Իսկ ո՞վ հասցրեց նրան, որ Հայաստանն այլոց համար «մանրադրամ» է դարձել

«Փաստ» օրաթերթը գրում է. Նորություն չէ, որ փոքր պետությունները, ուզեն թե չուզեն, իրենց քաղաքականությունը կառուցելիս պետք է հաշվի առնեն գլոբալ և տարածաշրջանային ներազդեցություն ունեցող կենտրոնների դիրքորոշումն ու շահերը։ Ու կարևոր է այն հարցը, թե որքանով հնարավոր կլինի ստանալ այդ ուժային կենտրոնների հավանությունը։ Անգամ հաշվի է առնվում միջազգային արենայում մեծ ազդեցություն ունեցող պետությունների ներքաղաքական իրադրությունը։

Բայց զարմանալին այն է, որ Հայաստանի այս պահի ղեկավարը փաստացի անտեսում է միջազգային ուժային կենտրոնների հնարավոր ներգրավվածության նշանակությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ընդ որում, երբ խոսքը միջազգային երաշխավորի ինստիտուտի մասին է, ապա Փաշինյանն ընդգծում է, թե մեզ երաշխավոր պետք չէ, և բոլոր այն երկրների համար, որոնք կարող են երաշխավոր լինել, Հայաստանն ընդամենը մանրադրամ է։ Այն, որ Հայաստանը հրաժարվում է ռուսական միջնորդությամբ բանակցություններից, դա պարզ է։ Փաշինյանի իշխանությունը տևական ժամանակ Ռուսաստանին մերժելու դիրքորոշում է որդեգրել։

Այդ դեպքում ինչո՞ւ է հրաժարվում Արևմուտքի միջնորդությունից, որին ՀՀ ղեկավարությունը փորձում է ամեն կերպ սիրաշահել ու ցույց տալ, թե Հայաստանը թեքվում է դեպի Արևմուտք։ Միգուցե Փաշինյանը տողատակով փորձում է հասկացնել, թե Արևմուտքի հետ ևս չպետք է հույսեր կապե՞լ, քանի որ արևմտյան երկրներն ուղղակի իրեն «գցել են» ու միայնակ են թողել տեղի ունեցող գործընթացներում։ Այդ դեպքում ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր հույսը դնում է... ադրբեջանական երաշխիքների վրա, ինչն, ինչպես բազմիցս ենք համոզվել, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Պատկերավոր ասած՝ Ադրբեջանի կողմից տրվող երաշխիքներն ավելի շատ չերաշխավորելու մասին կարող են լինել։

Մյուս կողմից էլ՝ այս հարցում Փաշինյանը միմյանց հակասող մոտեցումներով է հանդես գալիս։ Ժամանակին խորհրդարանի ամբիոնից նա հայտարարում էր, թե «միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովենք Հայաստանի ու Արցախի շուրջ»։ Արդյունքում Փաշինյանը ոչ թե իջեցրել է Արցախի հարցում Հայաստանի նշաձողը, այլև ընդհանրապես հողին է հավասարեցրել այն։ Բա ո՞ւր է միջազգային հանրության այդ կոնսոլիդացիան Հայաստանի ու Արցախի շուրջ։ Ու հիմա արդեն նա հակասում է իր նախկին հայտարարությանը՝ նշելով, թե միջազգային հանրության և միջնորդների հետ հույսեր կապելը մոլորություն է։

Մյուս կողմից էլ՝ եթե միջնորդներ ու երաշխավորներ պետք չեն, ինչո՞ւ էր ինքն անձամբ մասնակցում Մինսկի խմբի համանախագահության կազմակերպած հանդիպումներին։ Արցախյան պատերազմի ավարտից հետո էլ 15 կետանոց ճանապարհային քարտեզ էր ներկայացնում, որտեղ առաջին հերթին խոսում էր Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման մասին։

Իրականում հենց Ադրբեջանին պետք չեն ո՛չ երաշխավորներ, ո՛չ էլ միջնորդներ, քանի որ առանց միջնորդների, ուղիղ շփման տարբերակով Հայաստանի վրա ավելի շատ ճնշում կգործադրի, հայկական առաջարկները կջնջի ու իր մոտեցումներն առաջ կմղի։ Դրա համար էլ Ալիևի կողմից հնչում է Մինսկի խումբը լուծարելու և թոշակի ուղարկելու պահանջը։ Իսկ եթե միջնորդներ կամ երաշխավորներ լինեն, ապա այդ միջնորդները կփորձեն բալանսավորել ու զսպել ադրբեջանական սանձարձակությունը։ Ճիշտ է՝ այնպես չէ, որ եթե միջնորդներ կամ միջազգային երաշխավորներ եղան, Ադրբեջանը դադարեցնելու է իր ագրեսիվ գործողությունները։ Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ աշխարհաքաղաքական կենտրոնները կարող են զսպել Ադրբեջանին ու իր տեղը ցույց տալ։ Ժամանակ կար, երբ Բաքվից խոստովանում էին, թե արտաքին ուժերը, իրավիճակով պայմանավորված, չեն թողնում իրենց ռազմական գործողություններ սկսել։ Անգամ Ալիևը խորստովանում էր, որ փակ դռների հետևում իրեն ճնշում են, որ ճանաչի Արցախի անկախությունը։ Բայց, ինչպես տեսանք, 2020 թվականին իրավիճակը փոխվեց, ու Ադրբեջանին թույլ տվեցին հարձակում գործել։ Այս խնդիրը կախված է նաև այն հանգամանքից, թե Հայաստանն ինչպես է աշխատում արտաքին ուժերի հետ, ինչ քայլեր է ձեռնարկում, որ իր շահերը համադրվեն խոշոր խաղացողների շահերի հետ։

Ճիշտ է ՝ Հայաստանը փոքր ներուժ ունեցող պետություն է, սակայն փորձը ցույց է տալիս, որ արտաքին արենայում տևական ժամանակ մեր երկրի շահերի հետ ինչ-որ չափով հաշվի են նստել, իսկ Փաշինյանի օրոք Հայաստանն արդեն, իր իսկ խոսքերով ասած, «մանրադրամ» է դարձել, միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածվել է օբյեկտի։ Հայաստանին վերաբերող հարցերում անգամ Հայաստանի կարծիքը հաշվի չեն առնում։ Իսկ ո՞վ հասցրեց այդ ամենին: Այ, եթե Փաշինյանը մեկ-մեկ նայի հայելու մեջ, գուցե գտնի այդ հարցի պատասխանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Ռուսաստանի փոխարտգործնախարարը բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հետ Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ներկայության գլխավոր «հակառակորդը» Չինաստանն է. Քաղաքական վերլուծաբան Ծնելիության նվազման ֆոնին, Կառավարությունը որոշում է ընդունել. Անուշ Պողոսյան Ուոլցը Հաջիևին ասել է հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու և հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին 99 հոգանոց ցուցակ ՔՊ-ից՝ մեծ թվով բուժհաստատությունների ու դպրոցների տնօրեններով Ակնհայտորեն, տեղի է ունենում ՀՀ-ի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական գործողություն. Վարդան Ոսկանյան ՔՊ-ում մարդ չկա, որ ասի՝ «ինչ եք անում», ու ասենք՝ մարդը առանց հասկանալու գովում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա ընթացքում երրորդ ապատեղեկատվությունն է տարածել Զելենսկին Ուկրաինայի ԶՈՒ նոր ԳՇ պետ է նշանակել Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Երբ երկու թերուս, որոնք 7 տարի երկրի ղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են «կրթել» ազգին, ի՞նչ է ստացվում․ Լևոն Զուրաբյան ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. 31 մարդ է զոհվել Մասուդ Փեզեշկիան. Իրանը երբեք նվաստացում չի հանդուրժի Սպասվում է հաջորդ շաբաթ. Ուիթքոֆ Ֆրանսիան քննարկո՞ւմ է Միջին միջանցքի հարց Թուրքիայի հետ․ Հակոբ Բադալյան Բաբկեն Թունյանը հաստատել է 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թողարկումը ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Եթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, դա ողջունվելու է. պատգամավոր Ակցիա Տորոնտոյում՝ ի աջակցություն Բաքվում պահվող հայ գերիների Թուրքիան առաջիկա ամիսներին կսկսի «Զանգեզուրի միջանցքի»՝ իր տարածքով անցնող հատվածի աշխատանքները․ թուրք նախարար «Ազատություն» ռ/կ–ն և «Ամերիկայի ձայնը» դադարեցրել են գործունեությունը Թրամփի հրամանի պատճառով Ազգային ժողովում տեղի ունեցավ կազմակերպված հերթական շոուն․ Գառնիկ Դանիելյան Ռուսաստանի որոշելիքը չէ՝ համաձայնե՞լ, թե՞ ոչ. Մակրոն Գիշերային ակումբներից մեկում հրդեհի հետևանքով զոհերի թիվը անցել է 50-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am