Ո՞ր պաշտոնյաների մեքենաներն էին կանոնները խախտելով կայանել Մաշտոցի պողոտայի երկրորդ գծում (լուսանկարներ)

Ուժային կառույցի ղեկավարներից մեկին սպասարկող Toyota Land Cruiser 300 մակնիշի մեքենան, նրան ուղեկցող Nissan X-Trail-ը և նախագահի աշխատակազմից մի Toyota Camry մոտ երկու ժամ կայանած էին Մաշտոցի պողոտայի «Սիզընս» այգու դիմաց` երկրորդ գծում:

MediaHub-ը գրում է.

Հավանաբար բարձրաստիճան պաշտոնյաները տարածքի ռեստորաններից մեկում ժամանակ էին անցկացնում, և չհարգելով երթևեկության մյուս մասնակիցների իրավունքներն ու ՃԵ կանոնները` տևական ժամանակ կիսով չափ փակել էին Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը: Եւ այս ամենը, բնականաբար, պարեկների աչքի առջև, որոնք նման բաները տեսնում ու ոչ մի կերպ չեն նկատում:

Դատելով տրանսպորտային միջոցների մակնիշից ու մոդելից` դրանք, ամենայն հավանականությամբ, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին սպասարկող մեքենաներն են, քանի որ հենց նրա համար են վերջերս ձեռք բերել Toyota Land Cruiser 300 ամենագնաց, ինչի մասին MediaHub-ը գրել էր, և այդ մեքենային ուղեկցում է հենց Nissan X-Trail քրոսովեր: Եթե սխալվում ենք, ապա կարող են համապատասխան կառույցներից ուղղել կամ պարզաբանել, թե ում մեքենաներն են եղել:

Ի դեպ, ուշագրավ է, որ ենթադրաբար Արգիշտի Քյարամյանին սպասարկող Toyota Land Cruiser 300-ի համարները փոխված են. ՔԿ նախագահին հատկացված իրական համարների փոխարեն փակցված է 35 DV 933 օպերատիվ համարանիշներ: Էլ ավելի ուշագրավ է այն, որ այդ համարանիշերը ժամանակին փակցված էին Նիկոլ Փաշինյանի զավակներին, եթե չենք սխալվում` հենց ավագ դուստր Մարիամ Փաշինյանին սպասարկող Nissan X-Trail-ի վրա էր փակցված:

Փաստորեն, պետական պաշտոնյաների համար պահեստում օպերատիվ համարների խմբաքանակ ունեն, որոնք հարկ եղած դեպքում պատահականության սկզբունքով վերցնում փակցնում են հատուկ պահպանվող անձանց մեքենաների վրա, որ քողարկվեն այդ պաշտոնյաներն ու ազատ երթևեկեն` աջ ու ձախ օրենք խախտելով:

 

դիտվել է 584 անգամ
Լրահոս
«Հուդա Վազգենը պետք է մոմ վառի, որ Վեհափառն իրեն էլ փրկի»․․․ (video) Ակտիվ ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ինտենսիվ տեղումներ Նիկո՛լ, բա դիմանայիր, բա կեղտոտ կռիվդ շարունակեիր Արշակ Սրբազանի դեմ․ Անժելա Թովմասյան (video) Կփակվե՞ն դպրոցներն ու մանկապարտեզները, թե՞ ոչ Գ․ Լուսավորիչ եկեղեցում Պատարագ կմատուցվի․ աղոթք կբարձրացվի ապօրինի ազատազրկված եպիսկոսպոսների համար «ԵՄ-ՀՀ նոր փաստաթղթում չի հիշատակվել «Թրամփի ուղի» նախագիծը». Ադրբեջանի ԱԳՆ Իրականում Խաչատուր Սուքիասյանը կարևոր բան շահեց (video) Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն օգտագործել են հատուկ ճոպաններ Փաշինյանի «ճանապարհային քարտեզը» պետական ապօրինի միջամտությունների ամբողջություն է. Սուրենյանց Նիկո՛լ, էդ ու՞մ ես դու ասում․ Միհրան Հակոբյանը ի՞նչ է բացահայտել․ Անաստաս Իսրայելյան (video) Ազատի զորամասի հրդեհը չեն ուզում խոստովանել՝թուրքն է արել,գցում են կապիտանի վրա․գնդապետ Հովհաննիսյան (video) «Թուրքի հետ քիրվայությունը Բլեյանից, բանդիտիզմը՝ Վանոյից․․․ո՞վ է հոգեզավակ Նիկոլը» (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլն անզիջում է եկեղեցու հարցում, բայց Կաթողիկոսն ուժեղ գործիքակազմն ունի․ Էդգար Էլբակյան (video) «3+3»-ի նախարարական հանդիպման վայրի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն. ԱԳՆ Միհրան Հակոբյանի վրա բորենիաբար հարձակման միակ պատասխանատուն Հայաստանում գործող ռեժիմն է․ Սամսոնյան «Ծախու շու՛ն, հոգի՞դ ես վաճառել․․․ Վազգեն Սրբազանի սկանդալային անցյալը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Իշխանության այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Պետությունն ու Եկեղեցին անջատված են իրարից․ օրհներգը հնչեցնելը խնդրահարույց է նաև օրենքի տեսակետից Ծափաթաղում սպանված Տիգրանի քրոջն ու եղբայրներին դեռ չեն վերադարձնելու մորը #ՀԻՄԱ․ «Ի՞նչ հզոր քայլ արեցին գյումրեցիները Նիկոլի դեմ» (video) Հրաժարվել ենք Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից․ փաստաբան Ինչպես Նիկոլը խայտառակեց Կճոյանին ու հետո գնաց դեմը չոքեց (տեսանյութ) Փաշինյանի՝ Գերմանիա այցին ընդառաջ մի շարք կազմակերպություններ դիմել են կանցլերին Գյումրիում Նիկոլին փրկեց միայն ու միայն եկեղեցու հանդուրժողականությունը․ Կարապետ Պողոսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am