Քաղաքական դասալիքի «հայտնությունը», կամ ինչի՞ մասին է լռում Իշխան Զաքարյանը․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Համահայկական խաղերի կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ Նիկոլ Փաշինյանին առաջարկելով Ազգային հերոսի կոչում շնորհել մարզիկ Արթուր Ալեքսանյանին:
Միանգամից արձանագրեմ, որ Արթուր Ալեքսանյանին մարզական լեգենդ եմ համարում և ամենևին կասկածի տակ չեմ դնում նրա որակները:

Խնդիրն այստեղ Իշխան Զաքարյանն է, ով պարզապես շահարկում է հայտնի մարզիկի անունը՝ «մարդամեջ» դուրս գալու համար:

Մեկը հարցնող լինի՝ երեք տարի պատգամավոր ես, որևէ մեկը ծպտունդ չի լսել, թե՞ «օճառվելու» համար հարմար թեմա չես գտել:

Բայց եթե Իշխան Զաքարյանը մի փոքր հիշողություն ու բարոյականություն ունենար, առաջին հերթին, որպես պատգամավոր, գոնե մեկ անգամ կհիշեր Արցախի ռազմաքաղաքական պատանդառված ղեկավարների մասին, որոնցից շատերին համարում էր իր ընկերը: Գոնե մի հայտարարություն կաներ Բակո Սահակյանին կամ Արկադի Ղուկասյանին աջակցող, մանավանդ, էս մարդկանց անունները տարիների ընթացքում «կանաչ լույս» է եղել Իշխանի համար՝ հերթական «յուղոտ պատառը» պոկելու համար:

Բայց Իշխանը «շառոտ» թեմաներ չի սիրում, մանավանդ, որ ընդդիմադիր պատգամավորական մանդատով նրան շատ վաղուց «արածացնում» են իշխանության «արոտավայրում»:

Հա, ի դեպ, Ազգային հերոսի կոչման մասին ի՞նչ իրավունք ունի խոսել քաղաքական դասալիքը, որի համար արժեքը ոչինչ է: Կամ՝ ո՞վ ասեց, որ մարզական, բարոյական լեգենդին պետք է անմիջապես նույնացնել Ազգային հերոսի հետ, մանավանդ, որ դա պետության բարձրագույն պարգև է, որին արժանանալու համար ցանկացած մեկը պետք է գնահատվի առաջին հերթին պատմության ու մի քանի սերունդների կողմից:

Եվ վերջապես՝ ի՞նչ կապ ունի Իշխանը սպորտի հետ, եթե չհաշվենք պետական համակարգում նրա կարճ մարզական պաշտոնավարումը, ինչի հետևանքը դարձավ մարզական ենթակառուցվածքների փոշիացումը(դե Ծաղկաձորում դղյակ ունենալ էր պետք):

Արթուր Ալեքսանյանին կարելի է անվերջ մեծարել, բայց կարծում եմ՝ լեգենդար մարզիկի համար էլ վիրավորական է «ձոնվել» քաղաքական դասալիքի կողմից»։

դիտվել է 1100 անգամ
Լրահոս
Սա ոչ միայն բանակի, այլև պետության վախճանն է. Գարեգին Խումարյան YouTube-ում հրապարակված երկու սենսացիոն տեսանյութերը Հայաստանը ներկայացնում են որպես մահմեդական​ երկիր 5 տարի է, ինչ սահմանագոտու անվտանգության պատը նորոգում, այդպես էլ չեն նորոգում. լրագրող Աննա Հակոբյանի արշավը միջոց է՝ բնակչության հանդեպ բռնաճնշումներ սանձազերծելու համար․ Վրթանեսյան Մարդն ի՞նչ պետք է լինի, որ էս նկարները դնի ու հանրայնացնի. Սոֆյա Հովսեփյան Բաքվում շինծու դատավարության ընթացքում ցուցադրել են Դավիթ Իշխանյանի տեսագրությունը Իսրայելցի դիվանագետների սպանության մեջ կասկածվողը գործել է՞ մենակ Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին․ Պուտին Թուրքիայի ակնկալիքները Իրանի հետ այս գործարքը կարող է ավարտվել երկու ձևով «Սա խենթանոց է»։ Ֆրանսիան հարվածում է ֆոն դեր Լեյենին Ռուսաստանի պատճառով ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. Մանրամասներ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կլասիկ բարդակ. հափշտակվել է որպես իրեղեն ապացույց սեյֆում պահվող 590 հազար դոլարը Արցախի խորհրդարանը նոր նախագահ ունի․ գերեվարված Դավիթ Իշխանյանին կփոխարինի Աշոտ Դանիելյանը Դատախազությունը Գագիկ Բեգլարյանից պահանջում է ավելի քան 14 մլրդ դրամի գույք ու դրամական միջոց Վրաստանում ընդդիմության առաջնորդներից մեկը ձերբակալվել է դատարանի դահլիճում Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով դատավարությանը Լևոն Մնացականյանը հերքել է Ադրբեջանի դատախազության պնդումները ԻՀՊԿ խոսնակը սպառնացել է ջախջախիչ պատասխան տալ Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում «Մեքենաները կրկին թանկանալու են»․ Վրաստանը արգելում է վերաարտահանումը Ռուսաստան Աշտարակ քաղաքի կամրջից քաղաքացի է նետվել Հեղափոխական կոդերին «արհեստական շնչառություն» տալու փորձը ոչ թե արդյունավետ չի, այլ ծաղրի առարկա է Խոզնավարի և Խնածախի բնակիչները մտահոգություններ են հայտնել իրենց կյանքի և անվտանգության վերաբերյալ Հայ-ադրբեջանական լարվածության մասին Ռուբիոյի մտահոգությունը ստիմուլ է եվրոպական տարածաշրջանից ՔԿ-ից գողացել են իրեղեն ապացույց ճանաչված 590.000 ԱՄՆ դոլար. ՔԿ-ն ու ՀԿԿ-ն չեն մեկնաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 23-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 23-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Մայիսի 22-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը Մայիսի 22-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 21-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 21-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am