Ֆուտբոլային թալան. 2050թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ

Ֆուտբոլը նախ քաղաքականություն է, հետո՝ սպորտ։ Կամ առնվազն դրանք հավասար հարթության վրա են գտնվում։

Մակեդոնիայից կրած պարտությունից հետո մեր ֆուտբոլասերները դժգոհեցին, որին հաջորդեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի հեռացումը։

Այն, որ Պետրակովն իր տեղում չէր, հայտնի էր վաղուց։ Բայց գլխավոր խնդիրը Պետրակովը չէ։ Խնդիրը Պետրակովին նշանակողի տիրոջ մեջ է։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի։ Նա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար է նշանակել ադրբեջանամետ Արմեն Մելիքբեկյանին։ Վերջինիս կողքին նշանակել է «Հայկական թուրքական ժամանակ» թերթոնի այժմ արդեն նախկին աշխատակից Արմեն Նիկողոսյանին։ Սրանք էլ իր, այսինքն՝ Փաշինյանի պես ղեկավարում են հայկական ֆուտբոլը։ Իսկ դա նշանակում է՝ թալան և տապալումներ։

Ծակ կոշիկներով Արմեն Մելիքբեկյանն այժմ միլիոնավոր եվրոների հետ է շփվում։ Սկսել է թանկարժեք կյանքով ապրել։ Նույնը վերաբերում է մյուս ծակկոշիկավոր Արմեն Նիկողոսյանին։

Լավատեղյակները պնդում են, որ հայկական ֆուտբոլում ոչ միայն բարդակ է և խայտառակ որակի կառավարում, այլ նաև բացահայտ թալան։ Իսկ ինչո՞ւ պետք է այդպես չլիներ։ Նիկոլն իր նմաններին է վստահում այս կամ այն ոլորտը։ Նրանք էլ անում են այն, ինչ տեսնում են։ Մի խոսքով, ձուկը գլխից է հոտում։ Դե իսկ այդ հոտած գլուխը, եթե հիշում եք, խոստանում էր, որ մինչև 2050 թվականը Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կդառնա աշխարհի կամ Եվրոպայի ֆուտբոլի առաջնության գավաթակիր։ Դա «էշ մի սատկի, գարուն կգա» ծրագրի շրջանակներում էր։ Ի դեպ, այդ և նմանատիպ այլ բլեֆ–խոստումները և պայծառ ապագան նկարագրվում էր 44–օրյա պատերազմից ընդամենը 6 օր առաջ։

Հիշեցնենք, որ Նիկոլը նաև հայտարարել է, որ «խաղաղության դարաշրջան» թեմայով ինքը երաշխիք չունի, որ Հայաստանն առաջիկա երկու տարում գոյություն կունենա։ Ասում է՝ եթե այս երկու տարում դիմանանք ու չվերանանք, ապա 100 տարի կմնանք։ Ինքն ամեն ինչ անում է, որ ՀՀ–ն երկու տարի էլ չդիմանա։ Այդ պայմաններում 2050 թվականի հաշվարկով խոստումներ տալը լրիվ տեղավորվում է իր խաբեբայական քարոզչաոճի մեջ։

Ինչ վերաբերում է հայկական ֆուտբոլին, ապա այն շողուլի կգա միայն Հայաստանում արդյունավետ իշխանություն ձևավորելուց հետո։ Մելիքբեկյանին պետք է ռադ անել, իհարկե։ Բայց դա հարցի ամբողջական լուծում չէ։ Պետք է կեղծ հեծանվորդի հարցը լուծել, հետո անցնել մյուսներին՝ ոլորտ առ ոլորտ (հընթացս անդրադառնալով դրանց թալանածներին՝ քյաբաբ առ քյաբաբ)։

Հայկ Ուսունց

Հ․Գ․ Հայաստանի ֆուտբոլային խնդիրները համակարգային են։ Սկսած մանկապատանեկանից մինչև ակումբային ֆուտբոլ։

Լուրջ ահազանգ էր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ հեռանալու որոշումը։ Արթուր Սողոմոնյանը խոսեց խնդիրներից, բայց արձագանք չեղավ։ Մինչդեռ դատախազությունից մինչև մարզական չինովնիկներ պետք է արձագանքեին հնչեցված խնդիրներին։ Բայց դե ումից ենք ինչ պահանջում։ Նիկոլի «ուսապարկերը» լրիվ այլ խնդիրների համար են այս կամ այն պաշտոնին նշանակվել։

7or.am

դիտվել է 605 անգամ
Լրահոս
Ռաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայում Նարիշկին․ ԵՄ երկրները «ամբողջ ծավալով» մասնակցում են Ուկրաինայի ռազմական գործողություններին Ինչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները. Factor.am Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է Ես չեմ տեսել որևէ իրավական հիմք հանդիսացող փաստաթուղթ, որը կվկայի, որ Տիգրանաշենը անկլավ է կամ պատկանում է Ադրբեջանին․ քարտեզագիր Ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական ճգնաժամ. Արմեն Հովասափյան Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման վերաբերյալ բողոք կներկայացվի․ պաշտպան «Մարտի 1»-ի գործով նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել Վրաստանում երկրաշարժ է գրանցվել Միացյալ Նահանգները թուրքական բանկ են ներառել Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում Փաշինյանը պաշտոնից ազատել է Խոշոր ավտովթար Երևանում Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը Մի բան հստակ է․ Հայաստանի քաղաքացին չի ընտրել Ալիևին․ Տիգրան Աբրահամյան «Դու տղամարդ ես, թե՞ կին»․ Զախարովայի մեջբերումը Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​շփումների պահպանման մասին ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը հասել է ռեկորդային մակարդակի. NYT «Պուտինը փրկում է Փաշինյանին» (video) Վերահաստատման ու չսխալման 2,5 ամիսներ․ Ալեն Ղևոնդյան Այս մարդը շուտով ստիպված է լինելու հերքել, որ ինքը Նարեկ Նալբանդյանն է Ինքը դատավոր է, ասում է` նստելու են ու երկար Լսի՛ր՝ ոնց են ադրբեջանցի չոբանները հայտնվել Տիգրանաշենում․ դե ապացուցիր՝ Քյարքին Ադրբեջանի անկլավ է (video) Ծառուկյանի կալանքի երկարացման մասին որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ քրեական դատարանում Ինչպես և ինչու Վլադիմիր Պուտինը օգնեց իր Նիկոլին խուսափել Եվրամիության ճնշումից Իրանը Ռուսաստանի համար ժամանակ շահեց. ի՞նչ ռազմական օպերացիա սկսեց Ռուսաստանը․ Հայկ Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am