Արևմուտքը խոստովանում է, որ ընտրություններից առաջ վրացական ընդդիմությունը թույլ է, բայց չի ճանաչելու իշխանության հաղթանակը

Երևի թե այս աստիճանի ցինիկ մոտեցում Արևմուտքը չի ունեցել ոչ մի երկրի հանդեպ, ինչ այս օրերին կատարվում է Վրաստանի հանդեպ:

Ընտրություններից մեկ ամիս առաջ արևմտյան փորձագիտական շրջանակները զեկույց են ներկայացրել Վրաստանի վերաբերյալ և «առաջարկություններով են» հանդես եկել, թե ինչ քայլերի պիտի դիմի Արևմուտքը վրացական ընտրությունների արդյունքների հարցում:

Մակքեյնի ինստիտուտի Գլոբալ ժողովրդավարության ծրագրի ավագ տնօրեն Լորա Թորնթոնը գնահատական ​​է տվել հոկտեմբերի 26-ին Վրաստանում նախատեսված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ 2014-2020 թվականներին տիկին Թորնթոնը զբաղեցրել է Վրաստանի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) տնօրենի պաշտոնը։ Գնահատմանը նախորդել է 2024 թվականի մայիսին գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից հրապարակված մեկ այլ փաստաթուղթ, որը մանրամասնում է Վրաստանում քաղաքական ընտրական միջավայրում, օրենսդրական դաշտում և ընտրական վարչակազմում առկա ռիսկերն ու մարտահրավերները։

Այդ գնահատականը հիմնված է սեպտեմբերի 2-8-ը Թբիլիսիում գերմանական Մարշալի հիմնադրամի և Ռոնդելի հիմնադրամի կողմից կազմակերպված «Վրաստանի բարեկամներ» առաքելության արդյունքների վրա։

Ներկայացված հիմնական եզրակացությունները հետևյալն են

Առաջին

Վրացական ընդդիմությունը այդպես էլ չկարողացավ միասնական ճակատով հանդես գալ և այն քայքայված վիճակում է գտնվում

Երկրորդ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը խիստ բացասական է ազդել ընդդիմադիր շրջանակներիվրա՝ է՛լ ավելի քայքայելով այդ դաշտը

Երրորդ

Թբիլիսիից դուրս ընտրող-քաղաքացիների համար ավելի կարևոր են համարվում մարդկանց կենսամակարդակի բարձրացումն ու գործազրկության կրճատումը, այլ ոչ թե՝ ԵՄ-ին անդամակցումը

Չորրորդ

Վրացիների մասը իշխանության քարոզչական ազդեցության շնորհիվ համոզված է, որ եթե «Վրացական երազանաքը» չհաղթի, ապա Վրաստանը անխուսափելիորեն կհայտնվի պատերազմի մեջ Ռուսաստանի հետ

Հինգերորդ

Քիչ հավանական է, որ իշխանությունը կպարտվի ընտրությունների արդյունքում: Սակայն ընտրություններևից հետո լինելու են հետընտրական բողոքի գործընթացներ՝ կազմակերպված ընդդիմության կողմից

Այս եզրակացությամբ հանդես գալով, Մակքեյնի ինստիտուտի Գլոբալ ժողովրդավարության ծրագրի ավագ տնօրեն տիկին Լորա Թորնթոնը նշել է նաև նաև առաջարկություններ, թե ինչ քայլերի պիտի դիմեն ԱՄՆ-ն և ԵՄ-ն ընտրություններից առաջ և հետո:

Եվ այսպես. ինչ է առաջարկում այս տիկինը

Առաջին

ԱՄՆ-ն և ԵՄ-ն ընտրություններից առաջ պետք է քայլեր ձեռնարկեն՝ «Վրացական երազանքի» կառավարության հետ կիսելու մտահոգությունները նրա հակաժողովրդավարական գործողությունների, ներառյալ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի իրագործման վերաբերյալ»:

Երկրորդ

Եվրամիությունը կարող է մուտքի արգելք սահմանել «Վրացական երազանքի» առաջնորդների համար, ովքեր կողմ են քվեարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքին.

Երրորդ

ԱՄՆ Կոնգրեսը պետք է օրենսդրություն ընդունի, որպեսզի պատասխանի «Վրացական երազանքի» իշխանություններին, որոնք կրկին ընտրողներին ասում են, որ ունեն ԱՄՆ աջակցությունը

Չորրորդ

Միացյալ Նահանգները պետք է դիտարկի «Վրացական երազանքի» առաջնորդների, այդ թվում՝ Բիձինա Իվանիշվիլու դեմ ընտրովի անձնական և ֆինանսական պատժամիջոցներ

Հինգերորդ

Եվրամիությունը կարող է քննարկել վրացիների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցը

Վեցերորդ

ԱՄՆ և ԵՄ կառույցները պետք է աջակցեն Վրաստանի քաղաքացիական հասարակությանը՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքին չհամապատասխանելու հարցում, ներառյալ հնարավոր տուգանքները և իրավական ծախսերը հոգալու հարցում:

Յոթերորդ

ԱՄՆ-ն և ԵՄ-ը պիտի անգամներով մեծացնեն վրացական անկախ ԶԼՄ-ների աջակցության ծավալները

Ութերորդ

ԱՄՆ և ԵՄ առաջնորդները պետք է հրապարակայնորեն լուրջ կասկածներ արտահայտեն ընտրական գործընթացի օրինականության վերաբերյալ, իսկ Միջազգային հանրությունը պետք է աջակցի ընտրությունների արդարության վերաբերյալ տեղական և միջազգային վստահելի դիտորդների եզրակացություններին

Իներորդ

ԵՄ-ն և ԱՄՆ-ը պետք է մեծ ներդրումներ կատարեն ընտրությունների դիտարկման ջանքերում, ներառյալ բարձր մակարդակի միջազգային պատվիրակությունները, և հետընտրական աջակցություն ցուցաբերեն Վրաստանի քաղաքացիական հասարակությանը: ԱՄՆ-ը պետք է մտածի ընտրություններից հետո երկկուսակցական Կոնգրեսի պատվիրակություն ուղարկելու մասին Վրաստան

Տասներորդ

​​«Վրացական երազանքի» հաղթանակի դեպքում, որտեղ դիտորդները հաստատեն այդ արդյունքները,Միջազգային հանրությունը պետք է ուշադիր հետևի հետընտրական իրավիճակին, հատկապես կառավարության արձագանքին սպասվող բողոքի ակցիաներին:

ԵՄ-ն պետք է քննարկի Վրաստանի թեկնածուի կարգավիճակի կասեցման հարցը՝ մինչև անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը:

Ինչպես տեսնում ենք, արևմտյան շրջանակները չեն էլ թաքցնում, որ վրացական ընտրությունների արդյունքներից հետո էլ, ԱՄՆ-ն և ԵՄ-ն շարունակելու են ակտիվ ճնշումներ բանեցնել այդ երկրի իշխանության վրա, որպեսզի ստիպեն, որ վերջինս փոխի իր զարգացման ուղին:

Չի բացառվում, որ ընտրություններից մի քանի օր առաջ, արևմտյան կենտրոնները կտրուկ քայլերի դիմեն, որպեսզի բարդացնեն իշխանության ջանքերը:

Օրինակ, երեկ Վրաստանում սպանվել է հայտնի տրանսգենդեր մոդել Կեսարիա Աբրամիձեն:

Այս առիթն օգտագործելով, արդեն արևմտյան տարբեր կալիբրի գործիչներ մեղադրանքների տեղատարափ են թափում իշխանության վրա:

Օրինակ, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ Ռոթը, ով այս օրերին գտնվում է Թբիլիսիում, «ամոթալի» է անվանել Վրաստանում վերջերս ԼԳԲՏ իրավունքների սահմանափակմանն ուղղված օրենքների փաթեթը և իշխող կուսակցությանը անվանել «վրացական մղձավանջ»։

«Ատելություն սերմանողները բռնություն կհնձեն։ Կեսարիա Աբրամիձեն սպանվել է. Վրաստանի խորհրդարանը հակաԼԳԲՏ օրենք ընդունելուց ընդամենը մեկ օր անց։ Ես խորապես ցնցված եմ և կոչ եմ անում իշխող վրացական մղձավանջ կուսակցությանը անհապաղ հետ կանչել ամոթալի օրենքը»,-սպառնացել է գերմանացի քաղաքական գործիչը X-ի իր էջում։

Մինչդեռ պարզվել է, որ վրաց տրանսգենդերին սպանել է իր «ընկերը»՝ կենցաղային հողի հիման վրա: Ոստիկանությունն արդեն ձեռբակալել է հանցագործին: Սակայն սույն փաստը, հիմք դարձավ, որ Ռոթի նմանները հիստերիա բարձրացնեն իշխանության դեմ:

Միջադեպի առնչությամբ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել դիտավորյալ սպանության հոդվածով։ Սակայն գործը չի դասակարգվել որպես գենդերային դրդապատճառներով ատելության հանցագործություն, քանի որ հիմնավոր փաստեր կան, որ այն իրականացվել է պարզ կենղային հողի վրա:

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է խեղաթյուրված, ներկայիս այսպես կոչված արևմտյան արժեքները, որոնք, ի դեպ վերջին տարիներին արմատապես դեֆորմացվել և դարձել են տոտալիտար բնույթի «արժեքներ», որոնք սակայն, ոչ մի ընդանրություն չոնեն իրական մարդու իրավունքների, իրական քաղաքացիական արժեքների և իրական դեմոկրատիայի հետ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 215 անգամ
Լրահոս
ՄԱԿ փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել պետական ռեպրեսիաներից տուժած համարելով 109 անձի Ի՞նչ եղավ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը․ փաստերն ընդդեմ բամբասանքների Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան (video) Սարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը Քացով խփել, մեր տուն ա մտել քաղաքականությունը, Ծառուկյանն էդ ի՞նչ էր արել, որ այդպես մտաք նրա տուն (video) Սպասե՛ք, Գագիկ Ծառուկյանը շուտով հայտնվելու է ազատության մեջ․ Սուրեն Սուրենյանց (video) Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Լա՛վ լսեք՝ Ծառուկյանն ավելի ազատ է, քան դուք․ Իվետա Տոնոյանի խոսքը՝ ՊԵԿ-ի դիմաց (video) Մենք չենք պատրաստվում ֆորս մաժորային իրավիճակում արտահանում սկսենք ԵՄ երկրներ. ձկնաբույծ (video) «Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագայից․ Արտակ Զաքարյան «Չեմ ափսոսում ոչ մի բանի համար, չեմ փոշմանում, էլի կառուցելու եմ». Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից (video) Եվրոպան չի՛ սպասում մեր 10 հազար տոննա ձկանը, էս ի՞նչ եք խոսում․ ձկնարտադրող (video) Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը Եղանակն՝ առաջիկա օրերին #ՈՒՂԻՂ.ՇՏԱՊ.Ալիևը բացեց 300 հազար ադրբեջանցիներին Հայաստան բերելու սարսափելի ծրագրի նոր մանրամասները (video) Հեռու չէ այն օրը, երբ այս իշխանությունը Հրապարակում 3 հատ կախաղան կդնի ու... Հովհաննես Գալստյան (video) Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից Իվետա Տոնոյանի պատասխանը Վիգեն Ավետիսի խայտառակ հայտարարությանը (video) 14 միլիոն դոլար իրանցիները Ծառուկյանին պարտք են, բայց հիմա ուրիշ բան են ասում. փաստաբաններ (video) Վերևներում ասեք ուշադիր լսեն՝ ֆուռերով ձուկ կլցնենք կառավարության դիմաց, մեր հարցը պիտի լուծեն (video) «Փաշինյանի ռեպրեսիվ մեքենայի երախը պետք է կոտրել»․ Սուրենյանցը՝ ընդդիմության անելիքների մասին (video) Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է ժայռին․ կա վիրավոր «Զանգեզուրի միջանցքը» կնվազեցնի Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունները և ծախսերը Սպասվում է մինչև 45 աստիճան շոգ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am