Մասիսը Զանգիբասար չի դառնա

Hraparak.am-ը գրում է․

Երեկ Բագրատ Սրբազանը Մասիս խոշարացված համայնքի գյուղերում էր: Վերջում այցելեց Մասիս քաղաք եւ հանդիպեց բնակիչների հետ: Ընդունելությունը շատ ջերմ էր, հանդիպումը` սպասված: Մարդիկ ասում էին, որ աշխատանքի բերումով միշտ չէ, որ ստացվում է գնալ մայրաքաղաք եւ մասնակցել Սրբազան շարժմանը, սակայն հոգով ու սրտով աջակցում են շարժմանն ու սպասում են, թե երբ է հեռացվելու կապիտուլյանտ իշխանությունը:

Հանդիպումը տեղի ունեցավ Երաժշտական դպրոցի լեփ-լեցուն դահլիճում: Մինչ Բագրատ Սրբազանը փորձեց ներկայացնել, թե ինչ վտանգներ է իրենից ներկայացնում փաշինյանական իշխանության վարած քաղաքականությունը, նաև` հենց Մասիսի համար, տեղից տղամարդկանցից մեկը հնչեցրեց.

«Մասիսը Զանգիբասար չի դառնա, թույլ չենք տա»: Սրբազանը հիշեցրեց, թե Մասիսի տարածաշրջանում ինչպես են ապրել հայերը եւ ադրբեջանցիները հարեւանությամբ, իսկ այդ հարևանության վերջին շրջանում անգամ ինչ վտանգներով էր լի այդ իրավիճակը: Հիմա Փաշինյանի վարած քաղաքականությունը տանում է նրան, որ հարյուր հազարավոր ազերիներ կկարողանան «վերադառնալ»` գալ եւ բնակություն հաստատել Հայաստանում, իբր, իրենց նախկին բնակավայրերում:

Իսկ դա վտանգի տակ է դնում հատկապես Մասիսի տարածաշրջանը, քանի որ հենց այստեղ են շատ ադրբեջանցիներ ապրել:

Հանդիպման մասնակիցներից մեկն էլ ասաց, որ արմատներով տավուշեցի է եւ այնտեղ շատ հարազատներ ունի, երբ Տավուշի թեմի առաջնորդը սկսել է քաղաքական ակտիվություն ցուցաբերել, ինքը հետաքրքրվել է Տավուշում ապրող իր հարազատներից, կարծիք է իմացել Բագրատ Սրբազանի մասին: Եւ բոլորը միայն դրական ու գովեստի խոսքեր են հնչեցրել իրենց թեմի առաջնորդի հասցեին: Կինը հարցուփորձ է արել նաեւ Կանադայում, որտեղ նույնպես Բագրատ Սրբազանը երկար տարիներ առաջնորդել է թեմը, այնտեղից նույնպես լսել է միայնդրական կարծիք, եւ որ Բագրատ Սրբազանին պատվով ու ափսոսանքով են հրաժեշտ տվել:: Այդքանից հետո միայն, ըստ ելույթ ունեցող կնոջ, ինքը վստահել է Բագրատ Սրբազանին ու նրա ղեկավարած շարժմանն ու միացել նրան: Նա կոչ արեց ներկաներին, կանգնել Սրբազանի կողքին եւ նրա հետ շարունակել պայքարը հանուն Հայաստանի փրկության:

դիտվել է 380 անգամ
Լրահոս
Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am