Կեղծ են ՀՀ իշխանության պնդումները, թե Ռուսաստանը մեզանից արտատարածքային միջանցք է ուզում․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը անդրադարձել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ տարածաշրջանի ապաշրջափակման մասին հայտարարությանը․

«Ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք էին բերվել երեք երկրների ղեկավարների կողմից և որոնք արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության մեջ: Ինչպես գիտեք, Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այդ գործընթացին և օգնել՝ ելնելով Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքից», - այսօր հայտարարել է Հայաստանում գտնվող Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Ես դեռ երեկ կասկածի տակ էի դրել Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրությունը, որն ազդարարում էր, թե Օվերչուկի հետ Փաշինյանը քննարկել է երկկողմ օրակարգ:
Ռուսաստանի փոխվարչապետը վստահաբար Երևան է եկել առաջին հերթին կոմունիկացիաների ապաշրջափակման, ավելի ստույգ՝ Սյունիքով անցնող ճանապարհի հարցով, ընդ որում՝ եթե նկատեցիք, Օվերչուկը այդ համատեքստում հատկապես շեշտում է Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքները:

Այլ խոսքով, գոնե առաջին տպավորությամբ՝ կեղծ են Հայաստանի իշխանության և նրա սատելիտների պնդումները, թե Ռուսաստանը մեզանից արտատարածքային միջանցք է ուզում:
Գոնե Օվերչուկը հակառակն է պնդում՝ թեև արտատարածքային միջանցքի հիշատակում չկա նաև Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում:

Հայաստանի հասարակությունն իրավունք ունի իշխանություններից պահանջել, որպեսզի, ի վերջո, հրապարակայնացնեն, թե ի՞նչ են ուզել Մոսկվան և Բաքուն Երևանից, որը չկատարելու համար՝ Փաշինյանը որոշել է զոհաբերել Գորիս- Կապան ճանապարհը և Արցախը:

Գոնե այս պահին իրավունք ունենք պնդելու, որ ուզել են այն, ինչ գրված է եռակողմ հայտարարության մեջ կամ, այն, ինչի մասին ասում է Օվերչուկը: Իրավունք ունենք, որովհետև Փաշինյանը և նրա թիմը լռում են ռուսական առաջարկի բովանդակության մասին:

Եթե Օվերչուկը ճիշտ է, ապա ստացվում է՝ Փաշինյանն Արցախը զոհաբերել է ամենևին էլ ոչ հանուն Հայաստանի ինքնիշխանության(ինչպես պնդում է պաշտոնական պրոպագանդան): Այս տրամաբանության շրջանակներում, Արցախը «մատաղ» է արվել Փաշինյանի մի ցնորամիտ ցանկությանը, որը կոչվում է երկրի ստրատեգիական կողմնորոշման փոփոխություն:

դիտվել է 576 անգամ
Լրահոս
Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը դատախազությունը ետ է պահանջում Փաշինյանը՝ Սյունիքի ճանապարհը արտապատվիրակելու ու Ալիևի հետ ստորագրած նոր պայմանագրի մասին (video) Արցախը փակ դարպաս էր պանթյուրքիզմի առջև․ Գևորգ Դանիելյան Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համար Փաշինյանն իր ասուլիսը սկսեց աբսուրդ հայտարարություններով (video) Ռուսաստանի զինուժի զորանոցի տեղում Հայաստանի սահմանապահ ուղեկալի զորանոց է. Ոսկան Սարգսյան Ֆրանսիան մերժել է Թրամփի՝ Ուկրաինայի համար համատեղ զենք գնելու ծրագիրը #ՀԻՄԱ․ Նոր աղետ ու խայտառակություն Փաշինյանից․ Հայաստանին մնացել է օրերի հարց․ Հարութ Սասունյան (video) ՆԱՏՕ-ի երկիրը հրաժարվել Է ԱՄՆ-ից զենք գնել Ուկրաինայի համար Մարդիկ չգիտեն՝ ո՞նց են փակելու վարկերն ու պարտքերը (video) Իշխանությունը Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել. Տիգրան Աբրահամյան Թրամփի հակառեյտինգը նոր ռեկորդ է սահմանել Հայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ ու ինչ «կռճոներ» կշպրտեն. Աբրահամյան Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգվել է Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամեն ինչ այդքան լավ է, ինչու չի ստորագրվում խաղաղության պայմանագիրը Գեղարքունիքում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվել ՀՀ-ում աղիքային վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակի մասին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալը պատուհանի ճաղավանդակից կախվել է Բաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարել Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հեռանկարներն են քննարկում Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել «Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածու Ուկրաինայում ամերիկացի զինվորներ չեն լինի. Թրամփ «Ուզում էի հասկանալ՝ ծանո՞թ է, թե՞ ոչ, անսպասելի խփեց»․ Գնել Սարգսյան Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ձևավորման մեկնարկը տրված է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am