Քաղաքացիները շարունակում են խաբվել

«Փաստ» օրաթերթը գրում է. Փաստ է, որ տեղեկատվական հոսքերի արագացմանը և տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ հանցագործությունների ու խարդախության նոր ձևեր են ի հայտ գալիս, որոնց մեծ մասն էլ ֆինանսական ուղղվածություն ունեն։ Ու մարդիկ շատ հաճախ չեն էլ կասկածում, որ իրենց ներկայացվող գրավիչ տեղեկատվության հետևում խարդախություն է։ Դա է պատճառը, որ բազմաթիվ դեպքերում թվային տիրույթում գործող հանցագործներին հաջողվում է շատ արագ իրենց սև գործն ավարտին հասցնել։

Արդյունքում կարող են գրանցվել այնպիսի դեպքեր, երբ մարդիկ իրենց ձեռքով բանկային տվյալներ են տրամադրում չարագործներին, ովքեր, հասանելիություն ստանալով ֆինանսական միջոցներին, յուրացնում են դրանք։ Կամ՝ սոցցանցերով կարող է ներկայացվել գրավիչ տեսանյութ գրավիչ ներդրում իրականացնելու մասին, որը չտեսնված եկամուտ է խոստանում։ Իսկ ո՞վ չի ցանկանում արագ հարստանալ։ Տարածված է նաև խարդախության տեսակը, երբ մարդիկ, համացանցում դիտելով գովազդային տեսանյութը, որտեղ իբր որևէ հայտնի մարդ է խոսում և վստահեցնում ներդրումներ կատարել այս կամ այն ընկերությունում, խաբվում են։ Տարբերակները բազմաթիվ են, ու, ցավոք, խարդախներն անընդհատ կատարելագործում են իրենց «գործիքակազմը»:

Քիչ չեն նաև կիբերհանցագործությունների այնպիսի դեպքերը, երբ քաղաքացիները էլեկտրոնային նամակներ են ստանում, թե իբր իրենց հեռու բարեկամը որևէ եվրոպական երկրում գումար է իրենց կտակել, և որպեսզի ստանան այդ գումարները, պետք է տրամադրեն իրենց բանկային տվյալները կամ փաստաթղթային ձևակերպումներ կատարելու համար գումար փոխանցեն: Սա մի փոքր հին մեթոդ է, բայց դեռևս, ցավոք, աշխատում է:

Վերջերս նոր մեխանիզմ է կիրառվում, երբ զանգահարում են մարդկանց ու լացակումած հայտնում, թե իբր իրենց հարազատը վթարի է ենթարկվել, ու գումար է անհրաժեշտ: Ուշագրավ է, որ, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում միայն սեպտեմբերի 10-11-ին հեռախոսային խարդախության 11 դեպք է արձանագրվել, հանցագործներին 16 700 դոլար է փոխանցվել: «Տպավորիչ» թվեր են, այնպես չէ՞:

Միևնույն ժամանակ, այսպիսի հանցագործություններն անընդհատ «կատարելագործվում» են, իսկ մեր հասարակությունը տեղեկատվական անվտանգության առումով մնում է շատ խոցելի վիճակում և արագ խաբվում է չարագործներին։ Իհարկե, այս իրողությունը միայն մեր հասարակությանը չի վերաբերում և բնորոշ է նաև այլ հասարակություններին, բայց խնդիրն այն է, որ Հայաստանի հանրությունը շատ անպատրաստ է և նույնիսկ ամենապրիմիտիվ դեպքերում հավատ է ընծայում խարդախներին։

Դա առաջին հերթին հանրության հետ տարվող աշխատանքի պակասի արդյունք է։ Տպավորություն է, որ տեղեկատվական անվտանգության մասով հասարակության իրազեկումը մնացել է ընդամենը մի քանի փորձագետի վրա, ովքեր ժամանակ առ ժամանակ իրենց սոցցանցերի էջերով կամ այլ հարթակներով տեղեկատվական իրազեկումներ են կազմակերպում։ Ժամանակ առ ժամանակ նաև բանկերն են զգուշացնում ու պարզաբանումներ ներկայացնում այս թեմայի հետ կապված: «Հայփոստը» ևս մի շարք դեպքերում զգուշացնում է, որ տարածվող հաղորդագրությունների կամ մարդկանց ուղարկվող լինկերի հետ ինքը կապ չունի։ Նաև ոստիկանությունն է երբեմն հայտարարություններ տարածում։

Սակայն այս ամենը չի կարող բավարար լինել, որքան էլ նույն բանկերն իսկապես հետևողական են զգուշացման հարցում: Իրականում մեր երկրում գլոբալ մասշտաբի իրազեկում է անհրաժեշտ, որպեսզի խարդախության նույնիսկ «ամենաթարմ» սխեմաների դեպքում մեր քաղաքացիներն իրազեկ լինեն։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ պետությունն իր ձեռքը վերցնի տեղեկատվական հոսքերի կառավարման և իրազեկման ամբողջ գործընթացը։ Ամեն մի մանր խնդրի շուրջ կարող է պետական քարոզչամեքենան արշավ ծավալել, բայց քաղաքացիների կենսական շահերին վերաբերող հարցում պասիվություն է ցուցաբերում։ Այնինչ, աշխատանքն այս դաշտում պետք է լինի մշտական, համակարգված, իսկ իրազեկման ընթացքը պետք է ագրեսիվ բնույթ կրի, քանի որ քաղաքացիներին հասցված վնասն ինչ-որ առումով նաև պետությանը հասցված վնաս է։

Դրա համար անհրաժեշտ է ամենօրյա ռեժիմով անընդհատ դիտվող, կրեատիվ նյութեր ու գովազդային հոլովակներ պատրաստել, որոնք կներկայացվեն Հանրային հեռուստաընկերությամբ, այլ հեռուստաալիքներով, ռադիոյով, կայքերով, թերթերով ու սոցցանցերով։ Մենք իսկապես գործ ունենք ոչ միայն ֆինանսական, տեղեկատվական անվտանգության, այլև ազգային անվտանգության խնդրի հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 329 անգամ
Լրահոս
Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին Այս ամբիոնում ատելություն է գեներացվել՝ դուք դիրիժորն եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին (video) Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է Էդ Անդրանիկ Քոչարյանը տապալե՞լ էր հանձնաժողովի գործերը․ Մանուկյանի դիպուկ պատասխանը Ալեքսանյանին (video) Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ ղեկավարը զբաղվում է ամեն ինչով բացի իր գործից Երևանի դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. մանրամասներ Հորմուզ-Բաբ էլ-Մանդեբ համակարգը և Իրանի ռազմավարական ճարտարապետությունը․ Արամ Շահնազարյան Սամվել Կարապետյանն այս բարդ ժամանակաշրջանում ստանձնել է մի նոր առաքելություն Կոլումբիայում երկրաշարժից վնասը գնահատվում է 9,6 միլիարդ դոլար
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am