Պետությու՞ն, թե՞ հրեշտակ. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՊԵՏՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ ՀՐԵՇՏԱԿ

Պետությունը հիմա ամենուրեք է։ Քեզ հետևում են տեսախցիկներով, քո ուղեղը լվանում են «հանրային» կոչվող քարոզչամիջոցներով, սոցիալական ցանցերում քեզ անընդհատ գնդակոծում են «պետության» ղեկին գտնվող մարդկանց էժան ու միաժամանակ թանկ փիառներով։ Ոստիկանությու՞ն։ Պետությունն է։ Հարկայի՞ն։ Պետությունն է։ Բանա՞կ։ Պետությունն է։ Ամենուրեք՝ պետությունն է։

Ինձ հետաքրքրում է, թե իմաստային ի՛նչ երանգներով են տարբեր ազգեր արտահայտում այն գաղափարը, որն այդքան հասկանալի է 21-րդ դարի մարդուն՝ պետության գաղափարը։

Եվրոպական շատ լեզուներում «պետություն» բառն արտահայտում է «կարգավորման, կարգուկանոնի» իմաստ ունեցող բառով՝ State, État, Estado, Stato, Staat, Stat: Սա թերևս ստանդարտ երանգն է։ Ստանդարտ ու անհետաքրքիր։

Շատ ավելի հետաքրքիր են ոչ ստանդարտ անվանումները։ Օրինակ՝ հայերեն՝ պետ-ություն, ռուսերեն՝ государ-ство, վրացերեն՝ სახელმწიფო (սա-խելմծիպո)։ Այս շարքը տարբերվում է վերևինից, որովհետև բնութագրում է ոչ թե կառուցվածքը, այլ գործառույթը։ Բայց արի ու տես, որ այս երեքն ունեն մեկ այլ ընդհանրություն ևս․ դրանք բառացի համապատասխանում են․․․ հրեշտակների դասերից մեկին, ընդ որում՝ հետաքրքիրն այն է, որ ամեն մեկը՝ մեկ առանձին դասի։

Քրիստոնեական կիսապաշտոնական ուսմունքի համաձայն՝ գոյություն ունի հրեշտակների 9 դաս՝ (1) սերովբեներ, (2) քերովբեներ, (3) աթոռներ, (4) տեր-ություններ (господ-ство), (5) զորություններ, (6) իշխան-ություններ (ხელმწიფე-ბანი՝ խելմծիպե-բանի), (7) պետություններ, (8) հրեշտակապետեր, (9) հրեշտակներ։ Հայերենի տարբերակն արտահայտում է 7-րդ դասը, ռուսերենինը՝ 4-րդը, վրացերենինը՝ 6-րդը: Այսպես, եթե ռուսները վերցնեին «հայկական տարբերակը», ապա государство-ի փոխարեն կունենային начальство: Եթե հայերս վերցնեինք «վրացական տարբերակը», ապա «պետության» փոխարեն կունենայինք «իշխանություն»։ Ասենք՝ «պետական պարտք»-ի փոխարեն «իշխանական պարտք»։ Կամ՝ «պետական գնում»-ի փոխարեն՝ «իշխանական գնում», և այլն։

Հետաքրքիր է նաև այն, որ հռոմեական կայսրության առաջին շրջանն ընդունված է անվանել «Պրինցիպատ», որ բառացիորեն նշանակում է «պետություն», իսկ 2-րդ շրջանը՝ «Դոմինատ», բառացի՝ «տերություն»»:

դիտվել է 243 անգամ
Լրահոս
Հայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ ու ինչ «կռճոներ» կշպրտեն. Աբրահամյան Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգվել է Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամեն ինչ այդքան լավ է, ինչու չի ստորագրվում խաղաղության պայմանագիրը Գեղարքունիքում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվել ՀՀ-ում աղիքային վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակի մասին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալը պատուհանի ճաղավանդակից կախվել է Բաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարել Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հեռանկարներն են քննարկում Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել «Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածու Ուկրաինայում ամերիկացի զինվորներ չեն լինի. Թրամփ «Ուզում էի հասկանալ՝ ծանո՞թ է, թե՞ ոչ, անսպասելի խփեց»․ Գնել Սարգսյան Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ձևավորման մեկնարկը տրված է (video) Գիշերը հարձակվել և ծեծի են ենթարկել Ալեն Սիմոնյանի մտերիմ Գնել Սարգսյանին Իշխան Սաղաթելյանի ու Գառնիկ Դանիելյանի հարցը կհետաձգվի. «Հրապարակ» Սրանք դեռ միայն ծաղիկներն են․ սպասվում է ավելի տխուր ու դաժան պատկեր (video) Ձեր պարագայում, այո', երկար կենսագրություն ունենալը պարտադիր չէ Ալիևն այդքան էլ հետաքրքրված չէ Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Շվեյցարացի պատգամավոր Քամու հետևանքով գրանցվել է 10 արտակարգ դեպք Դիանա Գասպարյանը չի բացառել, որ անգամ իրեն կալանքի տանեն. «Իրավունք» Հայաստանում «փողերի լվացումը» պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում. հայտարարություն Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով Սամվել Կարապետյանի դեմ արշավին դեմ է Անդրանիկ Քոչարյանը. «Իրավունք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am