Վրաստանի իշխանությունները չեն միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Վրաստանի իշխանությունները չեն միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, և այժմ թույլ չեն տա, որ Վրաստանին օգտագործեն՝ ի շահ այլ պետությունների։ Այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք պաշտպանել ենք մեր երկիրը, պաշտպանել ենք մեր շահերը։ Երկիրը չմիացավ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, որ կվնասեին միայն վրացի արտադրողներին, գյուղացիներին, ինչպես նաև երկրորդ ճակատ չբացեցինք երկրում»,- ասել է նա։