Հերթական մահափորձն է իրականացվել Դոնալդ Թրամփի դեմ

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ հերթական մահափորձն է իրականացվել, հայտնել է կոնգրեսական Թեյլոր-Գրինը։ Միջադեպը տեղի է ունեցել Ֆլորիդայում Թրամփի գոլֆի ակումբի մոտ, որտեղ նա այդ պահին գտնվել է:
«Հրաձգություն է տեղի ունեցել այն վայրի մոտ, որտեղ գտնվել է Դոնալդ Թրամփը. քաղաքական գործիչն այս պահին ապահով է»,- հայտնել է կոնգրեսականը։