Հնդկական առաջին «Akash–1S» զենիթահրթիռային համալիրները մինչև այս տարեվերջ կհասնեն Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է «Indian Defence Research Wing»–ը։
Ըստ լրատվամիջոցի` Հայաստանը պատվիրել է այդ ՀՕՊ համակարգերի 15 միավոր (720 մլն դոլարի)։ Հայաստանը կդառնա այդ համակարգերի առաջին օտարերկրյա գնորդը։
Նշվում է, որ «Akash–1s» համակարգերն օգտագործում են թիրախների միաժամանակյա ակտիվ որոնման և ուղղորդման համադրություն՝ ապահովելով հուսալի պաշտպանություն օդային սպառնալիքներից, ինչպիսիք են կործանիչները, կառավարվող հրթիռները և անօդաչու սարքերը:
«Akash–1S»–ը մշակվել է 1983 թվականին, սպառազինության մեջ է ընդգրկվել 30 տարի անց։ Այն կարող է խոցել օդային թիրախները 4–25 կմ շառավղով:
Հիշեցնենք` ոչ պաշտոնական տեղեկություններով` Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել նաև «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Konkurs» հակատանկային հրթիռային համալիրներ (արտադրվում է Հնդկաստանում ռուսական արտոնագրով), ինչպես նաև 80-մմ հաուբիցներ և այլ տեսակի սպառազինություն։
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը
Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը