Տեսեք այս անարդարության աստիճանը. Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի բռնապետ ղեկավարը խոսում է չափազանց շատ և մեծ քանակի նյութեր են կուտակվում, ցանկանում եմ ուղղակի պարբերաբար ելույթներից որոշ հետաքրքիր հատվածներ տեղադրել, որոնք սովորաբար կորում են լրահոսում։

Այսպես, երեկ Ջրականում ունեցած իր ելույթի ժամանակ, թիրախավորելով արևմտյան գործընկերներին, ասել է․ «Տեսեք այս անարդարության աստիճանը. այն երկրները, որոնք ցանկանում էին նվիրաբերել մեր հողերը Հայաստանին, իբր զբաղվում էին այս հակամարտության լուծմամբ։ Բայց նրանց իրական նպատակը մեզ մշտական ​​ճնշման տակ պահելն ու այդ հողերը Հայաստանին նվիրելն էր։ Ինչի՞ց էին բաղկացած նրանց առաջարկները։ Դրանք բաղկացած էին նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին անկախության տրամադրումից։ Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞»։

Ուշագրավ է, որ այս տարվա հունվարին, Ալիևի այլ հայտարարությամբ էր հանդես եկել՝ խոստովանելով, որ ինքը չի ցանկացել խնդրի խաղաղ կարգավորում, այլ ընդամենը իմիտացրել է բանակցային գործընթացը։ Նա ասել էր․ «Իհարկե, մենք բոլորս ցանկանում էինք հնարավորինս շուտ վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը։ Սակայն պատմության տեսանկյունից 30 տարին այնքան էլ երկար ժամանակ չէ։ Այս ընթացքում բանակցությունների ընթացքում բազմաթիվ առաջարկներ են հնչել, և ոմանց կարող է հետաքրքրել, թե ինչու Ադրբեջանը չէր ընդունում դրանք։ Ի վերջո, այս առաջարկների հիման վրա մի քանի շրջաններ կվերադարձվեին Ադրբեջանին առանց պատերազմի, նախկին տեղահանվածները կվերադառնային իրենց տները, միաժամանակ իրավիճակը կկարգավորվեր։ Ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնում և չի հաշտվում այդ առաջարկների հետ։ Իհարկե, բանակցություններն ունեին իրենց ռազմավարությունն ու մարտավարությունը։ Իհարկե, մենք բանակցությունները վարել ենք այնպես, որ նվազագույնի հասցնենք արտաքին ճնշումը՝ մեր նպատակներին հասնելով։ Բայց ինձ համար գլխավորն այն էր, որ սա պատմական խնդիր է, ազգային խնդիր է, և ինչ-որ թվացյալ բարենպաստ շահեր փնտրելը սխալ կլինի։ Մենք պետք է հարցը լուծենք հիմնարար ճանապարհով, պետք է մեկընդմիշտ լուծենք, պետք է ամբողջությամբ վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Այսպիսով, Ադրբեջանը կրկին վերահաստատում է, որ խաղաղ կարգավորման, փոխզիջումային լուծումների դեպքում Արցախում ապրելու էին հայեր՝ կարգավիճակով ու հստակ անվտանգային մեխանիզմներով։ Որպեսզի դա չլինի, Ադրբեջանն ընտրել է պատերազմի ուղին։ Իսկ մեզ մոտ կշարունակեն երգեր երգել այն մասին, որ բոլորը միշտ Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս․․․»։

դիտվել է 735 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանը և մյուս 22 հայ գերիները 656 օր է Բաքվում են․ շինծու դատավարությունը շարունակվում է Ծաղիկները թափում ենք, հաստատ գործողությունների ենք գնալու. ծաղկավաճառների բողոքի ակցիան (video) Հայտնի է՝ որ պետությունների դեմ են ուղղված Հայաստան-Ադրբեջան բանակցությունները Աբու Դաբիում Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Պետդեպի անունից Սյունիքը պաշտոնապես հայտարարում է «վիճելի տարածք»․ Արմեն Այվազյա Ժամանակն օրհասական է, թուրքը մեր վզին է նստել, Նիկոլի արածն էլ գիտե՞ք՝ ինչ է․․․ (video) Ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել, որ ավելի մեծ տարածք հետախուզի․ լրագրող Հարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ մանրամասներ՝ Լիանա Հարությունյանի գործից ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին Փաշինյանի նոր մեծ վախը․․․ (video) Մեկնարկել է «Պատանի երկրաբան» ամառային դպրոցը (video) «Մահվան նախարար» Թորոսյանը փախչել է իրենից հաշիվ պահանջող ծնողներից. զրույց «Ճոխ» թվեր. ի՞նչ ու ինչքա՞ն են «հատիկ առ հատիկ» վերադարձրել պետությանը Արել են ամեն բան` Փաշինյանի աչքին բարձրանալու. ինչպես է անցել ՔՊ քաղաքական ժողովը «Ժողովուրդ». Գազագողության «բանդիտներին» այս անգամ կասեցրեց գլխավոր դատախազը Իրանը քննադատել է Ադրբեջանին Մասիսում բախվել են «VAZ»-ը և «Ford»-ը․ ուղևորը տեղում մահացել է Ադրբեջանական «դատավարությունը» հիմնված է կեղծիքի և խաբեության վրա․ Տիգրան Աբրահամյան ՀՀ-ն արհեստականորեն լարվածությունն ավելացրել է, որ Մոսկվային չհարցնի «Զանգեզուրի միջանցքի» մասին․ Զատուլին Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ» «Փաստ». ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ» «Հրապարակ». Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը «Հրապարակ». Ավշարում ջրի խնդիրը չի լուծվում «Հրապարակ». «Կաշառում» է ՍԴ-ին «Հրապարակ». Փաշինյանին կանչել են բացատրության
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am