Ի՞նչ են ակնարկում ամերիկացիները Փաշինյանին՝ IRI-ի հարցմամբ

Շատերը կհիշեն, որ այս տարվա հունիսին, երբ «սրբազան շարժումը», թեև արդեն անկում էր ապրում, սակայն դեռ վարկանիշ ուներ հանրության մեջ, Փաշինյանի գրպանային «կուսակցությունները» Հայաստանում ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի առաջարկով հանդես եկան:

Փաշինյանի «գրպանի գործիչների» առաջարկն իրականում պատկանում էր ամերիկացիներին: Նրանք, ավելի շատ ամերիկացիների «գրպանի» գործիչներ են և հետո՝ Փաշինյանինը:

Ամերիկացիները խիստ մտահոգված էին ընդդիմության ակտիվացմամբ, վախենալով, որ այս շարժումը կարող էր սրբել Փաշինյանի իշխանությունը:

Այդ իսկ պատճառով ամերիկյան շրջանակները շտապ երկու քայլ դիմեցին,

-առաջինը՝ իրենց ազդեցության գործակալների միջոցով առաջարկով հանդես եկան երկրում ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի անցկացման համար, և

- երկրորդը՝ իրենց ցանցային գործիչների միջոցով ամեն ինչ արեցին, որպեսզի սրբազան շարժման ալիքը մարի:

Առաջին առաջարկի նպատակները մի քանիսն էին. նախ՝ բավարարել Ադրբեջանի պահանջը և փոխել Սահմանադրությունը, և այն փաթեթավորել միաժամանակ ԵՄ-ի հետ ինտեգրվելու գաղափարով:

Այդ առաջարկի երկրորդ նպատակը հանրության մեջ կոտրել ընդդիմադիր տրամադրությունները Փաշինյանի իշխանության հանդեպ, որպեսզի դրանով հնարավոր լիներ փրկել նրա իշխանությունը:

Եվ, վերջապես, երրորդ նպատակը՝ հող նախապատրաստել արտահերթ ընտրությունների անցկացման համար, միաժամանակ հանրաքվեի հետ, ինչպես որ երեկ իրականացվեց Մոլդովայում:

Ամերիկացիների գլխավոր նպատակն էր, այս քայլերով հիմք դնել Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղ պայմանագրի կնքման համար, իրենց քավորությամբ, որպեսզի դրանից հետո Փաշինյանը կարողանար պաշտոնապես հրաժարվել ՀԱՊԿ-ի անդամակցությունից, հրաժարվել նայեմբերի 9-ի համաձայնագրից և, նույնպես պաշտոնապես, ԱՄՆ-ի հետ կնքեր նոր ռազմավարական բնույթի համաձայնագիր, որն էլ իր հերթին հիմք կդներ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու գործնթացին և՝ Թուրքիայի ազդեցության գոտու մեջ մտնելուն:

Ամերիկացիների բոլոր այս քայլերը այն աստիճանի էին մշակված, որ Փաշինյանի թիմակիցները չէին էլ կասկածում, որ իրենց առաջնորդը անվերապահ կկատարեր իր տերերի բոլոր առաջարկները:

Նույնիսկ Ալեն Սիմոնյանը հունիսի վերջում Վիլնյուսում ավետեց, որ իրենց իշխանությունը կմիանա այդ «գրպանային» ուժերի առաջարկին ԵՄ-ի հարցում հանրաքվեի անցկացման համար:

Սակայն շատերի համար զարմանալիորեն, օրեր անց, հուլիսի սկզբին, Փաշինյանը մերժեց ԵՄ-ի հանրաքվեի առաջարկը, պատճառաբանելով, թե իբր այն լավ մշակված չէ, և ԵՄ-ն էլ իր հերթին պատրաստ չէ այս քայլին:

Փաշինյանի և Սիմոնյանի տեսակետների այս տարբերությունը շատերին զարմացրեց: Սակայն իրականությունն այն էր, որ Փաշինյանը վախենում էր, որ Սահմանադրական հանրաքվեն կարող էր տապալվել, որն էլ հիմք կդառնար արդեն իր իշխանության տապալման գործնթացի համար:

Փաշինյանի այս որոշումը դուր չեկավ ամերիկացիներին և նրանք իրենց «արամ զավենիչների» միջոցով սկսեցին վիճարկել:

Փաշինյանն ու իր գործնկեր ԱԳ նախարար Միրզոյանը սկսեցին արդարանալ, որ պատրաստ են Ադրբեջանի հետ կնքել խաղաղ պայմանագրի մի մասը, հասկացնելով ամերիկացիներին, որ հանրաքվեի անցկացումը կարող է տապալվել:

Սակայն Ադրբեջանը մերժեց Փաշինյանի այս մոտեցումը պահանջելով Սահմանադրական փոփոխությունը կատարել ամբողջական ձևով:

Ամերիկացիների ճնշումները Բաքվի վրա, ինչպես և սպասվում էր, ապարդյուն էին, և մնաց Փաշինյանի վրա ճնշման անցնելը, որպեսզի Ադրբեջանի հետ այս պայմանագիրը օր առաջ կնքվի:

Եվ ահա, որպես լրացուցիչ հիմնավորում, ամերիկացիները IRI-ի փաթեթավորմամբ մի «հարցում են» հրամցնում հանրությանը, որտեղ ներկայացվում է, թե իբր Փաշինյանն անգամներով ավելի մեծ վարկանիշ ունի, քան ընդդիմության ներկայացուցիչները: Դա էլ էր քիչ, որպեսզի «փչեն» և թևեր տան Փաշինյանի թիմակիցներին, նրանց անդամներին էլ էին վերագրել այնպիսի վարկանիշներ, որ բոլորի ժպիտն էր առաջացնում:

IRI-ի այս հարցման թվերը ավելի շատ հումորի ժանրից են, ու հազիվ թե իրականության հետ կապ ունեն:

Իսկ, որպես իրենց գլխավոր գովազդման «ապրանք», գրեթե բոլոր ԶԼՄ-ներով տարածել էին հետևյալ միտքը, այն է.

«…Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI) Survey Research Insights Center (CISR) կողմից Հայաստանում անցկացված համազգային նոր հարցումը ցույց է տվել, որ մեծամասնությունը աջակցում է Եվրամիությանը (ԵՄ) միանալուն և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Հարցին, թե ինչպես կքվեարկեն ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի ժամանակ, 58%-ը պատասխանել է, որ կքվեարկի եվրոպական դաշինքին միանալու օգտին…»:

«Այս հարցումը ցույց է տալիս, որ հայերի մեծ մասը տեսնում է Եվրոպայի հետ իրենց պայծառ ապագայի հեռանկարները…», -մեկնաբանեց IRI-ի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսը, և որ «… Հայաստանի ժողովուրդը հասկանում է, որ Ռուսաստանից ավելի հեռանալը և դեպի Արևմուտք գնալը կարևոր է խաղաղության և բարգավաճման ամրապնդման համար…»:

Հարցումը նաև ցույց է տվել, նշում էր այս պարոն-պատվիրատուն, որ «…հայերի 56%-ը վճռականորեն պաշտպանում է կամ որոշակիորեն աջակցում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին…»:

Փաստացի կարող ենք նշել, որ այս հարցումը ամերիկացիները անցկացրել էին, կոնկրետ Փաշինյանի և նրա թիմակիցների համար:

Այն կարելի է գնահատել, որպես ամերիկացիների կողմից Փաշինյանից հանրաքվե պահանջելու լեգիտիմ հիմնավորում, որը նաև պիտի հուշի Փաշինյանի թիմակիցներին, որ վերջիններս նույնպես ազդեն իր վրա, որպեսզի Հայաստանի դուրս բերումը ռուսական տիրույթից ավելի արագ ընթանա:

Սակայն Փաշինյանը լավ է հասկանում, թե իրականում ինչ տրամադրություններ են տիրում հանրության մեջ, և գիտի, որ Հայաստանը ոչ միայն Մոլդովա չէ, այլև նույնիսկ Վրաստան չէ, որ հեշտությամբ հնարավոր լինի մանիպուլացնելու միջոցով հասնել նպատակին:

Մանավանդ, որ դրսում, ոչ թե 2018 թվականն է, և ոչ էլ նույնիսկ 2021 թվականը, և հայ հանրության հասունության աստիճանը ամերիկացիները հաշվի չեն առնում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 667 անգամ
Լրահոս
Հարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ մանրամասներ՝ Լիանա Հարությունյանի գործից ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին Փաշինյանի նոր մեծ վախը․․․ (video) Մեկնարկել է «Պատանի երկրաբան» ամառային դպրոցը (video) «Մահվան նախարար» Թորոսյանը փախչել է իրենից հաշիվ պահանջող ծնողներից. զրույց «Ճոխ» թվեր. ի՞նչ ու ինչքա՞ն են «հատիկ առ հատիկ» վերադարձրել պետությանը Արել են ամեն բան` Փաշինյանի աչքին բարձրանալու. ինչպես է անցել ՔՊ քաղաքական ժողովը «Ժողովուրդ». Գազագողության «բանդիտներին» այս անգամ կասեցրեց գլխավոր դատախազը Իրանը քննադատել է Ադրբեջանին Մասիսում բախվել են «VAZ»-ը և «Ford»-ը․ ուղևորը տեղում մահացել է Ադրբեջանական «դատավարությունը» հիմնված է կեղծիքի և խաբեության վրա․ Տիգրան Աբրահամյան ՀՀ-ն արհեստականորեն լարվածությունն ավելացրել է, որ Մոսկվային չհարցնի «Զանգեզուրի միջանցքի» մասին․ Զատուլին Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ» «Փաստ». ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ» «Հրապարակ». Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը «Հրապարակ». Ավշարում ջրի խնդիրը չի լուծվում «Հրապարակ». «Կաշառում» է ՍԴ-ին «Հրապարակ». Փաշինյանին կանչել են բացատրության Ո՞րն է «ողջամիտ ժամկետ» եզրույթի բովանդակային ծավալը. առաջարկվում են նոր փոփոխություններ. «Փաստ» «Հրապարակ». «Ուր որ գնաս, հետդ կգամ»․ Փաշինյանը տժժացել է, թիմի անորոշությունը՝ խորացել 2018թ. Ալիևին տրված խոստումը կատարված է Սրանց կռիվը ո՛չ թե «միջանցք» չտալու համար է, այլ միջանցքի վրա Ռուսաստանին չկանգնեցնելու. քաղաքագետ Ձախողման դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի հատուցել Ղարաբաղում արկածախնդրության համար. Իրանցի փորձագետ Սամվել Կարապետյանի տանը խուզարկությունների օրը թաղամասից առգրավված 50 մեքենաները դեռևս չեն վերադարձվել սեփականատերերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am