«Հանգչիր խաղաղությամբ». Սա է իրենց պատկերացրած խաղաղությունը. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․

«Երկու տարի առաջ․․․
2 տարի առաջ սեպտեմբերի 13-ի գիշերն ադրբեջանցիները հարձակվեցին Հայաստանի Հանրապետության վրա՝ Ջերմուկի ուղղությամբ։ Ունեցանք տասնյակ զոհեր։ Թշնամին զավթեց մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք, ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող բարձունքներ։ Գլխ․ շտաբի պետն ասում էր, թե մատակարարման ուղիները կփակեն, ոսոխը մի քանի օրից պոչը կքաշի, կգնա։ Բայց դրանք դեռ մեր սարերում են, մեր երկրի տարածքում։ Երկու օր առաջ Փաշինյանն Ազգային ժողովում հպարտանում էր, թե 2020 թվականից հետո մենք ինքնիշխանություն ենք ձեռք բերել, պետականությունն ենք փրկել։ Մոռացավ հիշեցնել, որ թշնամին դեռ Ջերմուկում է, Սև լճի ափերին, Իշխանասարում, Շորժայում ու Ներքին Հանդում։ Թշնամուն են հանձնվել տարածքներ Շուռնուխից ու Կիրանցից։ Արցախը հայաթափված է ու Ադրբեջանին բռնակցված։ Հարվածի տակ են հայտնվել դեպի Իրան ու Վրաստան տաող հիմնական ճանապարհները։ Ահա այսպիսի անկախություն ու ինքնիշխանություն ենք մենք ստացել 2020 թվականից հետո․․․
Այսօր Նիկոլն Իլհամին առաջարկում է կիսատ պռատ համաձայնեցված տեքստի հիման վրա խաղաղության պայմանագիր կնքել։ Ըստ իրենց իսկ խոստովանության, այդ թուղթը չի անդրադառնում ո՛չ մեր տարածքից թուրքերի դուրս գալուն, ոչ Հայաստանի ապաշրջափակմանը, ո՛չ արցախցիների հայրենադարձմանը, ո՛չ մեր ռազմագերիների վերադարձին։ Բա էլ ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե ոչ մի հարց չի կարգավորվում, խաղաղություն չի հաստատվում, իսկ թշնամին ստանում է պատերազմ սանձազերծելու բազմաթիվ առիթներ․․․ Այս դեպքի համար են ասում․ «հանգչիր խաղաղությամբ»։ Սա է իրենց պատկերացրած խաղաղությունը»։

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանը և մյուս 22 հայ գերիները 656 օր է Բաքվում են․ շինծու դատավարությունը շարունակվում է Ծաղիկները թափում ենք, հաստատ գործողությունների ենք գնալու. ծաղկավաճառների բողոքի ակցիան (video) Հայտնի է՝ որ պետությունների դեմ են ուղղված Հայաստան-Ադրբեջան բանակցությունները Աբու Դաբիում Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Պետդեպի անունից Սյունիքը պաշտոնապես հայտարարում է «վիճելի տարածք»․ Արմեն Այվազյա Ժամանակն օրհասական է, թուրքը մեր վզին է նստել, Նիկոլի արածն էլ գիտե՞ք՝ ինչ է․․․ (video) Ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել, որ ավելի մեծ տարածք հետախուզի․ լրագրող Հարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ մանրամասներ՝ Լիանա Հարությունյանի գործից ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին Փաշինյանի նոր մեծ վախը․․․ (video) Մեկնարկել է «Պատանի երկրաբան» ամառային դպրոցը (video) «Մահվան նախարար» Թորոսյանը փախչել է իրենից հաշիվ պահանջող ծնողներից. զրույց «Ճոխ» թվեր. ի՞նչ ու ինչքա՞ն են «հատիկ առ հատիկ» վերադարձրել պետությանը Արել են ամեն բան` Փաշինյանի աչքին բարձրանալու. ինչպես է անցել ՔՊ քաղաքական ժողովը «Ժողովուրդ». Գազագողության «բանդիտներին» այս անգամ կասեցրեց գլխավոր դատախազը Իրանը քննադատել է Ադրբեջանին Մասիսում բախվել են «VAZ»-ը և «Ford»-ը․ ուղևորը տեղում մահացել է Ադրբեջանական «դատավարությունը» հիմնված է կեղծիքի և խաբեության վրա․ Տիգրան Աբրահամյան ՀՀ-ն արհեստականորեն լարվածությունն ավելացրել է, որ Մոսկվային չհարցնի «Զանգեզուրի միջանցքի» մասին․ Զատուլին Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ» «Փաստ». ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ» «Հրապարակ». Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը «Հրապարակ». Ավշարում ջրի խնդիրը չի լուծվում «Հրապարակ». «Կաշառում» է ՍԴ-ին «Հրապարակ». Փաշինյանին կանչել են բացատրության
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am