Վարչապետի հիշատակած «քաղաքների անվտանգության ինդեքսի» տվյալներն արժանահավատ չեն. civilnet.am

civilnet.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կրկին հղում է արել NUMBEO ինդեքսին՝ նշելով, որ Երևանն ու Հայաստանը աշխարհի ամենաապահով քաղաքներից ու երկրներից են։

#CivilNetCheck-ը բազմիցս անդրադարձել է NUMBEO-ում հրապարակված տվյալներին՝ ցույց տալով, որ դրանք արժանահավատ չեն։

Ինչո՞ւ NUMBEO-ի տվյալներն արժանահավատ չեն

NUMBEO-ի տվյալները կազմվում են կայքի այցելուների գնահատականների հիման վրա, ինչը հստակ նշված է կայքում։ Նշվում է նաև, որ տվյալները ավելի հարմար են նույն երկրի քաղաքների միջև հանցագործությունների համեմատության համար, բայց կարող են անհամապատասխան լինել տարբեր երկրների միջև։ Պատճառն այն է, որ որոշ երկրներում մարդիկ ավելի հակված են հաղորդել հանցագործությունների մասին, քան մյուսներում։

Ցանկացած օգտատեր կարող է մասնակցել հարցումներին՝ ազդելով վիճակագրության վրա։ Երևանի անվտանգության վերաբերյալ վերջին տվյալները հիմնված են 254 օգտատիրոջ գնահատականի հիման վրա։


Էկրանապատկերը՝ numbeo.com կայքից

Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ժամանակ հստակ ժամանակաշրջան չի նշում, սակայն 2023 թվականի տվյալներով՝ Երևանը աշխարհի ամենաանվտանգ քաղաքների շարքում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը, իսկ Հայաստանը երկրների շարքում եղել է 7-րդը։ Արդեն 2024 թվականին Երևանը զբաղեցրել է 15-րդ, Հայաստանը՝ 8-րդ տեղը։

 

Էկրանապատկերը՝ Numbeo.com-ից

NUMBEO-ն պարբերաբար հիշատակվում է պետական գերատեսչությունների կողմից
Սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը և պետական տարբեր գերատեսչություններ հղում են անում NUMBEO-ի՝ երկրի և քաղաքների անվտանգության վարկանիշներին:

Այսպես, Նիկոլ Փաշինյանը 2023-ի հուլիսի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի իր ելույթում պնդել էր, թե Երևանը քաղաքների անվտանգության ինդեքսում զբաղեցնում է 14-րդ տեղը աշխարհում։

#CivilNetCheck-ը ժամանակին անդրադարձել էր վարչապետի այս պնդմանը։


Ավելի վաղ՝ 2023-ի հունվարին, Էկոնոմիկայի նախարարությունը, դարձյալ հիմնվելով NUMBEO-ի տվյալների վրա, նախարարության ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ նշելով, որ Հայաստանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշային ցանկում։
2024-ի հունվարին Ներքին գործերի նախարարությունը վարչապետին ներկայացրած 2023-ի գործունեության պաշտոնական հաշվետվությունում և սոցցանցերում տարածած հաղորդագրությունում որպես անվտանգության ցուցանիշ ներկայացրել էր NUMBEO կայքի տվյալները՝ նշելով, որ Հայաստանն աշխարհի 7-րդ, իսկ Երևանը 19-րդ ամենաանվտանգ վայրերն են:

 

#CivilNetCheck-ը նաև այս դեպքին է անդրադարձել:

Փաստացի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիշատակած NUMBEO կայքի տվյալները հաշվարկվում են սիրողական մեթոդաբանությամբ՝ օգտատերերի գնահատականների հիման վրա:

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ի ԱԺ նիստում մեկ այլ սխալ հայտարարություն է արել՝ ակնարկելով, թե ԱՄՆ-ը ուշ է վերադարձրել իր գերիներին Վիետնամի պատերազմից հետո: #CivilNetCheck-ը ստուգել է այս պնդումը և պարզել, որ այն չի համապատասխանում իրականությանը»:

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Ոստիկանության աշխատակիցներն արգելում են Սրբազան Պայքարի երիտասարդներին ակցիա իրականացնել Սրանք վամպիրի պես խմեցին մեր զավակների արյունը Իմ անցյալ օրվա խոսքը ծանր է նստել որոշ գործարարների համար Ես առաջին հերթին ինքս ինձ չեմ խաբի. Բագրատ Սրբազան Հանրահավաքի մասնակիցները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժվում են դեպի Սահմանադրական դատարան. foto Իրենք զբաղված են տարբեր փառատոնների միջոցով մարդկանց ուշադրությունը շեղելով և վախի ու անզորության մթնոլորտ ստեղծելով Ալկոհոլիկ, ծաղրածու շներ, մեր երկիրը ձեզնից ետ ենք վերցնելու․ Որդեկորույս բանաստեղծի հզոր ելույթը. video Բագրատ Սրբազանը՝ կաթողիկոսի գործունեության մասին. video Բագրատ Սրբազանը՝ Միքայել Սրբազանի՝ Քոչարյանի և Սարգսյանի մասին սկանդալային հայտարարությանը մասին. video Որքան ոստիկան կա հրապարակում հանրահավաքից առաջ. video Մենք այդ ժամանակահատվածում ապրել ենք սխալների տիրությում, հիմա ապրում ենք ողբերգության տիրույթում Այն, ինչ արեց Սահմանադրական դատարանը, առաջին պտուղներն են վարվող չքաղաքականության. Բագրատ Սրբազան «Տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից կապվել են ու ասել՝ ձեր ժողովուրդն է հարց լուծողը, ոչ թե մենք». Սրբազան Գնալու ենք հանրայնացնելու ու ամոթի, անարգանքի սյունին գամելու բոլոր այն դատավորիներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել Նա իմ ուսուցիչն է,անկախ նրանից կհամաձայնվեմ Սրբազանի ասածներին, թե ոչ, հորդորում եմ դադարեցնել անհարգալից արտահայտությունները բոլոր առումներով. Բագրատ սրբազան Առաջ, երբ զոհված ընկերներիս, իմ վիրավորումից հարց էին տալիս, պատասխան ունեի, որ հայրենք ենք պահել, իսկ հիմա որտե՞ղ է կանգնած հայ զինվորը Սյունիքում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Հայտնաբերվել է զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին Բագրատաշենի անցակետի աշխատակիցների դանդաղ աշխատանքի հետևանքով կրկին բեռնատարների կուտակումներ են վրացական կողմում. ահազանգ Ղրղզստանի նախագահը կայցելի Ռուսաստան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am