Արևմուտքը չի կարող պատժամիջոցներով Իրանին պարտադրել իր կամքը․ Իրանի ԱԳՆ
Թեհրանը բաց է երկխոսության համար, բայց երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի, այլ ոչ թե սպառնալիքների եւ ճնշումների վրա, Fars գործակալությունը մեջբերում է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հայտարարությունը:
«Արևմտյան երկրները պետք է իմանան, և զարմանալի է, որ նրանք դեռ չգիտեն, որ պատժամիջոցները ձախողված գործիք են, և նրանք չեն կարող պատժամիջոցներով Իրանին պարտադրել իրենց կամքը ինչպես միջուկային ոլորտի հետ կապված, այնպես էլ այլ հարցերում», — ասել է նախարարը: