Իրենց անգործության պատճառով եղբորս դիակը մեզ հասավ 3 տարի անց. Արթուրն այսօր կդառնար 24 տարեկան

MediaHub

Արթուրի ընտանիքի անդամները 3 տարի սպասել են հրաշքի, որ մի օր ինչ որ տեղից նա կհայտնվի... նա անհետ կորած էր համարվում 2020 թվականի պատերազմից, սակայն հրաշք այդպես էլ տեղի չունեցավ:

Այսօր Արթուրը կդառնար 24 տարեկան, բայց հավերժ մնաց 20 տարեկան:

MediaHub-ը վերհիշում է հարցազրույցը նրա եղբոր հետ:

***

«Մեր ընտանիքը 3 տարի անընդմեջ սպասել է եղբորս՝ Արթուրին, նա անհետ կորած էր համարվում 2020 թվականից։ Սկզբում, ընկերներից մեկն ասաց «Բայրաքթար»-ով խփել են դիրքի վրա, ինքը վիրավորվել է, իսկ Արթուրին դրանից հետո չի տեսել, ինքն էլ մտածել է, որ եթե իր հետ չեն իջեցրել դիրքից հոսպիտալ, ուրեմն զոհվել է»,- MediaHub-ի հետ զրույցում եղբոր՝ Արթուր Հայրապետյանի մասին պատմում է Տիգրանը։

Արթուրը` որպես ժամկետային զինծառայող, Հադրութի զորամասում էր, երբ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ` կիրառելով զինանոցի ողջ ներուժը։ Ծանր մարտերից ու Հադրութի գրավումից հետո հայկական զորքը հետ է քաշվել, հասել Մարտունի։ Տիգրանի տեղեկություններով՝ եղբայրը զոհվել է Մարտունու «Կամար» բարձունքում։

«Զինադադարից հետո ամեն օր սպասում էինք հրաշքի, որ ինչ որ տեղից կհայտնվի, որոնողական աշխատանքները մեկնարկել էին, իսկ նրանից ոչ մի լուր։ Որքան օրերն անցնում էին՝ այնքան նրա ողջ մնալու հույսերը մարում էին։ Մտածեցինք գերի է։ Դրա համար գործի դրեցինք արտերկրում ապրող մեր բոլոր ծանթների ներուժը` պաշտոնյաներ, գործարարներ, զինվորականներ, մի խոսքով՝ մարդկանց, ովքեր կկարողանային հստակ տեղեկություն իմանալ Բաքվից։ Մինչ տեղեկություն ստանալը, ԴՆԹ պատասխան եկավ, որ նույնականացումը համընկել է, եկեք ՀՀ Մարտունու դիահերձարան։ Եկանք, ասացին` «սխալմունք է եղել, ձեր տղայի մարմինն այստեղ չէ», ներողություն խնդրեցին, մենք հետ եկանք Ստեփանակերտ։ Մի քանի օր անց պատասխան ստացանք, որ եղբայրս Բաքվի բանտում է, գերեվարվել է»,- ասում է Տիգրանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ իրար հակասող տեղեկություններն ու սպասումն ավելի դաժան է եղել հատկապես մոր համար։ Արցախի պաշարման ժամանակ ԴՆԹ հետազոտության կենտրոնից նորից են զանգել` վստահեցնելով, որ նախորդ անգամ սխալվել են, բայց այս անգամ հստակ է․ նույնականացվել է Արթուր Հայրապետյանի աճյունը։

«Չկարողացանք գալ, քանի որ ճանապարհը փակ էր։ Երբ սեպտեմբերին տեղափոխվեցինք Հայաստան, առաջին բանը, որ արել ենք Արթուրի ԴՆԹ թեստը Մոսկվայի առաջատար գիտագործական կենտրոն ուղարկելն էր։ Հոկտեմբերին ասացին 99.9 տոկոսով պատասխանը, աճյունը նույնականացվել է։ Դա փաստորեն այն նույն դիակն էր, որը 2 տարի առաջ ասել են` «ձերն է», հետո ներողություն խնդրել, թե սխալմունք է։ Այսինքն՝ իրենց անգործության պատճառով մենք սպասել ենք 3 տարի։ Ինչևէ, եղբորս հուղարկավորեցինք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Մայրս, որ 3 տարի սպասել է հրաշքի, ակնկալիքները չարդարացան։ 2020 թվականից կուտակված ցավը կրկնապատկվեց։ Հիմա սփոփվում ենք նրանով, որ գոնե Արթուրի դին ուշ է մեզ հասել, գերեզմանը չի մնացել Արցախում, թե չէ կխելագարվեինք։ Գոնե այստեղ գնում ենք «Եռաբլուր», փոքր ինչ թեթևացած տուն վերադառնում»,- ասում է մեր զրուցակիցը։

Ստեփանակերտում, Հայրապետյանների ընտանիքում 3 տղա է մեծացել։ Ընտանիքի կարոտը 44-օրյա պատերազմից հետո չի փարատվում, Արթուրի զոհվելու ցավը չի մեղմվում։ Տիգրանը համոզված է, որ իրենց ընտանիքում դեռ նոր Արթուր է ծնվելու։

Արթուր Հայրապետյանն ապրեց ընդամենը 20 տարի, բայց նրա ու իր մարտական ընկերների հերոսությունների մասին դեռ շատ է խոսվելու։ Նրանք կարող էին լքել իրենց վերապահված դիրքը, նահանջել՝ փրկվելու համար, բայց ընտրեցին գիտակցված մահը։

 

Հունան Թադևոսյան

դիտվել է 172 անգամ
Լրահոս
Yandex-ի վարորդը «ոչխար է» անվանել Լիա Զախարյանին, նրա հետևից մտել բնակարան (video) Նոր բնակարան, 19 մլն աշխատանքի վարձատրություն․ ինչ ունեցվածք ունի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Նոր փղանոց ենք բացում․ Ավինյանի հերթական բոցը (video) Գերիների վերադարձի հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի մեջ. Սիմոնյան «Ես ողջ եմ, կգամ ու կասեմ ...». մի քանի օր Սևանում որոնվող տղամարդը զանգահարել է Խաչատուր Սուքիասյանը Վահագն Խաչատուրյանի կուսության ազգանունը վերցրել է (video) Վրաստանում «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում ավելի քան 450 ՀԿ է գրանցվել. Կոբախիձե Գավառական «շուստրիություն»՝ դիվանագիտության փոխարեն․ Սուրենյանց Հենց հիմա ոստիկանությունը պետք է մտնի ԱԺ՝ Ալեն Սիմոնյանի հետևից․ Էդգար Ղազարյան (video) Բրյուսովի շենքն են ուզում․ Խաչատուր Սուքիասյան՝ ի՞նչ կա մտքիդ․․․ դասախոս (video) Արմավիրի մարզի իր հյուրատանն ինքասպանություն է գործել Արցախի պաշտոնյայի նախկին փեսան․ Tert.am Ով ասում է՝ ռուսներն են տվել Արցախը՝ անասուն է․․․ Հրանտ Բագրատյան (video) Բրյուսովի շե՞նքն են ուզում, լսել ենք, որ Խաչատուր Սուքիասյանին են առաջարկել. դասախոս Սուքիասյանը լրագրողին ասում է՝ գնա Սիրիա, ինքը գնում է Մոնտե Կառլո․ Էդգար Ղազարյան (video) Աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը, բայց դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ Սրանք ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին․ Միրզոյան ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղավոր ճանաչվեց Ալենը խոսեց իր դղյակից (video) ՆԱՏՕ-ի L-45 DITA տրամաչափի ինքնագնաց հաուբիցների առաջին խմբաքանակը հասել է Ադրբեջան Եթե Հայաստանը հրաժարվի Մինսկի խմբից, Հայաստանը չի՛ լինի․ Հրանտ Բագրատյան (video) Արմավիրում 38-ամյա տղամարդու մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ինքնասխասպանության հատկանիշներով Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում Արմավիրի մարզում. լոգարանում հայտնաբերվել է գործարարի մարմինը, կողքին էլ՝ Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը Շրջադարձային բացահայտում. ծառայակիցը կրակել է զինծառայողի ուղղությամբ, ապա անդամախեղման իմիտացիա ստեղծել Ժուռֆակի դեկանը Նիկոլին մատնանշում էր, ասում՝ ինչպիսի լրագրող չի կարելի լինել․ Նաիրի Հոխիկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսյա Հակոբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am