Փաշինյանն ասում է` դե ղժժացեք իմ վրա, էդ ընթացքում ես ձեր երկիրը մաս-մաս կտամ Թուրքիային. Ալեն Ղուլյան

Քաղաքագետ Ալեն Ղուլյանը գրել է.

«Սա գիտե՞ք ինչու է ամենուր հեծանիվ քշում. շատ պարզ, որ ուշադրություն շեղի իրական քաղաքական օրակարգերից, որոնց մասով նա ՀՀ-ի շահերի դեմ քայլեր է անում տարբեր մայրաքաղաքներում. վերջինը՝ Մոսկվայում: Մինչդեռ առավել շատ քննարկվում է նրա հեծանիվ քշել, այդ թվում՝ օտար երկրների մեդիաների ծաղրական անդրադարձերը սրա հեծանիվ քշելուն:

Նա լավ գիտի հայերի մեծ սերը որևէ բանի վրա ղժժալու մասով. ավելին՝ նա շատ լավ գիտի, որ առաջադեմ հայերը հատկապես սիրում են իր վրա ղժժալ: Իսկ առաջադեմ հայերի մեծ մասը, մեղմ ասած, ընդդիմադիր են, հետևաբար հենց նրանց համար է սա հեծանից քշում, որ հեծանիվի վրա ֆիքսվելով՝ ուշադրությունից դուրս թողեն իրական վտանագավոր օրակարգերը:
Ես հասկանում եմ, որ էս վիճակում հեծանիվ քշելը աբսուրդի ժանրի վիճակ է, ու բարդ է սարկազմի դիրքերից չարձագանքելը, բայց դե տեխնոլոգիա է կիրառում, մենք/դուք էլ մտնում ենք տակը:

Հետևաբար նա ի՞նչ է անում. շատ պարզ՝ ասում է դե ղժժացեք իմ վրա, էն ընթացքում, երբ ես ձեր երկիրը մաս-մաս կտամ տարբեր շահառուներին ու այս պարագայում կոնկրետ Արևմուտքի անվան տակ Թուրքիային:

Ի դեպ, Մոսկվայում հեծանիվ քշելով սա ՌԴ-ի հետ պայմանավորվել է, 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը:

Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։ Մի կողմից սա Ադրբեջանի առաջ Սյունիքի սահմանային գիծը բացելու՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի իրացման հնարավորություն է, մյուս կողմից, որը քիչ հավանական է, Իրանի առաջ Սյունիքը բացելու տարբերակ:

Ինչ ասեմ, հեծանիվ քշել, տարբեր ուրախ միջոցառումներ, ֆեստիվալներ, քեֆ ուրախություն և այլն.... իսկ դրա տակ երկրի փափուկ ու աստիճանական հանձնում թշնամուն:

Երբ, իբր դիմադրության թեմա առաջ կգա, հանկարծ պարզ կլինի, որ էլ ինչ դիմադրություն, արդեն շատ ուշ է:

Ասեմ ավելին՝ Մեծ Բրիտանիայում վերապատրաստվող հայ դիպուկահարները ու՞մ դեմ են վերապատրաստվում, ու ավելի տարօրինակ մի բան էլ՝ փաստորեն Ադրբեջանի բարեկամ Պակիստանը վերապատրատում է ՀՀ զինուժի ինչ-ինչ ստորաբաժանումներ (հարցում ուղարկեք հմպտ գերատեսչություն):

Մի տեսակ Ադրբեջանի ու Հայաստանի միացյալ հանրապետության հոտ եմ առնում՝ Արևմտյան Ադրբեջանի գաղափարը վկա:

Հ.Գ. իսկ դուք նկատել եք, բոլոր միջազգային համաժողովների, հանդիպումների ժամանակ, որտեղ նիկոլն ու Ալիևը ներկա են ու փոխադարձ շփման ինչ-որ վիճակ է եղել, Ալիևը միշտ ծիծաղում է սրա վրա, միշտ՝ որպես օրինչափություն: Միգուցե նրանից է, որ Ալիևը իր ծաղրածուների վրա սիրում է ծիծաղել, կամ էլ թե հավանաբար ինքը վատ դերասան է, ու քանզի ամեն բան երկու կողմերի միջև կանխաճշգրտված է դեռ վաղուց, չի դիմանում, ու բացվում է:
Հանգիստ կարող եք ասել, թե սա դավադրություների տեսությունից է)), հետո, երբ այս կամ այն կերպ հաստատվի, ակտիվ հարցազրույցներ կտաք էս թեզերը կիրառելով: Չէ՞ որ արդեն մի քանի նման փուլ անցել ենք, երբ հնչեված թեզերի վերաբերյալ նշվում էր, թե բա դավադրությունների տեսություն է, հետո կյանքը գալիս ապացուցում էր, որ այլ իրականություն չկա, քան հնչեցված թեզերը, որից հետո ինքներդ էիք սկսում այդ թեզերը ակտիվ տիրաժավորում, շատ ակտիվ...

Մեծ խաղը դեռ երկար է շարունակվելու, ու հավանաբար ամբողջ ռեգիոնն է վերաձևվելու: Ի դեպ, ձեզ մոտ հարցեր չառաջացան, թե ինչու Իսրայելը հրապարակային հարված չհասցրեց Իրանին...»:

դիտվել է 330 անգամ
Լրահոս
Ծաղիկները թափում ենք, հաստատ գործողությունների ենք գնալու. ծաղկավաճառների բողոքի ակցիան (video) Հայտնի է՝ որ պետությունների դեմ են ուղղված Հայաստան-Ադրբեջան բանակցությունները Աբու Դաբիում Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Պետդեպի անունից Սյունիքը պաշտոնապես հայտարարում է «վիճելի տարածք»․ Արմեն Այվազյա Ժամանակն օրհասական է, թուրքը մեր վզին է նստել, Նիկոլի արածն էլ գիտե՞ք՝ ինչ է․․․ (video) Ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել, որ ավելի մեծ տարածք հետախուզի․ լրագրող Հարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ մանրամասներ՝ Լիանա Հարությունյանի գործից ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին Փաշինյանի նոր մեծ վախը․․․ (video) Մեկնարկել է «Պատանի երկրաբան» ամառային դպրոցը (video) «Մահվան նախարար» Թորոսյանը փախչել է իրենից հաշիվ պահանջող ծնողներից. զրույց «Ճոխ» թվեր. ի՞նչ ու ինչքա՞ն են «հատիկ առ հատիկ» վերադարձրել պետությանը Արել են ամեն բան` Փաշինյանի աչքին բարձրանալու. ինչպես է անցել ՔՊ քաղաքական ժողովը «Ժողովուրդ». Գազագողության «բանդիտներին» այս անգամ կասեցրեց գլխավոր դատախազը Իրանը քննադատել է Ադրբեջանին Մասիսում բախվել են «VAZ»-ը և «Ford»-ը․ ուղևորը տեղում մահացել է Ադրբեջանական «դատավարությունը» հիմնված է կեղծիքի և խաբեության վրա․ Տիգրան Աբրահամյան ՀՀ-ն արհեստականորեն լարվածությունն ավելացրել է, որ Մոսկվային չհարցնի «Զանգեզուրի միջանցքի» մասին․ Զատուլին Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ» «Փաստ». ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ» «Հրապարակ». Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը «Հրապարակ». Ավշարում ջրի խնդիրը չի լուծվում «Հրապարակ». «Կաշառում» է ՍԴ-ին «Հրապարակ». Փաշինյանին կանչել են բացատրության Ո՞րն է «ողջամիտ ժամկետ» եզրույթի բովանդակային ծավալը. առաջարկվում են նոր փոփոխություններ. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am