Զանգեզուրի միջանցքն, իհարկե, բացարձակապես մարդատյաց գաղափար է Անգլիայի և ԱՄՆ-ի համար. Վիտալի Միլոնով

Զանգեզուրի միջանցքն, իհարկե, բացարձակապես մարդատյաց գաղափար է Անգլիայի և ԱՄՆ-ի համար. Վիտալի Միլոնով (տեսանյութ)
Ռուս քաղաքական գործիչ, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ադրբեջանի տարածքում Իսրայելի բանակի զինվորների հնարավոր գտնվելը, Իսրայելի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները, ինչպես նաև Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի դերը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում»:

«Ինչ վերաբերում է Իսրայելի զինվորականներին, ապա դա հիմնականում, բացի խորհրդականներից, դիվերսիոն գործողությունների մասնագետներից, նաև հետախուզություն է։ Ինչպես մենք շատ լավ գիտենք, Իսրայելի հետախուզությունը, Մոսադը, այլ ծառայություններ, նրանք իրենց շատ հարմարավետ են զգում Ադրբեջանում։ Ինչու՞, քանի որ նրանք ունեն ընդհանուր տարածք, որը նրանց դուր չի գալիս: Դա Իրանն Է: Քանի որ Իսրայելի հատուկ ծառայություններն Ադրբեջանի տարածքում ակտիվորեն հակազդել և ոչնչացրել են այն ուժերին, որոնք իրենց իրանամետ են համարում Ադրբեջանում և նրանց, որոնք հանդես են գալիս այդ երկրների միջև առավելագույն շփման օգտին»,-ասել է քաղաքական գործիչը։

Վիտալի Միլոնովի կարծիքով՝ Թուրքիան և Իսրայելը գործընկերներ են, և նրանց միջև հակամարտությունն անհնար է։

«Միանգամայն անիրատեսական և անհասկանալի են թվում Էրդողանի հավաստիացումներն այն մասին, որ Թուրքիան կարող է պատերազմ սկսել Իսրայելի հետ։ Դա անհնար է։ Սրանք մեկ դրամապանակի տարբեր բաժիններում են: Դուք հասկանում եք, որ դրանք այնքան փոխկապակցված համակարգեր են, որոնք աջակցում և կերակրում են միմյանց, և գոյություն ունեն մեկը մյուսի հաշվին: Ուստի այստեղ խոսել այն մասին, որ այդ սցենարը հավանական է, բացարձակապես անհնար է։ Թուրքիան երբեք չի հարձակվի Իսրայելի վրա, իսկ Իսրայելը չի հարձակվի Թուրքիայի վրա, քանի որ նույն դաշինքի անդամները, որոնք հարձակվել են Արցախի վրա, բոլորը մեկ ռազմական կոալիցիա են»,-ընդգծել է Միլոնովը։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Թուրքիան իր էությամբ շատ մերկանտիլ է, և դրա դիմաց Արևմուտքը կվճարի հայկական հողերով։

«Զանգեզուրի միջանցքն, իհարկե, Անգլիայի և ԱՄՆ-ի բացարձակ գիշատիչ, մարդատյաց գաղափարն է։ Ինչու՞, քանի որ, ի տարբերություն ինչ-որ փոքրիկ մերձբալթյան երկրների, որոնք կարող են միայն երազել Ռուսաստանի կտորն իրենց համար կտրելու մասին, իսկ Թուրքիան մի երկիր է, որը միշտ հիշում է սեփական շահի մասին։ Եվ այո, նա լավ է նկատում արևմտյան երկրների հետ փոխգործակցելու իր պատրաստակամությունը։ Այսինքն՝ նա դնում է իր պայմանները։ Պարզապես Թուրքիայի համար քաղաքական խնդիրներն այդքան էլ ակնհայտ չեն։ Միշտ պետք է փնտրել, որ Թուրքիայի բոլոր գործողություններում թուրքերն իրենց համար շահ են տեսնում։ Օգուտն ակնհայտ է՝ կա՛մ գերֆինանսական, կա՛մ տարածքային։

Թուրքիան հենց այնպես ոչ մեկին ոչինչ չի անի։ Եվ «Բայրաքթարները», և այլն, և այլն, ամեն ինչ տրվել է մեծ կանխավճարով, ինչ-որ բանի դիմաց: Պետք է տեսնել, որ շատ լուրջ բան պետք է լինի, իսկ լուրջը Հայաստանի մի կտորն է, որը արևմտյան երկրների հետ համաձայնեցմամբ նրանք ուզում են իրենց համար ձեռք բերել»,-եզրափակել է Alpha News-ի զրուցակիցը:

դիտվել է 398 անգամ
Լրահոս
Թրամփից F-35 կործանիչների վերաբերյալ խոստում ենք ստացել․ Էրդողան Իրանն արձագանքել է Հորմուզի նեղուցը ԱՄՆ տարածք հայտարարելու Թրամփի մտադրությանը Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Լիբանանում տան վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է յոթ մարդ Դոստոևսկին դիպուկ նկարագրում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը. Իրանի ԱԳՆ Երևանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը 2151 ՃՏՊ՝ 6 ամսում. զոհվել է 114 մարդ, վիրավորվել 3127–ը Ադրբեջանական ծագումով ռուսաստանցի փաստաբան Փաշաևի որդին անցնում է սպանության և խարդախության գործով Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Օգոստոսի 15-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը հաստատվել է դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ օրերից մեկը Հանրային հեռուստաընկերության դեմ հայցս բավարարվել է, Պետրոս Ղազարյանի հորինած նկատողությունները, որոնց տակ ստորագրել էր Մարգարիտա Գրիգորյանը, անհիմն են. Հասմիկ Առաքելյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Ռիբալսկոյե բնակավայրի նկատմամբ. ՌԴ ՊՆ Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել Հայտնաբերվել է 19-ամյա երիտասարդը, ով իր մոտ եղած գազային ատրճանակից անկանոն կրակոցներ էր արձակել Լեհաստանը կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ի միասնության ապահովման գործում, որպեսզի մենք ստիպված չլինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև․ Տուսկ Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան Ինչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան ԻՀՊԿ հրամանատար. Իրանը ծնկի է բերել «աշխարհի պատմության մեջ ամենազինված բանակին» 21-րդ դարում մարդիկ սովից մահանում են Հայաստանում․ Արեգ Սավգուլյան ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ Նորատուսցի Ալիկը՝ կրիմինալ նոր սկանդալո՞ւմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am