Վրաստանում ընտրություններից երկու ամիս առաջ կրկին խոսվում է պետական հեղաշրջման վտանգի մասին

Առաջինն այս մասին ավետեց ռուսական արտաքին հետախուզության ծառայությունը, հանդես գալով հետևյալ հայտարարությամբ.

«...Վրաստանում հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրություններից առաջ ԱՄՆ-ն կուժեղացնի ճնշումը Թբիլիսիի վրա՝ նախապատրաստելով «գունավոր հեղափոխություն»։ Ամերիկացիները փորձում են կանխել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը...

Ռուսական հետախուզությունը տեղեկություններ ունի, որ Վաշինգտոնի վարչակազմը դժգոհ է Վրաստանի ղեկավարության գործողություններում անկախության դրսեւորումներից։ Ուստի, ընտրություններից անմիջապես հետո, զանգվածային ցույցերի ժամանակ երկրի իշխանությունների հասցեին քվեարկության արդյունքները կեղծելու մեղադրանքներ են հնչելու։ Ցուցարարները պետք է պահանջեն՝ չճանաչել ընտրությունները, վրացական ղեկավարության հրաժարականը և կսկսեն սադրել իրավապահներին կոշտ ուժային գործողությունների գնալու համար... ԱՄՆ-ը և արևմտյան երկրները Վրաստանին անմիջապես կմեղադրեն «ոչ ժողովրդավարական» լինելու և «ժողովրդի» դեմ անհամաչափ ուժ կիրառելու մեջ, ինչին կհետևեն Թբիլիսիի վրա տնտեսական ճնշման միջոցները...»:

Հետաքրքիր է, որ ռուսական այս կառուցի հետ զուգահեռ, գրեթե նույնանման հայտարարությամբ հանդես եկան Չինաստանի պատկան մարմինների ներկայացուցիչները:

Մոսկվայի և Պեկինի ներկայացուցիչների այս նախազգուշացումները խիստ դժկամությամբ են ընդունվել ԱՄՆ-ի կողմից: Այստեղ այդ հայտարարությունները գնահատել են, որպես «վրաց հասարակության վրա հոգեբանական ճնշում՝ ընտրություններից առաջ»:

Ինչ վերաբերվում է բուն Վրաստանի արձագանքին, ապա այդ երկրի ընդդիմադիր շրջանակները դատապարտել են այդ հայտարարությունները, իսկ իշխանության ներկայացուցիչները նշել են, որ տեղյակ են, թե ինչ են մտադիր իրականացնել Վրաստանում գործող «ազդեցության գործակալները»:

Վրաստանի անկախ դիտորդական շրջանակները նշում են, որ ԱՄՆ-ում խիստ դժգոհ են, որ իշխանությունները կնքել են ռազմավարական բնույթի համաձայնագիր Չինաստանի հետ և Վրաստանը փորձում են դարձնել տարածաշրջանի հանգուցային կետերից՝ տրանսպորտային ուղիների անցկացման առումով:

ԱՄՆ-ի այս կոշտ դիրքորոշումը ազդել է նաև Վրաստանի ներքաղաքական կյանքի վրա:

Այստեղ հակամարտությունն անցել է բոլոր սահմանները, և կողմերը չեն էլ թաքցնում, որ մեկի հաղթանակի դեպքում, մյուս կողմը վերացվելու է քաղաքական դաշտից, որպես «դրսի գործակալ»:

Սաակաշվիլիի թիմակիցները չեն էլ թաքցնում, որ իրենց հաղթանակի դեպքում «Վրացական երազանքը» կդադարի գործել, իսկ վերջիններս հայտարարում են, որ իրենց հաղթանակի դեպքում «կոլեկտիվ ազգային շարժումը», այդպես են ձևակերպում իշխանությունները բոլոր արևմտամետ ուժերին, օրենքով կհեռացվեն քաղաքական դաշտից, որպես «գործակալներ»՝ հիմք ընդունելով այս տարվա մայիսին ընդունված «գործակալների» մասին օրենքը:

Իշխանության մոտ կանգնած աղբյուրները նույնիսկ նշում են այն կոնկրետ քաղաքական ուժերը, որոնք օրենքից դուրս կհամարվեն, ընտրություններից անմիջապես հետո:

Դրանք են Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժումը», «Լելոն», որը գլխավորում է բանկիր, օլիգարխ Խազարաձեն, «Օխլեբի» («Նոր») կուսակցությունը՝ Նիկա Գվարամիայի գլխավորությամբ, դա այն հեռուստապրոդյուսերն էր, ով հեռարձակել էր Ռուսաստանի նախագահին հասցեագրված անպարկեշտ սկանդալային հաղորդումը և վերջապես «Դրոա» կուսակցությունը, որը գլխավորում է հայտնի ռուսաֆոբ Ելենա Խոշտարիան։

Վրաստանի իշխանությունները համոզված են, որ իրենց դեմ ամերիկացիները, որևէ փաստ չեն ունենա, քանի որ Smartmatic համակարգը, որը պետք է հաշվի ձայները, բուն ամերիկյան համակարգ է:

Սակայն, ինչպես հայտնի է, ամերիկացիները «օրենքից դուրս են» համարում երկրները, կամ նրանց իշխանություններին ոչ թե ընտրությունների անցկացման որակին կասկածելու պատճառով, այլ այն դեպքում, երբ այդ երկիրը, կամ իշխանությունը խոչընդոտ է հանդիսանում իր ազգային շահին:

Դրա վառ օրինակներից է Վրաստանի և Ադրբեջանի հետ մոտեցումների խիստ տարբերությունը:

Վրաստանում հաստատված է քիչ թե շատ դեմոկրատական համակարգ, Ադրբեջանում, ի տարբերություն Վրաստանի, նույնիսկ դրա նշույլը չկա:

Բայց Վաշինգտոնից չի լսվում որև է թթու խոսք Բաքվի հանդեպ: Այն դեպքում, երբ Ադրբեջանը վարում է բալանսավորված քաղաքականություն, փորձում է կառուցել իր հարաբերությունները, և Վաշինգտոնի, և Մոսկվայի հետ: Վերջինիս հետ համատեղ գազ է վաճառում Եվրոպային, Հուսիս-հարավ տրանսպորտային համակարգում կատարում է հանգուցային դեր՝ կապելով Ռուսաստանը Իրանի հետ:

Իսկ Ադրբեջանի քաղաքական համակարգը, նման է ԽՍՀՄ-ի ժամանակների համակարգին, որտեղ դեմոկրատիայի նույնիսկ ձևական շղարշ չկա:

Բայց այս ամենի վերաբերյալ Վաշինգտոնից որևէ թթու արձագանք չկա: Մինչդեռ Վրաստանը, որ անգամներով ավելի դեմոկրատական է, քան Ադրբեջանը, մեղադրվում է տարբեր տիպի շինծու մեղքերի մեջ: Ինչո՞ւ, որովհետև իր մեջ բուծել է բազմաթիվ ամերիկյան ազդեցության գործակալներ և հիմք է տվել Վաշինգտոնին համարել, որ այդ երկիրը փաստացի իր գրպանում է: Վրաստանն արել է այն, ինչ չի արել Ադրբեջանը: Այդ իսկ պատճառով Վաշինգտոնը զգուշանում է Ադրբեջանի հանդեպ կոշտ տոն օգտագործել: Սակայն այս մոտեցումը նաև ցույց է տալիս, որ ամերիկյան մոտեցումները կապ չունեն արժեքների տարածման քաղաքականության հետ:

Ավելին, սա ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է անկում ապրել այսպես կոչված ամերիկյան առաքելությունը դեմոկրատական արժեքների տարածման հարցում:

Ինչը ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ երկրները պիտի չխաբվեն ամերիկյան արդեն կեղծավոր դարձած արժեքների մասին լսելիս:

Քանզի դրա հետևանքով կարող են կորցնել իրենց տարածքները, ինչպես 2008-ին եղավ Վրաստանի, իսկ 2020-ին եղավ Հայաստանի հետ:

Եվ ճիշտ հակառակը՝ բոլոր այն երկրները, որոնք ճիշտ են հասկացել իրական, այլ ոչ թե թվացյալ ամերիկյան մոտեցումները, միայն շահել են: Որպես օրինակ կարելի է բերել նույն Ադրբեջանին, որ ցավոք սրտի մեր հաշվին, շահեց՝ ճիշտ հասկանալով միջազգային այս դասավորության իրական խաղի կանոնները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 323 անգամ
Լրահոս
Լիբանանում տան վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է յոթ մարդ Դոստոևսկին դիպուկ նկարագրում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը. Իրանի ԱԳՆ Երևանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը 2151 ՃՏՊ՝ 6 ամսում. զոհվել է 114 մարդ, վիրավորվել 3127–ը Ադրբեջանական ծագումով ռուսաստանցի փաստաբան Փաշաևի որդին անցնում է սպանության և խարդախության գործով Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Օգոստոսի 15-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը հաստատվել է դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ օրերից մեկը Հանրային հեռուստաընկերության դեմ հայցս բավարարվել է, Պետրոս Ղազարյանի հորինած նկատողությունները, որոնց տակ ստորագրել էր Մարգարիտա Գրիգորյանը, անհիմն են. Հասմիկ Առաքելյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Ռիբալսկոյե բնակավայրի նկատմամբ. ՌԴ ՊՆ Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել Հայտնաբերվել է 19-ամյա երիտասարդը, ով իր մոտ եղած գազային ատրճանակից անկանոն կրակոցներ էր արձակել Լեհաստանը կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ի միասնության ապահովման գործում, որպեսզի մենք ստիպված չլինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև․ Տուսկ Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան Ինչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան ԻՀՊԿ հրամանատար. Իրանը ծնկի է բերել «աշխարհի պատմության մեջ ամենազինված բանակին» 21-րդ դարում մարդիկ սովից մահանում են Հայաստանում․ Արեգ Սավգուլյան ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ Նորատուսցի Ալիկը՝ կրիմինալ նոր սկանդալո՞ւմ Թիվ 35 երթուղու ավտոբուսը հարվածել է հետիոտնին ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը ԱԹՍ-ների և արհեստական բանականության միջոցով Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվեցին․ երկուսն էլ կալանավորվել են Գլենդելում 5 հայի են ձերբակալել ԱՄՆ-ն ամբողջությամբ դուրս կբերի զորքերն Իրաքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am