Գավառական «շուստրիություն»՝ դիվանագիտության փոխարեն․ Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
««Որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը»,- ասում է ԱԽ քարտուղարը Արմեն Գրիգերյանը՝ Իրանի դեսպանին:
Զուգահեռաբար, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում չի հերքում, որ, այնուամենայնիվ, քննարկվում է ինչ-որ պահնորդական կազմակերպության հարց, որը պետք է վերահսկի Սյունիքով անցնող տրանսպորտային հաղորդակցությունը(սա ամերիկյան պլանի բաղադրիչ է):
Հայաստանի իշխանությունները միջազգային հարաբերությունները շփոթել են գավառական «շուստրիության» հետ, երբ յուրաքանչյուրի ականջին շշնջում են հաճելի բառեր՝ անխուսափելի աղետ հասունացնելով Հայաստանի համար»։