Փաշինյանը հորդորում է քաղաքացիներին երկրի բյուջեին վերաբերվել ինչպես իրենց «երկրորդ գրպանի». ինչպես կասեր դասկանը՝ իյա՜, իրո՞ք

Համաշխարհային պատմության մեջ այս աստիճանի փարիսեցի գործիչ դժվար է գտնել: Մարդը կառավարության նիստում, հայտարարում է, թե իբր գործարարները, քաղաքացիները պիտի ուրախությամբ հարկեր մուծեն, քանի որ պիտի հասկանան, որ «իրենք, հարկ վճարելով, իրենց մի գրպանից գումարը դնում են իրենց մեկ ուրիշ գրպանի մեջ»: Փաշինյանն նույնիսկ զարմանում և նեղսրտում է, որ այդ քաղաքացիների մեծ մասը Փաշինյանի այս պարզ թեզը «չեն հասկանում»:

Փաշինյանը ձևացնում է, թե չի հասկանում, թե ինչու շարքային քաղաքացիները չեն վստահում իրեն՝ երկրի բյուջեն տնօրինելու համար:

Օրինակ, նույն այդ քաղաքացիները չեն հասկանում, թե ինչու պիտի իրենց հարկերի հաշվին Փաշինյանն ընտանիքով մեկնի Գերմանիա ֆուտբոլի ֆինալը դիտելու համար:

Քաղաքացին չի հասկանում, թե ինչու «TOUR DE SEVAN 2024» Սևանի շուրջ հեծանվարշավի կազմակերպման համար պիտի վճարի ինքը:

Քաղաքացին չի հասկանում, թե ինչու պիտի ինքը վճարի միլիոնավոր դոլարներ՝ օտարերկրյա երգչներին Հայաստան հրավիրելու, առավել ևս՝ առանց «համերգ տալու», նրանց վճարելու համար:

Այդ քաղաքացուն ոչ ոք չի հարցնում. ինքը համաձա՞յն է Փաշինյանի որոշմամբ այս ծախսերն անելու հետ, թե՞ ոչ:

Այդ իսկ պատճառով էլ քաղաքացին աշխատում է, Փաշինյանի բնորոշմամբ՝ «իր երկրորդ գրպանը» գումար չդնել:

Սակայն պարզվում է, որ Փաշինյանը չի էլ իրականում զարմանում, քանի որ լավ գիտի, որ Հայաստանում արդեն իրեն շատ քիչ մարդ է վստահում:

Այդ իսկ պատճառով էլ Փաշինյանն ու իր թիմակիցները պատրաստվում են պատժամիջոցների մի մեծ արշավ սկսել այդ «երեք միլիոն քաղաքացիների դեմ», որպեսզի կարողանան իրենց այդ անվստահությունը կոմպենսացնեն՝ բյուջե գումար լցնելու համար:

Այդ մասին մենք կխոսենք մեր հաջորդ անդրադարձում:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 377 անգամ
Լրահոս
Սահմանադրական մեծամասնություն չունենալը ՔՊ համար հավասարազոր է պարտության և միջազգային օրակարգում Նիկոլ Փաշինյանին դարձնում է կաղ բադ․ Արթուր Ղազինյան Իրանը հանել է օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» Սահմանադրական մեծամասնության բացակայությունը ՔՊ-ում ուրախությամբ են ընդունել. «Հրապարակ» Ի՞նչն էր այս ընտրությունների հաղթաթուղթը. փաստեր. «Ժողովուրդ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում. «Հրապարակ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» 425 հաղորդում, 300 հետապնդում. ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատել դատարանները. «Ժողովուրդ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները Ռեալը ՈւԵՖԱ-ից պահանջել է Բարսելոնային զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներից Սկսում ենք հետևողական և անզիջում պայքար․ Անանյան 922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններին Արտակարգ դեպք՝ Երևանում․ Պետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները. Մելիքյան Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան Ադրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է Բևեռացված, պառակտող և ճնշումներով ուղեկցված ընտրություններ․ ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցը Ադրբեջանում անհանգստացած են Թաքցրել էր Սարատովկա բնակավայրի ղեկավարը․ հայտնաբերվել է Պատկերացրեք 2005 տեղամասի նկարչության մասշտաբները․ Քոչարյան Ֆիդանն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային հարցեր Ինչ խափանման միջոց է կիրառվել Հովհաննես Սահակյանի նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am