Ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է Բելգորոդին
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ Բելգորոդի մարզում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել Երևանի ժամանակով ժամը 07։30-ին, ինչից հետո րոպեների ընթացքում տարբեր ինտենսիվության պայթյունների ձայներ են լսվել։
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի հաղորդմամբ՝ ուկրաինական ԶՈւ-ի հարձակման հետևանքով Բելգորոդ քաղաքում ավտոմեքենաներ ու բնակելի տներ են վնասվել։ Քաղաքում ծուխ է նկատվում, իսկ որոշ տեղերում հրդեհներ են բռնկվել, այրվել ավտոմեքենաներ։