Երևանում Քուվեյթի դեսպանատան մոտ հաստաբուն ծառը արմատից կոտրվել, տապալվել ու ընկել է «Hyundai»-ի վրա
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբայան փողոցում՝ Քուվեյթի դեսպանատան դիմաց, հաստաբուն ծառը արմատից կոտրվել, տապալվել ու ընկել է կայանված «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատից և Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։
Պարեկները ճշտել են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, զանգել են նրան, հայտնել այդ մասին, ով տեղեկացրել է, որ ինքը գտնվում է Երևանից դուրս, այսօր չի կարող մոտենալ դեպքի վայրին։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։