Մոսկվայի դատարանը մեղմել է «Մոսկվա-Սիթիում» փոխհրաձգության գործով նախկին քննիչ Լևոն Աղաջանյանի պատիժը

Մոսկվայի քաղաքային դատարանը մեղմել է ՌԴ Քննչական կոմիտեի նախկին քննիչ Լևոն Աղաջանյանի պատիժը, որը մեղավոր էր ճանաչվել «Մոսկվա-Սիթի» բիզնես կենտրոնում տեղի ունեցած հրաձգության գործով ապացույցները կեղծելու մեջ, ասվում է դատարանի որոշման տեքստում, որը ներկայացրել է ՏԱՍՍ-ը։

«Պատիժների մասնակի համադրմամբ, Աղաջանյանին 10 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման պատիժ նշանակել՝ ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում այն կրելու համար՝ երեք տարով զրկել նրան իշխանության ներկայացուցչի գործառույթների իրականացմանն առնչվող մարմիններում քաղաքացիական ծառայության և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, ինչպես նաև զրկել արդարադատության մայորի հատուկ կոչումից»,- ասված է փաստաթղթի տեքստում։

Աղաջանյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ ՔՕ հոդված 299-ով (անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը) և ՌԴ ՔՕ հոդված 303-ով (ապացույցների կեղծում): Զամոսկվորեցկիի դատարանը նրան դատապարտել էր 11 տարվա ազատազրկման։ Առաջին ատյանի որոշմամբ նախկին քննիչի դեմ քաղաքացիական հայցը բավարարվել էր, դատարանը պարտավորեցրել էր նրան որպես վնասի փոխհատուցում վճարել 7 մլն ռուբլի։ Մոսկվայի քաղաքային դատարանը բեկանել է այս որոշումը և գործը տեղափոխել քաղաքացիական դատավարական քննություն։

ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով, Աղաջանյանը 2019 թվականի փետրվարին ազատվել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության քննիչի պաշտոնից, որից հետո զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ Նրա հակաիրավական գործողությունների փաստը բացահայտել են ՌԴ Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի քննիչները «Մոսկվա-Սիթի» կենտրոնի «Օկո» աշտարակում 2017 թ․-ին տեղի ունեցած փոխհրաձգության մասին քրեական գործի վերաքննության ընթացքում։ Այս գործով նախաքննությունը վարել էր Աղաջանյանը։

ՌԴ Քննչական կոմիտեն գտնում է, որ հետաքննության ընթացքում նա կեղծել է քննչական գործողությունների որոշ արձանագրություններ և քրեական գործով իրեղեն ապացույցներ՝ հանցագործության մեջ գործով ներգրավված անձանց դերը նվազեցնելու նպատակով։ Բացի այդ, նա ապօրինի քրեական պատասխանատվության է ենթարկել երեք քաղաքացու, որոնց նկատմամբ այժմ քրեական հետապնդումը դադարեցվել է։

«Օկո» աշտարակում փոխհրաձգությունը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 17-ի երեկոյան։ Դրան մասնակցել են գործարար Գավրիիլ Յուշվաևի անվտանգության աշխատակիցները և անվտանգության մասնավոր ընկերության աշխատակիցները։ Բախումների արդյունքում տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ Ռոսգվարդիայի «Օխրանա»-ի երկու աշխատակից, որոնք փորձել են բաժանել հակամարտող կողմերին։ Այդ իրադարձությունների միայն երկու մասնակից է հայտնվել դատարանի առաջ՝ Էլդար Համիդովը և Մահոմեդ Իսմայիլովը։ Նրանք դատապարտվել են համապատասխանաբար 16 և 15 տարվա ազատազրկման։ Մոսկվայի քաղաքային դատարանն այս որոշումն օրինական է ճանաչել։

NEWS.am

դիտվել է 242 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. «Նիկո՛լ, հերիք է թոզ փչես ու քեզ պատերով տաս. թոշակառուն քեզ ասաց…». Կյուրեղյան (video) Դատարանների աշխատակիցներին նորի՞ց խաբեցին․ աշխատավարձի խոստացված բարձրացումը «տեղ չի հասնում» Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական շարժառիթներով իրականացվում է աննախադեպ բռնաճնշում. փաստաբան Հերթական անգամ խեղաթյուրվում են իրողությունները և փորձ է արվում մոլորեցնել հավատավոր մեր ժողովրդին Հայկ Մամիջանյանի դիպուկ պատասխանը՝ ՔՊ-ին պատկանող Civic.am-ին (video) Հիմա լսե՛ք՝ Սամվել Կարապետյանն ինչ է առաջարկում (video) «ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Վահագն Խաչատուրյանը քիչ էր մնում ընկներ Ալիևի ոտքերը»․ Ռուզան Ստեփանյան (video) «Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ սահմանին խաղաղություն չկա»․ ազատամարտիկ Բազեյանը՝ հունից դուրս եկած Նիկոլին (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է այս մարդկանց ընդունել․ զոհված զինծառայողների ծնողները՝ ԱԳՆ-ի դիմաց (video) Թրամփը մտադիր է 1 մլն դոլար առաջարկել Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչի․ Daily Mail Դատարանների աշխատակիցներին նորի՞ց խաբեցին «Սուտասա՛ն, դու մեր տունը քանդեցիր»․ զոհվածի ծնողը՝ Փաշինյանին (video) Մենք՝ բոլորով 1 մլրդ դոլար պետք է վճարենք, որ Փաշինյանը մի հատ էլ սելֆի ունենա Թրամփի հետ. թանկ են նստում մեր վրա նրա ֆոտոները. Մամիջանյան Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Փաշինյա՛ն, Միրզոյա՛ն, մեզ պետք է ընդունեք․ ակցիա Կառավարության դիմաց (video) ՀՀ-ում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ-ում. Մհեր Գրիգորյան «Ծախու լրագրող Փաշինյա՛ն, դու շորթել ես այս մարդկանցից»․ Հայկ Մամիջանյան (video) Էս խայտառակությունը քո վրա՛ է․․․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) Ուկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Նստացույց կանեն․ նամակ վարչապետին Իրավիճակը կրիտիկական է․ Ռուբեն Մելիքյանը՝ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի մասին (video) «Բա ինչու՞ չեք վիրավորվում, որ սրանք մեր 5000 երեխաներին են սպանել»․ Արթուր Խաչիկյան (video) Փաշինյա՛ն, մեր տղաների գերեզմանները բե՛ր․․․ադրբեջանցիները ոտքի տակ են տալիս․ ակցիա Կառավարության մոտ (video) «Հրապարակ». Տասնյակ նախկին զինվորականներ դատի են տվել ՊՆ-ին Կառավարությունը հավանություն է տվել 150 մլն դոլար վարկ վերցնելուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am