունը հաստատվել է նաև դաշինքի կողմից։ Սակայն ասացին, որ քաղաքականության մեջ «երբեքներ» չկան, ուստի այլ սցենարներ ևս կարող են լինել։
«Այս պահին հստակ որոշում կա»,- ասաց դաշինքի մամուլի խոսնակ Արամ Շաբոյանը։
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Գյումրիում ճնշումներ կան իշխող ուժի նկատմամբ, քանի որ Նիկոլ Փաշինյանի տիկինն իր թեկնածուն ունի։