«Եթե այսօր Հայաստանը պետականություն ունի, դա Ռուսաստանի արժանիքն է»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը վերջին շրջանում հիմնականում հանդես է գալիս արտերկրյա լրատվամիջոցներով: Թե ինչով է դա պայմանավորված, դժվար է ասել. նրա թիմից հրաժարվեցին մեկնաբանել հարցին, թե ինչու է Կարապետյանը հարցազրույցներ տալիս միայն արտասահմանյան ԶԼՄ-ներին:

Օրերս էլ Կարապետյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» միջազգային հեռուստաընկերության թղթակից Ֆահիմ Ալ-Սուրանիին: Մասնավորաբար, նա նշել է, որ Հայաստանի շուրջ իրավիճակը կայուն ծանր է, և դա պայմանավորված է հիմնական սուբյեկտիվ գործոններով՝ իշխանության դիլետանտությամբ։

«Այն աշխարհաքաղաքական փակուղին, որում հայտնվել է Հայաստանը, բնականաբար, բողոքի տրամադրություններ է հարուցում։ Վերջին վեց տարում դիլետանտ իշխանությունը պարբերաբար արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերում սխալներ է գործել։ Որպես հետևանք՝ մենք պարտություն կրեցինք պատերազմում, ապա իշխանությունը հանձնեց Արցախը։ Վեց տարում մենք կորցրինք մեր ընկերներին, այնպիսի ռազմավարական գործընկերոջ, ինչպիսին Ռուսաստանն է։ Նոր ընկերներ մենք ձեռք չենք բերել։ Կան կարեկցող երկրներ, բայց ոչ ավելին»,- նշում է Արշակ Կարապետյանը՝ նկատելով, որ Ռուսաստանը կայունության կողմնակից է տարածաշրջանում, մինչդեռ մյուս երկրները տարածաշրջան մուտք գործելու համար անկայունություն են սերմանում, և այդ ամենը ներքաղաքական իրավիճակի վրա է ազդում։

Պաշտպանության նախկին նախարարը խոսել է նաև արտաքին քաղաքական հարցերից, նշել, թե Հայաստանի իշխանությունը փորձում է գնալ Արևմուտք, բայց Արևմուտքում մեզ չեն սպասում։ «Երբ պաշտպանության նախարար էի, հարց տվեցի՝ ինչ հիմնավորումներ կան Արևմուտք գնալու, ոչ ոք չպատասխանեց։ Իշխանավորների միակ նպատակը հնարավորինս երկար աթոռին մնալն է։ Արևմուտքը պատրաստ չէ Հայաստանին ընդունել ԵՄ, ՆԱՏՕ։ 15 տարի Թուրքիան սպասեց, նրան չընդունեցին։ Վրաստանը 10 տարի է սպասում, իսկ այսօր սահմանափակումներ են մտցվում։ Վրացական «Բորժոմին» խմում են Վրաստանում, Եվրոպայում չեն խմում»,- արձանագրել է գեներալ-մայորը և ընդգծել, թե արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն իրականացնելու համար լուրջ հիմնավորումներ են անհրաժեշտ։

«Եվ գլխավոր հարցն է, արդյո՞ք մեզ սպասում են Եվրոպայում։ Հենց Հայաստանը սկսեց թեքվել, կորցրեց Արցախը։ Զուգահեռներ անցկացնելով՝ հիշենք Վրաստանը, որ կորցրեց Աբխազիան, Օսեթիան։ Նույնն էլ՝ Ուկրաինան, երբ սկսեց շարժվել դեպի Արևմուտք, կորցրեց Ղրիմը։ Բայց դա աղետի կեսն է։ Մենք պատմականորեն միշտ եղել ենք Ռուսաստանի հետ։ Եվ եթե այսօր Հայաստանը պետականություն ունի, դա Ռուսաստանի արժանիքն է։ Ոչ միայն պետություն, այլև հայեր չէին լինի այդ տարածքում»,- նշել է Արշակ Կարապետյանը՝ փաստելով, որ ՀՀ իշխանությունների արածն ավանտյուրա է, քանի որ նույնիսկ տարածաշրջանի երկրները, անգամ Թուրքիան, Վրաստանը դեմ են, որ Արևմուտքը գա տարածաշրջան, հարցեր լուծի։

Նախկին նախարարի կարծիքով, Արցախի հարցը լուծված չէ, նույնիսկ չենք մոտեցել դրա լուծմանը։ «Ընդհակառակը, այնպես ենք ձգել, որ առաջիկայում դրա լուծումը ես չեմ տեսնում»,- նշում է Կարապետյանը՝ հավելելով, որ 1994թ., երբ ստորագրեցին զինադադարի փաստաթուղթը, 30 տարի այդ տարածքում ոչ մի ադրբեջանցի չի եղել։ Բոլորը կարծում էին՝ հարցը լուծված է։ 30 տարի Ադրբեջանը չէր համաձայնվում, բանակցությունները գնում էին, մշտապես պնդում էր, դա իր տարածքն է և, ի վերջո, 30 տարի անց զավթեցին Արցախը։

«Ասել, թե այդ էջը շրջված և փակված է, սխալ է։ Նույնիսկ եթե այսօրվա մեր իշխանությունը ինչ-որ բան ստորագրի, Արցախի հարցը ծառանալու է, այնտեղ ապրելու են հայեր։ Մենք ունենք ճանապարհային քարտեզ՝ ինչպես դա անել։ Արցախին պետք է վերադարձվի իր պատմական կարգավիճակը, և Ադրբեջանի իշխանությունները չէ, որ կարող են չեղարկել դա։ Ադրբեջանի վերնախավը, որն այսօր գոյություն ունի, դա հայատյացության շնորհիվ է։ Երբ այդ հարցը չլինի, Ադրբեջանի ներքին բողոքները սկսվելու են»,- արձանագրել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը։

դիտվել է 245 անգամ
Լրահոս
«Ես ողջ եմ, կգամ ու կասեմ ...». մի քանի օր Սևանում որոնվող տղամարդը զանգահարել է Խաչատուր Սուքիասյանը Վահագն Խաչատուրյանի կուսության ազգանունը վերցրել է (video) Վրաստանում «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում ավելի քան 450 ՀԿ է գրանցվել. Կոբախիձե Գավառական «շուստրիություն»՝ դիվանագիտության փոխարեն․ Սուրենյանց Հենց հիմա ոստիկանությունը պետք է մտնի ԱԺ՝ Ալեն Սիմոնյանի հետևից․ Էդգար Ղազարյան (video) Բրյուսովի շենքն են ուզում․ Խաչատուր Սուքիասյան՝ ի՞նչ կա մտքիդ․․․ դասախոս (video) Ով ասում է՝ ռուսներն են տվել Արցախը՝ անասուն է․․․ Հրանտ Բագրատյան (video) Բրյուսովի շե՞նքն են ուզում, լսել ենք, որ Խաչատուր Սուքիասյանին են առաջարկել. դասախոս Սուքիասյանը լրագրողին ասում է՝ գնա Սիրիա, ինքը գնում է Մոնտե Կառլո․ Էդգար Ղազարյան (video) Աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը, բայց դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ Սրանք ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին․ Միրզոյան ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղավոր ճանաչվեց Ալենը խոսեց իր դղյակից (video) ՆԱՏՕ-ի L-45 DITA տրամաչափի ինքնագնաց հաուբիցների առաջին խմբաքանակը հասել է Ադրբեջան Եթե Հայաստանը հրաժարվի Մինսկի խմբից, Հայաստանը չի՛ լինի․ Հրանտ Բագրատյան (video) Արմավիրում 38-ամյա տղամարդու մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ինքնասխասպանության հատկանիշներով Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում Արմավիրի մարզում. լոգարանում հայտնաբերվել է գործարարի մարմինը, կողքին էլ՝ Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը Շրջադարձային բացահայտում. ծառայակիցը կրակել է զինծառայողի ուղղությամբ, ապա անդամախեղման իմիտացիա ստեղծել Ժուռֆակի դեկանը Նիկոլին մատնանշում էր, ասում՝ ինչպիսի լրագրող չի կարելի լինել․ Նաիրի Հոխիկյան (video) Ամո՛թ բոլոր այն դեկաններին, որոնք ճնշումներին կուլ են գնում և դասախոսներին ազատում (video) Ալե՛ն, միայն գաղթի ճանապարհին 65 մարդ է մահացել, 150 հազար մարդու թողել եք անհայրենիք․ Սաղաթելյան (video) Արա՛, Ռուբեն Վարդանյանը ձեզ հաց է տվել, էս ի՞նչ եք անում․ Հրանտ Բագրատյան (video) Թող որևէ մեկին չթվա, որ մտնելու եմ լսարան ու չխոսեմ այդ թեմայից․ Աբրահամ Գասպարյան (video) Ալե՛ն, մեկ է փախչելու ես, բայց քեզ բռնելու են, հետ բերեն․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսյա Հակոբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am