ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի հայցն ընդդեմ Ավետիք Իշխանյանի մերժվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Անուշավան Մուշեղյանի նախագահությամբ, մերժել է ՔՊ-ական պատգամավոր, Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հայցն՝ ընդդեմ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Զարուհի Նախշքարյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանն իրավապաշտպանի դեմ հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով հերքել իբրև զրպարտություն համարվող հայտարարությունը և փոխհատուցում՝ 3 մլն ՀՀ դրամի չափով։ Հայցադիմումը վերաբերում է իրավապաշտպանի՝ 2023թ․ հուլիսի 27-ի ֆեյսբուքյան գրառումը՝ Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի մահվան վերաբերյալ։

«Այսօր մահացավ 2019 թ․ ՔՊ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված և չորս տարի կոմայի մեջ տառապող փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Արա Մխիթարյանը ՔՊ-ական ռեժիմի առաջին զոհերից էր։ Եվ ոչ մի ընդվզում, բողոք։ Փոխգնդապետի ծեծի ու մահվան պատասխանատու ՔՊ-ական մարզպետն այժմ ԱԺ պատգամավոր է և վայելում է նույնպես ՔՊ-ական ցոփ ու շվայտ կյանքը»,- գրել էր իրավապաշտպանը։

Դատարանը մերժել է Տրդատ Սարգսյանի հայցը՝ արձանագրելով, որ Ավետիք Իշխանյանը գնահատողական դատողություններ է արտահայտել։

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել, ավելին՝ այժմ նրանց են մեղադրում սուտ մատնության մեջ, գործը դատարանում է։ Արա Մխիթարյանի դաժան ծեծի դրվագով քրեական գործով երկու անձի էր մեղադրանք առաջադրվել, որոնցից մեկի՝ Զավեն Գրիգորյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է, իսկ առանձնացված մասով՝ Հարություն Գրիգորյանի վերաբերյալ, մեղադրական դատավճիռ է կայացվել։ 2023թ․ հուլիսի 27-ին մոտ 4 տարի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանը մահացել է։ Ամիսներ անց՝ 2024թ․ փետրվար ամսին, Արա Մխիթարյանի դաժան ծեծի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Գրիգորյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից։ Վերաքննիչ քրեական դատարանը մեկանել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման որոշումը։

դիտվել է 212 անգամ
Լրահոս
Ամերիկյան փողերը Հայաստանի համար հերթական կաշառքն են Փաշինյանի թիմին.«Ռիբար» տելեգրամ Շոուի իմաստը պարզ է Մակրոնը չի՞ գալու Օվերչուկի հայտարարության հետքերով Արշակ Սրբազանի ազդեցիկ քարոզը (video) ՀՀ-ն, ի տարբերություն տրանսգենդերների մրցույթի, դավաճանների մրցույթին կարող է ուղարկել ոչ թե մեկ մարդ, այլ մի ամբողջ թիմ. Գևորգ Բարսեղյան Ինչո՞ւ է Երեւանի փողոցներն ամեն անձրեւից հետո «ջրհեղեղի» վերածվում․ ի՞նչ է ասում Ավինյանը (video) Ադրբեջանի պատասխանատվությունն է ցույց տալ, որ ուզում է հասնել խաղաղության նախքան COP29-ը. Ֆրանսիայի ԱԳ նախարար Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն ու իր բնակչության, Ֆրանսիան շարունակելու է համագործակցությունը պաշտպանության ոլորտում. Ֆրանսիայի ԱԳ նախարար Հակասանիտարական վիճակ՝ Երևանում հայտնի դպրոցներից մեկի բակում Նախատեսվածից անհամեմատ քիչ հարկեր են հավաքվել Հայաստանն օր առաջ պատրաստ է ստորագրել․ Արարատ Միրզոյան Արցախցի երեխաներին Հունգարիա տանելու ծրագիրն օր առաջ պետք է կանգնեցվի. Տիգրան Քոչարյանը` Տեր Վրթանեսին Ճանապարհ չզիջելու համար ծեծել են իրար, ապա՝ կրակել Հունգարիայի վարչապետն անակնկալներ է խոստանում Վրաստանի իշխանությունները չեն միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին Փաշինյանը համոզել է արծվաշենցիներին Եվրոդատարանում հրաժարվել իրենց հայցերից Անհայրենիք պետության անիմաստ իմաստները․ 168.am Ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է Բելգորոդին Հերթական մահափորձն է իրականացվել Դոնալդ Թրամփի դեմ Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա Քաղաքական տափակություն է հակադրել հայրենիքն ու պետությունը՝ բաժանելով այն պատմականի ու իրականի. Էդուարդ Շարմազանով Նիկոլական տրանսգենդերը կմասնակցի Miss Star International տրանս-«գեղեցկության» միջազգային մրցույթին. Ռուբեն Մելիքյան «Տրանսգենդեր Դինուլը ախուրյանցի գայիշնիկ Մերուժան Գզրոյանի տղան է» Կեղծ են ՀՀ իշխանության պնդումները, թե Ռուսաստանը մեզանից արտատարածքային միջանցք է ուզում․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am