Ամենահավանական արդյունքը կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև շրջանակային խաղաղ համաձայնագրի կնքումը. քննարկում․ «Ամերիկայի ձայն»

Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտում օրերս կայացած քննարկմանը վերլուծաբաններն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին ու Ադրբեջանի էներգետիկ ոլորտի զարգացումներին, ինչպես նաև, թե ԱՄՆ-ն ինչ դերակատարություն ունի նշված ուղղություններում։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններն այսօր, ցավոք, փակուղում են մի շարք խնդիրների պատճառով՝ Կովկասում խաղաղության շուրջ բանակցությունների և գլոբալ էներգետիկ զարգացումների վերաբերյալ ծավալված քննարկմանը, որը կազմակերպել էր Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտում (MEI), կարծիք է հայտնել նույն հաստատության հետազոտող Օմեր Նիյազին։

Միջոցառման բանախոսն առանձնացրեց երեք խնդիր՝ Ադրբեջանի պահանջը փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրությունում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որն, ըստ վերլուծաբանի, առավել կարևոր խնդիրներից է, ինչպես նաև սահմանազատման ու սահմանագծման հետ կապված զարգացումները:

«[Հայաստանի ու Ադրբեջանի միջև] խաղաղության փաթեթը ներառում է 13 կետեր, որոնց շուրջ կողմերը եկել են համաձայնության, և մնացած 3-4 կետեր, որոնց շուրջ, կարծես, համաձայնություն չկա: Ենթադրում եմ, որ դրանք կարող են վերաբերել հենց այն խնդիրներին, որոնց վերաբերյալ ունեն տարաձայնություններ»,- ասաց Նիյազին:

Հետազոտղի կարծիքով՝ 2020 թվականի պատերազմից հետո կողմերի միջև ձևավորված ուժերի անհավասար վիճակը դժվարեցնում է փոխզիջումները վերոհիշյալ հարցերի շուրջ: Նա լավատես չէր, թե Բաքվին և Երևանին մոտակա ժամանակներում կհաջողվի կնքել համապարփակ խաղաղության պայմանագիր:

«Ամենահավանական արդյունքը, կարծում եմ, կլինի կողմերի միջև շրջանակային խաղաղ համաձայնագրի կնքումը: Սակայն միջազգային հանրությունը պետք է աջակցի այս գործընթացին, քանի որ, կարծում եմ, այն կամրապնդի Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում և ապագա հարաբերություններում, ինչպես նաև կարող է որոշակի դիվանագիտական բեկում առաջացնել Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում»,- նշեց Նիյազին:

Վերլուծաբանի ներկայկացմամբ՝ կարճաժամկետ հեռանկարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն Երևանի համար ավելի կարևոր նշանակություն ունի, քան Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացումը, սակայն Անկարան կապում է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին: Այս համատեքստում, ըստ վերլուծաբանի, միջազգային հանրության աջակցությունը Բաքվի ու Երևանի միջև անգամ շրջանակային համաձայնագրի կնքմանը չափազանց կարևոր է:

«Նման պայմանագրի կնքման դեպքում Հայաստանը կարող է բարելավել իր դիրքերը Թուրքիայի հետ հարաբերություններում, ուժեղացնել հանրային դիվանագիտությունը և փորձել հասնել սահմանների վերաբացմանը։ Այն մեծ տնտեսական օգուտ կբերի Հայաստանին՝ թույլ տալով մուտք ստանալ դեպի Միջերկրական ծով, կնվազեցնի նրա տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, որն այստեղ ևս շահագրգիռ կողմ է, և ի վերջո, կամրապնդի իր դիրքերը Ադրբեջանի հետ բանակցություններում»,- ասաց նա:

Օմեր Նիյազին կարևորեց հատկապես ԱՄՆ դերակատարությունը, որն, ըստ վերլուծաբանի, պետք է առաջնահերթություն տա կողմերի միջև ուժերի հավասարակշռության վերականգմանը: Ուստի, անհրաժեշտ է, որ Վաշինգտոնը աջակցի խաղաղության հաստատման գործընթացին և լուրջ ջանքեր գործադրի Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«Այս առումով ԱՄՆ-ն կարող է ավելի ակտիվ գործել Թուրքիայի հետ: Թուրքիայի տնտեսությունը, ինչպես հայտնի է, այնքան էլ լավ վիճակում չէ: Ուստի, ԱՄՆ-ն կարող է խրախուսել Թուրքիային տնտեսական առումով՝ միևնույն ժամանակ հորդորելով կարգավորել հարաբերությունները կամ վերաբացել սահմանը Հայաստանի հետ, քանի որ նպատակը պետք է լինի Հայաստանի դիրքերի ամրապնդումը տարածաշրջանում»,- ասաց է նա:

Միևնույն ժամանակ, ըստ Նիյազիի, Վաշինգտոնը պետք է վստահ լինի, որ չի տուժի իր կառուցողական փոխգործակցությունը Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով Բաքվի կարևորությունն ԱՄՆ համար:

Միջոցառման այլ բանախոս՝ Մերձավոր Արևելքի ինստիտուտի հետազոտող Ումուդ Շոքրին, ով վերջերս է վերադարձել Ադրբեջանից, նույնպես ընդգծեց Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների համագործակցության կարևորությունը, մասնավորապես՝ էներգետիկ բնագավառում: Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը պետք է ավելի շատ ներդրումներ կատարի Ադրբեջանում, ինչը փոխշահավետ է:

«Չինաստանի ներկայությունն աճում է Վրաստանում և Ադրբեջանում, և եթե ԱՄՆ-ն ցանկանում է շարունակել աջակցել այս երկրներին ու նաև նպաստել ԵՄ-ի էներգետիկ անվտանգության [ամրապնդմանը], ապա անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները ավելի շատ ներդրումներ կատարի այստեղ, ավելի շատ տեխնոլոգիաներ ներդնի…։ ԱՄՆ բացակայության պայմաններում՝ այստեղ մեծանում է Չինաստանի դերը, ինչը դեմ է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին»,- ասաց Ումուդ Շոքրին:

Նրա խոսքով՝ ամերիկյան լրացուցիչ ներդրումները թույլ կտան ավելի մեծ ծավալով ադրբեջանական էներգակիրներ ու էլեկտրականություն արտահանել Եվրոպա, ինչը չափազանց կարևոր է եվրոպական էներգետիկ անվտանգության և ԱՄՆ ազգային շահերի տեսանկյունից:

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Բագրատաշենի անցակետի աշխատակիցների դանդաղ աշխատանքի հետևանքով կրկին բեռնատարների կուտակումներ են վրացական կողմում. ահազանգ Ղրղզստանի նախագահը կայցելի Ռուսաստան Նաթանյահուն ամոթանք է տվել Մակրոնին Ժամանակն է լռեցնել զենքերը. Անտոնիո Գուտերեշ Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր Մոսկվա-Երևան թռիչքները կարող են դադարեցվել․ ԶԼՄ ԻՀՊԿ գեներալ Էսմայիլ Քաանին անհետացել է․ NYT Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը․ Արշակ Սրբազան Իսրայելը ռմբակոծել է Գազան ու Բեյրութը Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ բախվել են մեքենաներ. կա վիրավոր Վրաերթ՝ Երևանում. չինական դպրոցի դիմաց «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին «ՀՀ-ն պետք է շտապ լուծի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»․ Ալիևի ներկայացուցիչ Նեթանյահուն՝ Իրանի դեմ հնարավոր հարձակման մասին 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել են Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին Տոնոյան ՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվել Արտակարգ դեպք. զինված կինը ներխուժել է ծննդատուն ու պատանդ վերցրել Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց Սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Զուրաբյան Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am