ՌԴ-ի անհաջողությունը գլոբալ առումով չի բխում ՀՀ և հայության շահերից. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Ռուսաստանը չի կարող պարտվել, քանի որ բազմաբևեռ աշխարհակարգն այլևս փաստ է։

Վերջին շաբաթվա ընթացքում համացանցում ակտիվացել են հակառուսական տարրերը։

Այդ ակտիվացումը կապված է Կուրսկի մարզում ուկրաինական, իսկ իրականում Հավաքական Արևմուտքի կազմակերպած հարձակում-ներխուժմամբ։

Սա հնարավորություն է տվել Հայաստանում ծվարած հակառուս-թրքահպատակ-արևմտամոլներին ենթադրել,որ ՌԴ-ն գտնվում է պարտության շեմին։

Իհարկե իրավիճակը ռազմաճակատում լարված է։

Բայց պետք է հասկանալ,որ ՌԴ-ն փաստացի պատերազմի մեջ է Հավաքական Արևմուտքի հետ ու այդ պատերազմը ոչ միայն ռազմաճակատում է,այլ նաև ունի քաղաքակրթական բաղադրիչ։

Հավաքական Արևմուտքն իր տնտեսական, ռազմական ու քարոզչական ռեսուրսները դրել է ՌԴ-ին ծնկի բերելու համար։

Բայց ՌԴ-ն ոչ միայն ծնկի չեկավ,այլ տնտեսությունն ավելի ակտիվացրեց,զարգացրեց իր դերակատարումը ԲՐԻԿՍ-ի ու Շանհայի կազմակերպության շրջանակներում։

Առանձնահատուկ զարգացում են ապրում ռուս-չինական ու ռուս-իրանական հարաբերությունները։

Այսինքն բազմաբեվեռ աշխարհն այլևս փաստ է։

Սրան հակառակ Արևմուտքն ավելի է փորձում մեծացնել ճնշումը ՌԴ-ի վրա, բայց հաշվարկը սխալ է լինելու։

Ինչու՞…քանի որ Ռուսաստանը մեկ անգամ չէ ապացուցել, որ մարտահրավերներից ավելի է համախմբում իր ռեսուրսները ՝ մարդկայինից մինչև ֆինանսական ու ռազմական։

Նույնը կարծում եմ կլինի նաև այս դեպքում։

ՌԴ-ն իր վրա վերցրել է բազմաբևեռ աշխարհակարգի լոկոմոտիվի դերը։

Բազմաբևեռ աշխարհակարգի կողմնակից են նաև Չինաստանն ու Իրանը։

Եվ Հայաստանի ներսում, և Հայաստանի սահմաններից դուրս ասել եմ ՝ ՌԴ-ն Հայաստանի ու հայ ժողովրդի ամենաարդյունավետ դաշնակիցն է և ՌԴ-ի անհաջողությունը գլոբալ առումով չի բխում ՀՀ և հայության շահերից։

Այս քաղաքակրթական պայքարում ես մշտապես եղել և մնում եմ բազմաբևեռ աշխարհակարգի կողմնակից, ՌԴ-ի հետ դաշնակցային, Չինաստանի ու Իրանի հետ ռազմավարական հարաբերությունների կողմնակից»։

դիտվել է 267 անգամ
Լրահոս
Ի՞նչ է խոսել Բագրատ Սրբազանը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ․ ԱԺ-ում նա մանրամասներ հայտնեց (video) #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանական ԶՈՒ-ի կուտակումը Կապանի հատվածում և Մուրի այցը Բաքու․ գնդապետ Հովհաննիսյան (video) Բագրատ Սրբազանն ու կողմնակիցները մտան ԱԺ (video) Կգնա՛ս Կիրանց, գյուլլի բերան կանգնած երեխեքից ներողություն կխնդրես․ Մամիջանյանը՝ Փաշինյանին (video) Քոչարյան Անդրանիկի ցինիկ պատասխանը Միքայել Աջապահյանին (video) Մալիշկա գյուղում վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնին ու թողնելով անօգնական՝ հեռացել. կինը տեղում մահացել է Վարչապետի հիշատակած «քաղաքների անվտանգության ինդեքսի» տվյալներն արժանահավատ չեն. civilnet.am Գեղամ Մանուկյանի կոշտ պատասխանը՝ թուրքերի ու ադրբեջանցիների պարգև Ալեն Սիմոնյանին (video) Азербайджан и Турция празднуют годовщину бакинской резни армян 1918 года ԱՄՆ-ն և Բրիտանիան մտահոգված են, որ Ռուսաստանը կարող է միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել Իրանին. Bloomberg Փաշինյանն Ալիևին ասում է՝ ինչ գյուղ ուզում եք տամ, մենակ թե․․․ Հայկ Մամիջանյան (video) Հավաքն այսօր չի կայանա ՌԴ փոխվարչապետի ակնարկը․ Ապաշրջափակումը հնարավոր է «նոյեմբերի 9»-ի շրջանակներում (video) Բաքվից էլ կարող են հարձակվել հրթիռներով, բայց մենք մի խնդիր ունենք․ Անդրանիկ Քոչարյան (video) Ավինյանը հունից դուրս եկավ․․․ (video) Обозреватель Bild Юлиан Рёпке: «У Украины остался только один шанс!» Ամերիկյան փողերը Հայաստանի համար հերթական կաշառքն են Փաշինյանի թիմին.«Ռիբար» տելեգրամ Շոուի իմաստը պարզ է Մակրոնը չի՞ գալու Օվերչուկի հայտարարության հետքերով Արշակ Սրբազանի ազդեցիկ քարոզը (video) ՀՀ-ն, ի տարբերություն տրանսգենդերների մրցույթի, դավաճանների մրցույթին կարող է ուղարկել ոչ թե մեկ մարդ, այլ մի ամբողջ թիմ. Գևորգ Բարսեղյան Ինչո՞ւ է Երեւանի փողոցներն ամեն անձրեւից հետո «ջրհեղեղի» վերածվում․ ի՞նչ է ասում Ավինյանը (video) Ադրբեջանի պատասխանատվությունն է ցույց տալ, որ ուզում է հասնել խաղաղության նախքան COP29-ը. Ֆրանսիայի ԱԳ նախարար Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն ու իր բնակչության, Ֆրանսիան շարունակելու է համագործակցությունը պաշտպանության ոլորտում. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am