Հայաստանում ՊԵԿ-ը երկու հիմնական խնդիր ունի՝ պլանային հարկահավաքություն և երկրորդ՝ իդեալականության, ստերիլության ձգտում. Միրաքյան

«Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը հանդես է եկել ՊԵԿ-ին ուղղված գրառման երրորդ մասով.

«Շարունակենք ՊԵԿ-ի թեման, ավելի գլոբալ համատեքստով:

Հայաստանում ՊԵԿ-ը երկու հիմնական խնդիր ունի՝ պլանային հարկահավաքություն և երկրորդ՝ իդեալականության, ստերիլության ձգտում (կամ ձևական ձգտում):

1. Եթե ՊԵԿ-ը չի գործում «զարգացնենք Հայաստանի տնտեսությունը» գաղափարախոսության շրջանակներում, այլ միայն հարկահավաքության վարչարարության, պլանի կատարման վրա է կենտրոնանում, ապա ստացվում է իրավիճակ, որ ՊԵԿ-ը սկսում է չտարբերվել «дань» հավաքող, ասենք Օսմանյան Կայսրության ժամանակների հարկահավաքներից:


Օսմանյան Կայսրության հարկահավաքների խնդիրն էր միայն հարկային պլանի կատարումը, իսկ Հայաստանի ՊԵԿ-ը պետք է գործի «զարգացնել Հայաստանի տնտեսությունը» գաղափարախոսությամբ:

Հիմա կասեք տնտեսական զարգացումը Էկոնոմիկայի նախարարության տիրույթում է, իսկ ՊԵԿ-ինը հարկային վարչարարությունն է:

Չէ, ՊԵԿ-ը տնտեսական քաղաքականություն իրականացնող կառույց է: Հարկային քաղաքականությունը տնտեսական քաղաքականություն թելադրող գործունեություն է և ՊԵԿ-ը տնտեսական քաղաքականություն իրականացնող կառույց է, այնպես, ինչպես Ֆինանսների նախարարությունը կամ Կենտրոնական Բանկը:

Այս համատեքստում, եթե ՊԵԿ-ի գործունեության գլխավոր գաղափարախոսությունը հարկային քաղաքականության միջոցով երկրի տնտեսության զարգացումը չէ, ապա այն վերածվում է հարկահավաք ռեպրեսիվ կառույցի: Գաղափարախոսությունը շատ կարևոր է, ցավոք առայժմ ՊԵԿ-ի հիմնական գաղափարախոսությունը հարկահավաքության պլանների իրականացումն է, իր բոլոր բացասական հետևանքներով, իսկ պետք է լինի տնտեսության զարգացումը:

2. ՊԵԿ-ի երկրորդ խնդիրը հարկահավաքության համատեքստում ստերիլության ձգտումն է: Այս խնդիրը նույնպես առաջին կետի հետևանքներից է, բայց ոչ պակաս վտանգավոր: Իդեալական հարկահավաքության երբեք չի կարելի է հասնել ու հաճախ դրան ձգտելն ավելի վնասակար կարող է լինել տնտեսության համար, քան չձգտելը: Պետք է հաշտվել ինչ-որ չափի կորուստների հետ, քանի որ տնտեսությունը շատ բարդ պրոցեսներից է բաղկացած ու իդեալական հարկահավաքության ձգտումը հաճախ տնտեսական ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քան ինչ-որ բաներ «աչքաթող» անելը:

Վերոնշյալ երկու կետերում, եթե փոփոխություն լինի, ապա դա հսկայական դրական ազդեցություն կունենա երկրի գործարար մթնոլորտի, տնտեսական զարգացման ու ներդրումային ոլորտի վրա ու ՊԵԿ-ը ռեպրեսիվ վարչարարություն իրականացնող կառույցից կվերածվի երկրի տնտեսական զարգացումն ապահովող կառույցի:

 

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Մեռելոցի առթիվ եկել եմ ԱԺ, թող գան, եթե հետս խոսելու բան ունեն. Սրբազանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ է խոսել Բագրատ Սրբազանը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ․ ԱԺ-ում նա մանրամասներ հայտնեց (video) #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանական ԶՈՒ-ի կուտակումը Կապանի հատվածում և Մուրի այցը Բաքու․ գնդապետ Հովհաննիսյան (video) Բագրատ Սրբազանն ու կողմնակիցները մտան ԱԺ (video) Կգնա՛ս Կիրանց, գյուլլի բերան կանգնած երեխեքից ներողություն կխնդրես․ Մամիջանյանը՝ Փաշինյանին (video) Քոչարյան Անդրանիկի ցինիկ պատասխանը Միքայել Աջապահյանին (video) Մալիշկա գյուղում վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնին ու թողնելով անօգնական՝ հեռացել. կինը տեղում մահացել է Վարչապետի հիշատակած «քաղաքների անվտանգության ինդեքսի» տվյալներն արժանահավատ չեն. civilnet.am Գեղամ Մանուկյանի կոշտ պատասխանը՝ թուրքերի ու ադրբեջանցիների պարգև Ալեն Սիմոնյանին (video) Азербайджан и Турция празднуют годовщину бакинской резни армян 1918 года ԱՄՆ-ն և Բրիտանիան մտահոգված են, որ Ռուսաստանը կարող է միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել Իրանին. Bloomberg Փաշինյանն Ալիևին ասում է՝ ինչ գյուղ ուզում եք տամ, մենակ թե․․․ Հայկ Մամիջանյան (video) Հավաքն այսօր չի կայանա ՌԴ փոխվարչապետի ակնարկը․ Ապաշրջափակումը հնարավոր է «նոյեմբերի 9»-ի շրջանակներում (video) Բաքվից էլ կարող են հարձակվել հրթիռներով, բայց մենք մի խնդիր ունենք․ Անդրանիկ Քոչարյան (video) Ավինյանը հունից դուրս եկավ․․․ (video) Обозреватель Bild Юлиан Рёпке: «У Украины остался только один шанс!» Ամերիկյան փողերը Հայաստանի համար հերթական կաշառքն են Փաշինյանի թիմին.«Ռիբար» տելեգրամ Շոուի իմաստը պարզ է Մակրոնը չի՞ գալու Օվերչուկի հայտարարության հետքերով Արշակ Սրբազանի ազդեցիկ քարոզը (video) ՀՀ-ն, ի տարբերություն տրանսգենդերների մրցույթի, դավաճանների մրցույթին կարող է ուղարկել ոչ թե մեկ մարդ, այլ մի ամբողջ թիմ. Գևորգ Բարսեղյան Ինչո՞ւ է Երեւանի փողոցներն ամեն անձրեւից հետո «ջրհեղեղի» վերածվում․ ի՞նչ է ասում Ավինյանը (video) Ադրբեջանի պատասխանատվությունն է ցույց տալ, որ ուզում է հասնել խաղաղության նախքան COP29-ը. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am