Նոր բնակարան, 19 մլն աշխատանքի վարձատրություն․ ինչ ունեցվածք ունի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը

ArmLur.am-ը գրում է.


2023 թվականի հոկտեմբերի 26-ի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստում Երևանի փոխքաղաքապետ նշանակված Սուրեն Գրիգորյանը 2024 թվականին նոր բնակարան է հայտարարգրել։

32-ամյա փոխքաղաքապետը 2022 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն չունի որևէ անշարժ գույք, սակայն 2024 թվականին ներկայացրած 2023 թվականի հաշվետու տարվա եկամուտների համաձայն ձեռք է բերերել հիփոթեքով բնակարան։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 43 մլն 70 հազար դրամ։ Հենց այստեղից էլ տեղեկանում ենք, որ բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 42 մլն 812 հազար դրամ։

Սուրեն Գրիգորյանը տրանսպորտային որևէ միջոց չի հայտարարագրել։

Մինչ փոխքաղաքապետ լինելը Սուրեն Գրիգորյանը Երևանի ավագանու անդամ է եղել, 2021 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին զբաղեցրել է Հայաստանի արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի հեղափոխությունից հետո, որպես պատգամավոր։

Մինչ այդ Գրիգորյանը զբաղվել է փաստաբանական ոչ շատ լուրջ աշխատանքով և, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, եղել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 3 մլն 121 հազար դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 65 մլն 614 հազար դրամ։

Գրիգորյանի եկամուտներից 19 մլն 91 հազար դրամն աշխատանքի վարձատրությունն է ՀՀ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից, 43 մլն 92 հազար դրամը հիփոթեքային վարկն է Արդշինբանկ ՓԲԸ-ից։

Գրիգորյանը նշված հիփոթեքով բնակարանի համար ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 430 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Սուրեն Գրիգորյանը նաև փոխառություն է ստացել 2 մլն դրամ Ռաֆիկ Գրիգորյանից։

Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 3 մլն 211 հազար դրամ։

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ» Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան «Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, Լարսում իրավիճակը սարսափելի է (video) Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ» Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ռեպրեսիվ ապարատն են գործի դնում Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ ողջ գիշեր քննվել է Ղազինյանի կալանքի միջնորդությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ» Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am