Այրվող դրոշ 3-րդ դասարանի դասագրքին, տեխնիկական վրիպա՞կ, թե՞ դիտավորություն․ խորհրդանիշներն ապականվում են. MediaHub

MediaHub-ը գրում է.

Դպրոցահասակ ծնողների համար հերթական սկանդալն այս անգամ մայրենիի 3-րդ դասարանի դասագիրքն է, որի դարձերեսին պատկերված ՀՀ դրոշը կրակի մեջ է։ Այս մասին առաջինը բարձրաձայնել է Անի Ազատյանը։ Սոցիալական ցանցում հղում կատարելով Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍ նախարարությանը՝ գրել է․ «Եթե գիրքը տպագրված լիներ մեր թշնամի երկրում, միգուցե կհասկանայինք։ Ի՞նչ է նշանակում դասագրքի կազմին պատկերված հայկական դրոշի այրվելը։ Ի՞նչ եք ուզում դրանով ասել։ Ունե՞ք արդյոք որեւէ մեկնաբանություն»։

MediaHub-ի հետ զրույցում Անին ասաց, որ պարզաբանման համար հեշտ տարբերակ են մտածել։

«Պատասխանատուները մեկը մյուսի վրա է բարդում՝ թե «տպագրական վրիպակ է»։ Ես պարզապես ուզում եմ իմ երեխաներն ապրեն ու կրթվեն հզոր հայրենիքում, որտեղ աչքի լույսի պես են պահում ու պահպանում պետական խորհրդանիշները։ Ես հասկանում եմ, որ ապսուրդ երկրում ենք ապրում, բայց կան որոշակի չափորոշիչներ, որ պետք է պահպանվեն։ Վատ բանն այդ տարիքի երեխաների մոտ ընդօրինակվում է, արժեհամակարգի խնդիր կա, պետական խորհրդանիշներին պետք է վերաբերվեն ամենայն սրբությամբ»,- նշեց Անի Ազատյանը։

Նախորդ երկուշաբթի գիրքը ստանալուց հետո Անին տանն ուսումնասիրել ու զարմացել է կրակի մեջ այրվող եռագույնի պատկերից։ Որպես մտահոգ ծնող նա «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում գտել է հեղինակին, նրան հարցեր ուղղել, որը, սակայն, չի բավարարել իրեն։

«Վաչագան Սարգսյանը 2 լուսանկար էր տեղադրել, որից առաջինն իր առաջարկած տարբերական է, առանց դրոշի, իսկ 2-րդ տարբերակում դրոշն այրվում է։ Հարց եմ ուղղել Վաչագան Սարգսյանին, որտեղ նա մեղադրել է տպարանին, որ վերջիններս խեղաթյուրել են իրենց առաջարկած տարբերակը։ Հրատարակչությունն էլ իր հերթին է մեկնաբանել է թե՝ «դա տեխնիկական վրիպակ է», որը նույնպես չի բավարարում մեզ։ Անընդունելի է։ Կարելի էր գրքի շապիկը փոխել, հետո տրամադրեին դպրոցականներին։ Ես հասկանում եմ դա մեծ ծախսերի հետ է կապված, բայց անիմաստ ծախսերը կարելի է կրճատել, միայն թե այրվող դրոշը չհայտնվեր գրքի դարձերեսին»,- նշեց մեր զրուցակիցը։

Արդեն մեկ շաբաթ է այս հարցը քննարկվում է սոցիալական մեդիայում, սակայն, որևէ լուծում դեռ չեն գտել։

դիտվել է 605 անգամ
Լրահոս
Գեղարքունիքում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվել ՀՀ-ում աղիքային վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակի մասին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալը պատուհանի ճաղավանդակից կախվել է Բաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարել Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հեռանկարներն են քննարկում Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել «Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածու Ուկրաինայում ամերիկացի զինվորներ չեն լինի. Թրամփ «Ուզում էի հասկանալ՝ ծանո՞թ է, թե՞ ոչ, անսպասելի խփեց»․ Գնել Սարգսյան Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ձևավորման մեկնարկը տրված է (video) Գիշերը հարձակվել և ծեծի են ենթարկել Ալեն Սիմոնյանի մտերիմ Գնել Սարգսյանին Իշխան Սաղաթելյանի ու Գառնիկ Դանիելյանի հարցը կհետաձգվի. «Հրապարակ» Սրանք դեռ միայն ծաղիկներն են․ սպասվում է ավելի տխուր ու դաժան պատկեր (video) Ձեր պարագայում, այո', երկար կենսագրություն ունենալը պարտադիր չէ Ալիևն այդքան էլ հետաքրքրված չէ Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Շվեյցարացի պատգամավոր Քամու հետևանքով գրանցվել է 10 արտակարգ դեպք Դիանա Գասպարյանը չի բացառել, որ անգամ իրեն կալանքի տանեն. «Իրավունք» Հայաստանում «փողերի լվացումը» պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում. հայտարարություն Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով Սամվել Կարապետյանի դեմ արշավին դեմ է Անդրանիկ Քոչարյանը. «Իրավունք» «Իրավունք». Հուլիսի կեսերից հետո ՀԷՑ-ի կառավարումը կստանձնի ՀՀ-ն Իշխանությունները սկսել են նաեւ անանուն պայքար Կաթողիկոսի դեմ. «Ժողովուրդ» Ինչ է քննարկվել ՔՊ-ի դռնփակ նիստում. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am