Հայ ժողովրդի պատմության դասագրքի գործով ԿԳՄՍ նախարարությունը պարտվել է. փաստաբան

Հայ ժողովրդի պատմության դասագրքի հետ կապված գործով ԿԳՄՍ նախարարությունը պարտվել է, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Ինչպես հիշում եք, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ՝ նախարար) 7-րդ դասարանի Հայ Ժողովրդի պատմության երկու դասագիրք էր երաշխավորել գործածության: Մեկը Աշոտ Ղուկասյանի և Ա․Տերյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքն էր (այսուհետ՝ Ղուկասյանի դասագիրք), իսկ մյուսը՝ մեծ սկանդալ առաջացրած «Մասնակցային դպրոց» ԿՀ միջգիտակարգային նախագծի շրջանակում Ս.Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքը (այսուհետ՝ սկանդալային դասագիրք):

Նախարարը, տեսնելով հանրության և մասնագիտացված շրջանակի խիստ բացասական արձագանքը սկանդալային դասագրքի վերաբերյալ և հասկանալով, որ դպրոցները և ուսուցիչները այդ երկու դասագրքերից սկանդալային դասագիրքը չեն կիրառի, խորամանկ և անօրինական քայլի է գնում: Չունենալով դրա իրավունքը, արդեն իսկ հաստատված Ղուկասյանի դասագիրքը ներկայացրել է կրկնակի փորձաքննության և հրամանով հանել է գործածությունից՝ դպրոցների և ուսուցիչների համար թողնելով միայն մեկ տարբերակ՝ սկանդալային դասագիրքը:

Կարին Տոնոյանի ղեկավարած Հայ Ասպետ դպրոցի և ուսուցչի միջոցով, փաստաբաններ Սիմոն Բաբայանի և Մանե Կարապետյանի հետ միասին հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան:

ՀՀ Վարչական դատարանը՝ դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ, քննել է նշված գործը և այսօր՝ 2024թ. հոկտեմբերի 15-ին, մեր հայցը բավարարել է:

Դատարանը վճռել է ճանաչել Ղուկասյանի դասագիրքը գործածությունից դուրս թողած նախարարի հրամանի ընդունման արդյունքում ծագած իրավահարաբերության բացակայությունը:

Դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից դպրոցները և ուսուցիչները կունենան 7-րդ դասարանի Հայոց պատմություն դասագրքի այլընտրանքային տարբերակ:

Տեղեկացնում եմ նաև, որ Վարչական դատարանում մեկ այլ դատավորի մոտ է քննվում սկանդալային դասագիրքը երաշխավորած նախարարի հրամանի վիճարկման գործը»,- մանրամասնել է փաստաբանը:

դիտվել է 179 անգամ
Լրահոս
Միայն այս տարվա առաջին 9 ամիսներին ԶՊՄԿ-ն իրականացրել է գրեթե 58 միլիարդ դրամի ապրանքների և ծառայությունների գնում Հղի կին սպանող Նիկոլի ՊՊԾ֊ի "պաշտպանը" Պատրաստ եղեք հայտնաբերել մշակութային գոհարները․ Euronews-ը անդրադարձել է Հայաստանին Գլխավոր դատախազին պահանջ է ներկայացվելու՝ հրապարակավ ներողություն խնդրել Նարեկ Մալյանից՝ ապօրինի քրեական հետապնդման համար Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է. Armlur.am Թրամփը պատրաստվում է հնարավորինս շուտ վերջ դնել Մոսկվա-Կիև ռազմական հակամարտությանը «Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия». 7 անձի, այդ թվում՝ մետրոպոլիտենի նախկին տնօրենին մեղադրանք է ներկայացվել հափշտակության համար․ ՔԿ Հայաստանը ևս հրավիրված է COP29-ին, մասնակցել-չմասնակցելն իրենց որոշումն է․ Ալիև 100 դրամների սաբոտաժը միտումնավոր է արվում, որ թանկացումից հետո մարդկանց վրա հալ չմնա բողոքելու Վրթանեսյան Վաղը կկայանա Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը. նա այժմ տնային կալանքի տակ է Նամակներ կհանձնվեն դեսպաններին՝ իշխանության կողմից իրականացվող քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ․ «Սրբազան պայքար» Չզարմանաք, որ մի օր էլ նոյեմբերի 9-ը հայտարարվի Նիկոլահայաստանի հռչակման օր․ Նաիրա Զոհրաբյան Ալիևը Հայաստանի հետ սահմանազատման հարցում առաջընթացից է խոսել 14-ամյա երեխան «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ դպրոցից տեղափոխվել է հիվանդանոց Ճանապարհ է փակ լինելու Հյուսիսային պողոտայով մեքենա վարած երիտասարդին մեղադրանք է ներկայացվել․ մանրամասներ Հայաստանը ևս հրավիրված է COP29-ին, մասնակցել-չմասնակցելը իրենց որոշումն է․ Ալիև Կոբախիձեն ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի շրջանակներում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ ՀՀ-Շվեդիա ԱԳ նախարարները քննարկել են սահմանազատման շուրջ համաձայնությունը, խաղաղության պայմանագիրը Հ-46 /Մ-9/-Տաթև- /Մ-2/ ճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար Սպանություն Աէրացիա թաղամասում․ Կադրեր են հրապարակվել դեպքի վայրից «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառել Հայտնաբերվել է Աերացիա թաղամասում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց տղամարդուն մահակով սպանած կասկածյալը Թուրքիայի նախագահը մեկնել է Սաուդյան Արաբիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 12-ին՝ երեքշաբթիб ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am