Արշակ Սրբազանի ազդեցիկ քարոզը (video)

Համակերպվել մեղքի ու սխալի հետ՝ նշանակում է կորցնել դեպի Խաչ տանող ճամփան։Համակերպվել սխալի հետ՝ նշանակում է խփել սեփական դագաղի վերջին ու վճռական մեխը: Խաչվերացի տոնի առթիվ իր քարոզում հայտարարել է Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Նա իր քարոզում նշել է`

Այսօր սպասված օր է` Տիրոջ Սուրբ Խաչի Վերացման տոնը. իրադարձություն, որը՝համաժողովրդական իր տարողությամբ, առանձնակի ջերմություն ու ներշնչանք է հարուցանումհոգևոր և ազգային մեր կյանքում:

Այս օրերին համընդհանուր հանգստություն ու սրբություն է, կարծեք, իջնում մարդկանցհոգիներին: Սուրբ Խաչի Վերացման այս տոնին մեր մտքերը ևս վերանում են դեպի երկինք, մերհայացքները՝ մխրճվում պատմության խորքերը. վերապրում ենք Սուրբ Խաչի նվիրագործմանսուրբ հիշատակները:

Շուրջ 2000 տարիներ առաջ էր, երբ հեթանոսաց Առաքյալ Պողոսը Փոքր Ասիայի Գաղատիա քաղաքի նորադարձ քրիստոնյաներին ուղղած իր նամակում անվիճարկելի համոզվածությամբ հայտարարում է. «Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր ՀիսուսՔրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղ. 6.14):

Աշխարհի մարդկանց համար խիստ տարօրինակ է Պողոս Առաքյալի պարծանքը։ Ինչպե՞սկարելի է պարծենալ փայտե գործիքով: Հին աշխարհում հույները պարծենում էին իրենցարվեստով ու գիտությամբ, հռոմեացիներն իրենց խիզախությամբ ու հզորությամբ, մինչդեռքրիստոնյաների համար պարծանք դարձավ ընդամենը Խաչը. մի գործիք, որ ծառայում էրընդամենը մահվան դատավճիռներ իրագործելու համար:

Այո, անհաղորդ մարդկանց տարօրինակ է թվում Քրիստոնյաների Խաչի պարծանքը։Արդարև՛, տարօրինակ կթվա, եթե Տիրոջ խաչելության և մահվան պատկերները հասկացվենորպես պատմական լեգենդի դրամատիկ դրվագաշարեր, մինչդեռ Խաչը այն ամենն է, ինչբնութագրում է Քրիստոնեությանը: Խաչն ամբողջացնում է Աստծու Որդու անմեկնելիզոհաբերությունը հանուն մարդկության: Սուրբ Խաչն Աստվածորդու տառապանքն է, Նրաչարչարանքները, Նրա կրած կամավոր զրկանքներն ու նվաստացումները, Նրա մահը և, վերջապես, Նրա Հարությունը:
Այսպես է, որ Քրիստոնյայի կյանքը Խաչի ճամփորդություն է, Քրիստոնյայի կյանքըանհոգնաբեկ նմանություն է Քրիստոսի կերպարին: Չկա Խաչ՝ չկա Քրիստոնեություն, չկա Խաչիճանապարհ՝ չկա քրիստոնեական կյանք:

Քույրեր և եղբայրներ,

Մենք ամենքս թերանում ենք առ Խաչն մեր ճամփորդության մեջ, մեզ ծանր է թվում մեզ վիճակված բեռը, մենք կքում ենք Աստծու և մարդկանց հանդեպ մեր սերն արտահայտելուհանձնառության ներքո: Տկարանում ենք ու ընկրկում, քանի որ փշոտ է Խաչի ճամփան։ Այնընդգրկում է մեր կյանքի ողջ տարողությունը, այն փոխզիջումներ չի՛ ճանաչում․ ՔրիստոսիԽաչով պիտի շաղախված լինեն մեր մտքերը, հունցված՝ մեր խոսքերը, և դրոշմված՝ մեր գործերը:

Դժվար չէ՞ արդյոք Խաչը դարձնել առանցք մեր մտքի, մեր խոսքերի ու գործերի: Արդարև՛, դժվա՛ր է, չափազա՛նց դժվար: Աղոթախոս Նարեկացին անգամ իր ողջ սրբության ևաստվածպաշտության մեջ խոստովանում է․

«Չեմ դադարելու դարձյալ դատելուց դատապարտյալիս,
Եվ քարկոծելու անձս հանցապարտ դառը խոսքերով,
Իբրև չարագործ անհամոզելի, փրկությունից զուրկ»,
Ս. Գրիգոր Նարեկացի« Մատյան ողբերգության», (Բան Է)


Սրբության առջև մեղապարտի զինաթափվածության նույն հառաչանքով է Աստծուն դիմում նաև Ներսես Շնորհալի Սուրբ Հայրապետը՝ խոստովանելով սեփական մեղքերը․

«Քննող գաղտնեաց, մեղանչեցի Քո առջև կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, թողությո՛ւն շնորհիր մեղավորիս, քանզի ծնունդիցս մինչև այսօր մեղանչել եմ Աստվածությանդ առաջ իմ զգայարաններով և մարմնիս բոլոր անդամներով», (Ս. Ներսես Շնորհալի, «Հաւատով խոստովանիմ», (Ը 8)):

Լինել Խաչի ճամփորդ՝ չի նշանակում լինել հրեշտակ և կամ անմեղ։ Լինել Խաչակիր՝ չինշանակում ունենալ մաքրամաքուր անցյալ ու անարատ համբավ: Լինել Խաչի ճամփորդ՝նշանակում է լինել մարտիկ մեղքի դեմ պայքարում, նշանակում է երբեք չհամակերպվել մեղքի ուհանցանքի հետ, նշանակում է ամեն օր ու ամեն ժամ ջանալ ձերբազատվել մեղքի, հանցանքիպատանդառությունից, նշանակում է ընկնելուց հետո միշտ ձգտել վեր կենալ, կքելուց հետո ուղղել կորացած մեջքը, մեղանչելուց հետո չմթագնել սուրբ դառնալու տեսիլքը։

Համակերպվել մեղքի ու սխալի հետ՝ նշանակում է կորցնել դեպի Խաչ տանող ճամփան։Համակերպվել սխալի հետ՝ նշանակում է խփել սեփական դագաղի վերջին ու վճռական մեխը: Աստված մեզ չի՛ դատապարտելու միայն նրա համար, որ մենք մեղավոր ենք։ Մենքդատապարտված ենք լինելու միայն մեկ պատճառով՝ որ չե՛նք ձգտել հաղթահարելու մեղքը, չե՛նք ջանացել ընթանալու Խաչի ճանապարհով, մեղքից հրաժարմա՛ն ճանապարհով, մաքրագործմա՛ն ճանապարհով, և վերջապես չենք ջանացել ընդառաջ գնալու Աստուծո շնորհին, որո՛վ կարող էինք միայն սրբանալ ու փրկվել, ինչպես ասում է նույն Առաքյալը՝ աներկբա հավատով․«Փրկությունը ձեզնից չէ, այլ Աստծու պարգևն է» (Եփես․ Բ 8)։

Քույրեր և եղբայրներ,


Մեր ժողովուրդը դարեր շարունակ Խաչի ճամփորդ է, նրա երկարատև ճամփորդությունըուղեկցվել է ճակատագրական փորձություններով՝ այնպիսի մարտահրավերներով, երբ անհնարինէ թվացել անգամ կյանքի շարունակությունը: Փառք Բարձրյալին՝ հակառակ բոլորփորձություններին՝ մեր Խաչի ճամփան շարունակվում է նաև 21-րդ դարում: Մենք շարունակումենք պայքարել մեղքի ու սպառնալիքների դեմ, դիմակայել գոյաբանական վտանգներին: Թվում է,սակայն, թե մոլորվել ենք մենք Խաչի ճամփորդության մեջ: Թվում է, թե այլևս Խաչը չէ, որովպարծենում ենք մեր կյանքի ճանապարհին:

Կենդանի Աստծու պաշտանմունքը փոխարինվում է մարդկանց հանդեպ երկրպագությամբ, հոգին խոնարհեցվում է մարմնի առջև, ինքնությունը զոհաբերվում է բարեկեցությանը,ազատությունը՝ դարձվում պատրվակ ամենաթողության, և աթոռապաշտությունը անփույթ ու անարվեստ ձեռնածությամբ փաթեթավորվում հայրենասիրությամբ ու սկզբունքայնությամբ: Սա չէԽաչի պարծանքը, սա չէ Խաչի ճանապարհը:
Սա ճանապարհն է ինքնաոչնչացման, սա ճանապարհն է ինքնաաստվածացման ուճանապարհը՝ կռապաշտության: Անհնար է գտնել Աստծուն՝ առանց Խաչի ճամփան բռնելու։Անհնար է ճանաչել Քրիստոսին՝ առանց խաչելությունը վերապրելու: Անհնար է հասնելերջանկության՝ առանց Աստծուն ձգտելու: Երջանկությունը դրախտի վերհուշն է աշխարհայինկյանքում: Հնարավոր չէ հասնել երջանկության սեփական ինքնությունն ուրանալու ճանապարհով, հնարավոր չէ երջանկության հասնել ամենօրյա խարդավանքներով ու բռնություններով, այլոցնկատմամբ առավելություն հաստատելու մոլուցքով:

Քույրեր և եղբայրներ,

Մենք կոչված ենք համերաշխության, կոչված ենք միաբանության, բայց այնպիսիհամերաշխության ու միաբանության, որի ամրոցի աշտարակներին ծաղկում է Խաչը և երկրպագվում Խաչյալը: Չկա համերաշխություն՝ առանց հոգևոր, բարոյական ու գաղափարականընդհանրության: Երբ Համերաշխությունն ու Միաբանությունը նոսրանում են և սերը ցամաքում, ծնվում է Հանդուրժողականությունը․ մի բան, որ անսեռ է և անգույն, Հանդուրժողականությունը, որ եղբայրն է Անտարբերության, բայց անպատկառ համառությամբ ձգտում է բազմել Սիրո գահավորակին։

Խաչի ճամփորդը անհանդուրժող է մոլության հանդեպ, անհանդուրժող վնասարարության ևհայրենաքանդումի հանդեպ։ Արդ, վերադառնանք Խաչի ճանապարհ, մարտնչենք մեղքի ուհանցանքի, ոչնչացման ու արհավիրքի դեմ։ Խաչը դարձնենք մեր պարծանքն ու պատվարը, հրաժարվենք մահաբեր դեղատոմսերից, ձերբազատվենք պարտադրվող կեղծ ընտրություններից։Խաչի հանդեպ հանձնառությունն ու պատասխանատվությունն են քրիստոնյայի կյանքիառանցքը։ Այսպես պիտի ապրենք մեր կյանքը, և, ձայնակից մեր սրբազան հայրերին, ՊողոսԱռաքյալի նման ի լուր աշխարհի հայտարարենք․ «Քա՛վ լիցի, որ մենք պարծենանք այլ բանով, քան Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով»։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. Ամէն։

դիտվել է 676 անգամ
Լրահոս
Չի բացառվում, որ հաջորդ քայլը կլինի ՍԴ-ի դատավորների տները գնալը. Բագրատ Սրբազան Արտակարգ դեպք. պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է պացիենտի սրտի կանգ Երևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են «BMW X6»-ն ու «Yamaha» մոտոցիկլը Հոկտեմբերի 9-ին «Սրբազան պայքարը» նյութեր կհանձնի գլխավոր դատախազությանը Ոստիկանության աշխատակիցներն արգելում են Սրբազան Պայքարի երիտասարդներին ակցիա իրականացնել Սրանք վամպիրի պես խմեցին մեր զավակների արյունը Իմ անցյալ օրվա խոսքը ծանր է նստել որոշ գործարարների համար Ես առաջին հերթին ինքս ինձ չեմ խաբի. Բագրատ Սրբազան Հանրահավաքի մասնակիցները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժվում են դեպի Սահմանադրական դատարան. foto Իրենք զբաղված են տարբեր փառատոնների միջոցով մարդկանց ուշադրությունը շեղելով և վախի ու անզորության մթնոլորտ ստեղծելով Ալկոհոլիկ, ծաղրածու շներ, մեր երկիրը ձեզնից ետ ենք վերցնելու․ Որդեկորույս բանաստեղծի հզոր ելույթը. video Բագրատ Սրբազանը՝ կաթողիկոսի գործունեության մասին. video Բագրատ Սրբազանը՝ Միքայել Սրբազանի՝ Քոչարյանի և Սարգսյանի մասին սկանդալային հայտարարությանը մասին. video Որքան ոստիկան կա հրապարակում հանրահավաքից առաջ. video Մենք այդ ժամանակահատվածում ապրել ենք սխալների տիրությում, հիմա ապրում ենք ողբերգության տիրույթում Այն, ինչ արեց Սահմանադրական դատարանը, առաջին պտուղներն են վարվող չքաղաքականության. Բագրատ Սրբազան «Տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից կապվել են ու ասել՝ ձեր ժողովուրդն է հարց լուծողը, ոչ թե մենք». Սրբազան Գնալու ենք հանրայնացնելու ու ամոթի, անարգանքի սյունին գամելու բոլոր այն դատավորիներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել Նա իմ ուսուցիչն է,անկախ նրանից կհամաձայնվեմ Սրբազանի ասածներին, թե ոչ, հորդորում եմ դադարեցնել անհարգալից արտահայտությունները բոլոր առումներով. Բագրատ սրբազան Առաջ, երբ զոհված ընկերներիս, իմ վիրավորումից հարց էին տալիս, պատասխան ունեի, որ հայրենք ենք պահել, իսկ հիմա որտե՞ղ է կանգնած հայ զինվորը Սյունիքում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Հայտնաբերվել է զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am