Անկախ հայրենիք ունենալու համար՝ արժանի պետք է լինել Հայաստանին․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլիզմն ու կոլաբորացիոնիզմը։
2018-2024թթ. հակապետական քաղաքականության արդյունքում Հայաստանի Երրորդ Հանրապետությունը աստիճանաբար դադարում է գոյություն ունենալ։
Փաստացի ու դժբախտաբար Հայաստանում չկա ինքնիշխան պետականություն։
Ֆորմալ առումով այն կա,բայց իրականում՝ ոչ։
Փաշինյանի «կառավարությունն» ինձ հիշեցնում է Ֆրանսիայի Պետենի գլխավորությամբ Վիշիի ռեժիմ-կառավարությունը՝Ֆրանսիայում/1940-1944/:
Մի տարբերություն կա ընդամենը Վիշիի ռեժիմի ու Փաշինյանի ռեժիմի միջեւ. Վիշիի ռեժիմն ենթարկվում էր բացառապես նացիստական Գերմանիային,իսկ նիկոլիզմի ռեժիմը՝ բոլորին…առավոտ՝ Արեւմուտքին,ցերեկը՝ Հյուսիսին,գիշերը՝ Թուրքիային։
Մնացածը ՝գրեթե նույնն է։
Թե առաջին եւ թե երկրորդ դեպքում ազգակործան զիջումները արդարացվում են «խաղաղության դարաշրջանով»։
Թե Պետենի Ֆրանսիայում,եւ թե Փաշինյանի Հայաստանում զվարճանքի,համերգների ու անհոգ հեծանվորդների պակաս չկար։
Մի կողմից անկում էր ապրում ազգային պետականությունը,իսկ մյուս կողմից՝ տեսարանների պակաս չկար։
Բայց Ֆրանսիան չհանդուրժեց հակազգային ու հակապետական Վիշիի ռեժիմը՝ համախմբվելով Շառլ դը Գոլի շուրջ ու ընտրելով պետություն ունենալու ճանապարհը։
Ֆրանսիացին ապացուցեց ,որ արժանի չէ ընկածի կարգավիճակին ու հաղթեց իր մեջ պարտվածին։
Ֆրանսիան հաղթեց կոլաբորացիոնիստ Պետենին նաեւ ԽՍՀՄ,ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի աջակցության արդյունքում։
Աշխարհի մեծերն աջակցեցին Ֆրանսիայի անկախության պայքարին,քանի որ ֆրանսիական ազգը Դը Գոլի գլխավորությամբ որոշեց ոչ թե հնազանդվել ,այլ պայքարել նացիզմի եւ նրա «վեցնոց» Վիշիի ռեժիմի դեմ։
Մինչեւ «հայկական Վիշիի ռեժիմը» չհեռացվի ,որեւէ լավ բան մի սպասեք։
Շատերը հարցնում են՝վե՞րջ։
Իհարկե՝ ոչ։
Բայց հաղթանակներ ունենալու համար պետք է արժանի լինենք այդ հաղթանակներին,անկախ հայրենիք ունենալու համար՝ արժանի պետք է լինել Հայաստանին։
Իսկ արժանի՞ ենք մենք անկախ ու ինքնիշխան հայրենիքի։
Կասկածում եմ…հազիվ իրար մեղադրենք ու մտածենք սեփական անսխալության մասին։
Հաղթանակները վերադառնալու են…
Ե՞րբ։
Երբ արժանի լինենք մեր հոգու զույգ հենարաններին՝ Աստծուն ու Հայրենիքին»։

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Ով ասում է՝ ռուսներն են տվել Արցախը՝ անասուն է․․․ Հրանտ Բագրատյան (video) Սուքիասյանը լրագրողին ասում է՝ գնա Սիրիա, ինքը գնում է Մոնտե Կառլո․ Էդգար Ղազարյան (video) Աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը, բայց դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ Սրանք ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին․ Միրզոյան ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղավոր ճանաչվեց Ալենը խոսեց իր դղյակից (video) ՆԱՏՕ-ի L-45 DITA տրամաչափի ինքնագնաց հաուբիցների առաջին խմբաքանակը հասել է Ադրբեջան Եթե Հայաստանը հրաժարվի Մինսկի խմբից, Հայաստանը չի՛ լինի․ Հրանտ Բագրատյան (video) Արմավիրում 38-ամյա տղամարդու մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ինքնասխասպանության հատկանիշներով Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում Արմավիրի մարզում. լոգարանում հայտնաբերվել է գործարարի մարմինը, կողքին էլ՝ Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը Շրջադարձային բացահայտում. ծառայակիցը կրակել է զինծառայողի ուղղությամբ, ապա անդամախեղման իմիտացիա ստեղծել Ժուռֆակի դեկանը Նիկոլին մատնանշում էր, ասում՝ ինչպիսի լրագրող չի կարելի լինել․ Նաիրի Հոխիկյան (video) Ամո՛թ բոլոր այն դեկաններին, որոնք ճնշումներին կուլ են գնում և դասախոսներին ազատում (video) Ալե՛ն, միայն գաղթի ճանապարհին 65 մարդ է մահացել, 150 հազար մարդու թողել եք անհայրենիք․ Սաղաթելյան (video) Արա՛, Ռուբեն Վարդանյանը ձեզ հաց է տվել, էս ի՞նչ եք անում․ Հրանտ Բագրատյան (video) Թող որևէ մեկին չթվա, որ մտնելու եմ լսարան ու չխոսեմ այդ թեմայից․ Աբրահամ Գասպարյան (video) Ալե՛ն, մեկ է փախչելու ես, բայց քեզ բռնելու են, հետ բերեն․ Հրանտ Բագրատյան (video) #ՈՒՂԻՂ․ Հայերին շան օրը գցած Աննա Հակոբյանը մեկնել է Շանհայ․ Էդգար Ղազարյան (video) Մուտիլովկեք մի՛ տարածի․ Իշխան Սաղաթելյանը՝ ՔՊ-ի լրագրողին (video) Երևանում առևանգված կնոջը հայտնաբերել են Ոսկեպարի սահմանագոտում չգործող ճաշարանում. Ոսկան Սարգսյան ՌԴ-ի նախաձեռնությունը թանկարժեք մետաղների շուկայում կազդի համաշխարհային տնտեսության զարգացման վրա Կիսագրագետ երկոտանիներին լցրել են ԵՊՀ. Գևորգ Պետրոսյան (video) Արդարադատության նախարարի տեղակալը՝ Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ ունեցած լուսանկարի մասին Մարդը չի հրաժարվում իր վկայականից, դուք եք քարտեզներից հանում․ Գառնիկ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսյա Հակոբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am